Content-Length: 122166 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BD%D6%86%D5%AB%D6%84%D5%BD%D5%AB%D5%A1

Շնչահեղձություն - Վիքիպեդիա Jump to content

Շնչահեղձություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ասֆիքսիաից)
Շնչահեղձություն
Տեսակմահվան պատճառ
Պատճառpulmonary aspiration?, choking? և կախաղան հանելը
Հետևանքմահ և death by suffocation?
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9799.0
ՀՄԴ-10R09.0 և T71
 Asphyxia Վիքիպահեստում

Շնչահեղձություն, ասֆիքսիա (հունարեն՝ а-ժխտական մասնիկ և aqpvlig – պուլս, սրտխփոց), ախտաբանական վիճակ, առաջանում է արյան մեջ և հյուսվածքներում թթվածնի խիստ անբավարարության և ածխաթթու գազի կուտակման հետևանքով։ Պատճառներն են՝ շնչառական ուղիների անանցանելիությունը՝ արտաքին ճնշման, ուռուցքների, հեղուկի կուտակման, շնչառական ուղիների այտուցի կամ կոկորդի մկանների սպազմի հետևանքով, ինչպես նաև շնչառական մկանների կամ կենտրոնի լուծանքը, օդում թթվածնի խիստ պակասը։ Պտղի և նորածնի շնչահեղձությունը կարող է զարգանալ պտղին անցնող թթվածնի ընդհատման կամ անբավարարության, օրգանիզմում ածխաթթու գազի, նյութափոխանակության թթու նյութերի կուտակման դեպքում (առավել հաճախ արգանդ-ընկերքային կամ պորտային արյան շրջանառության խանգարման, մոր կամ պտղի հիվանդությունների հետևանքով)։ Պտղի շնչահեղձության դեպքում պետք է լավացնել արյան շրջանառությունը և արագացնել ծննդաբերությունը։ Պտղի և նորածնի շնչահեղձությունը հաճախ պատճառ է դառնում մեռածածնության և վաղ մանկական մահացության, ինչպես նաև երեխայի հետագա զարգացման խանգարումների։ Շնչահեղձության սկզբնական շրջանում առաջանում է հևոց, այնուհետև մաշկածածկույթի կապտություն, գլխապտույտ, գիտակցության կորուստ, վերջնական փուլում՝ ռեֆլեքսների անհետացում, սրտի ռիթմի խանգարումներ, ացիդոզ և այլն։ Մահն առաջանում է՝ շնչառության և արյան շրջանառության դադարից 5–6 րոպե անց՝ կենտրոնական նյարդային համակարգի բջիջների մահանալու հետևանքով։

Բուժումը․ պատճառի վերացում, շնչառական ուղիների անցանելիության վերականգնում կամ շնչառական մկանների ֆունկցիայի կարգավորում, արհեստական շնչառություն կամ սրտի մերսում։ Նորածնի շնչահեղձության դեպքում՝ պտղի ընկերքային արյան շրջանառության պահպանում, միաժամանակ՝ պտղի կամ նորածևի արյան թթվա–հիմնային հավասարակշռությունը կարգավորող միջոցներ։ Շնչահեղձության հետևանքով առաջացած մահից հետո հայտնաբերվում են ներքին օրգանների և արյան ախտաբանա-անատոմիական մի շարք փոփոխություններ (լորձաթաղանթներում և շճաթաղանթներում կետավոր արյունազեղումներ, թոքերի սուր Էմֆիզեմա և այտուց, մի շարք օրգաններում չմակարդված արյան կուտակում և այլն), որոնք կարնոր նշանակություն ունեն դատաբժշկական պրակտիկայում՝ ետմահու ախտորոշման համար։ Դատական պրակտիկայում «շնչահեղձություն» հասկացությունն ընդգրկում է նաև․ թունավոր շնչահեղձություն, որը պայմանավորված է շնչառության պրոցեսին մասնակցող տարբեր մեխանիզմների վրա թունավոր նյութերի ազդեցությամբ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնչահեղձություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BD%D6%86%D5%AB%D6%84%D5%BD%D5%AB%D5%A1

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy