Երգերը պատկանում են տարբեր ոճերի, այդ թվում ալտերնատիվ ռոք, փանք, էլեկտրոնիկա, ինդի-փոփ, թրիփ-հոփ, modern classic, IDM: 2010 թվականին Շվեդական թագավորական ակադեմիայի կեղմից արժանացել է Polar Music Prize մրցանակի։ Սկզբնական շրջանում ճանաչում ստանում է, որպես the Sugarcubes ռոք-խմբի վոկալիստ։ Այդ խմբի "Birthday" սինգլը (1987) դարձավ Մեծ Բրիտանիայի ճանաչված հիթերից մեկը և արժանացավ երաժշտական քննադատների հավանությանը։ Բյորկն իր սոլո կարիերան սկսել է 1993 թվականից։ Նրա առաջին՝ Debut ալբոմը բաղկացած էր հիմնականում պարային էլեկտրոնային երաժշտությունից, հաուս, ջազ, թրիփ-հոփ։ NME-ի տվյալներով ամբողջ աշխարհում վաճառվել է Debut-ի ավելի քան 4,7 մլն. կրկնօրինակ։ Այժմ, Բյորկը ստեղծել է սեփական էլեկտրոնային երաժշտական ոճ, որը ներառում է պարային, ռոք, ջազ, էլեկտրոնիկ և ավանգարդ երաժշտության ասպեկտներ։