Գայոս Գալերիոս Վալերիոս Մաքսիմիանոս Օգոստոս (լատին․՝ Gaius Galerius Valerius Maximianus Augustus, մոտ 258 - 311 թվականներ), Հռոմեական կայսրության կայսր 305-311 թվականներին։ Գալերիոսն արշավել է Սասանյան Պարսկաստանի դեմ և 299 թվականին նվաճել նրանց մայրաքաղաք Տիզբոնը։ Նա նաև արշավել է Դանուբ գետի մոտ ապրող կարպի ցեղերի դեմ, որոնց ջախջախել է 297-300 թվականներին։ Չնայած դեմ է եղել Քրիստոնեությանը, այդուհանդերձ վերացրել է Դիոկղետիանոսյան հետապնդումներն ընդդեմ քրիստոնյաների՝ 311 թվականինՆիկոմեդիայում (Սերդիկա, ներկայիս Սոֆիան) հռչակած էդիկտով։