Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Հովհաննես Թադևոսի Թումանյան, հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը՝ աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ՝ նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և
1890-ականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը, ըստ որի՝ Թումանյան տոհմանունը ծագել է Թաւմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից, որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք արձանագրություններում և Ալմաստ (1930) օպերաները։
1890-ականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը, ըստ որի՝ Թումանյան տոհմանունը ծագել է Թաւմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից, որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք արձանագրություններում և հիշատակարաններում։ Ըստ Աճառյանի՝ Թումանյան ազգանունը սերում է Թուման ... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը (լուսանկարում) բացահայտ ու կոշտ քննադատության է ենթարկել Եվրամիության ղեկավարությանը։
- փետրվարի 14-ին ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագին։
- փետրվարի 4-ին Շվեդիայի Էռեբրու քաղաքի Campus Risbergska կրթական կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության (լուսանկարում) հետևանքով զոհվել է 11 մարդ, իսկ 15-ը՝ վիրավորվել։
- հունվարի 29-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է 67 մարդ։
- հունվարի 24-ին Իռլանդիայում և Միացյալ Թագավորությունում սկսվել է Էովին փոթորիկը , որի քամու ռեկորդները ուժգնությամբ գերազանցել են այդ տարածքի նախկին փոթորիկների 80-ամյա ռեկորդը։
Վերջերս մահացածներ՝ Ավետիք Իշխանյան • Ժենևիև Պաժ • Օլեգ Ստրիժենով • Դենիս Լոու • Դեյվիդ Լինչ
Գիտե՞ք, որ․․․

- ․․․աշխարհում առաջին ավտոմատ հեռախոսային կայանը ստեղծվել է անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարելու նպատակով։
- ․․․Հայիթիի բռնապետ Դյուվալիեն հայտարարել է, որ իր հակառակորդը վերամարմնավորվել է սև շան, և երկրով մեկ կազմակերպվել է սև շների որս։
- ․․․Կազիմիր Մալևիչն իր ինքնադիմանկարը (նկարում) ստորագրել է սև քառակուսիով։
- ․․․հրաժարվելով առավոտյան մեկ գավաթ սրճից՝ կարող եք խնայել գրեթե մեկ միլիոն դոլար:
- ․․․ պատմության ընթացքում այս երկրի օլիմպիական խաղերում միակ հաղթողին հայտարարելուց պարզվել է, որ օրհներգի ձայնագրությունը չկա, և նվագախումբը սկսել է իմպրովիզ անել։
- ․․․շաքարով ևս կարելի է ստեղծել (տեսագրությունում) արվեստի գործեր։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
316 848 հոդված |
619 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։





- ԲՊՀ պրակտիկա Վիքիպեդիայում
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Քաղցր Վիքի
- Երիտասարդ կենսագիր
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 440 թ. – մահացել է Մեսրոպ Մաշտոցը, Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ (ծն. 361 կամ 362 թ.)։
- 1600 թ. – իտալացի հոգևորական, աստղագետ, փիլիսոփա և գիտնական Ջորդանո Բրունոյին այրեցին խարույկի վրա (ծն. 1548 թ.)։
- 1673 թ. – մահացել է Մոլիերը, ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան (ծն. 1622 թ.)։
- 1887 թ. – ծնվել է Գրիգոր Ղափանցյանը, հայ նշանավոր լեզվաբան, լեզվագետ (մահ. 1956 թ.)։
- 1904 թ. – Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերան։
- 1924 թ. – ծնվել է Գևորգ Վարդանյանը, Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս (մահ. 2012 թ.)։
- 1968 թ. – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվեց Բասկետբոլի փառքի սրահը։
- 1979 թ. – սկսվեց վիետնամա-չինական պատերազմը։
- 2008 թ. – Կոսովոն հայտարարեց իրեն անկախ Սերբիայից։
Օրվա պատկեր

