Content-Length: 189803 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80

Գանդինագար - Վիքիպեդիա Jump to content

Գանդինագար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գանդինագար
գուջարաթի՝ ગાંધીનગર
անգլ.՝ Gandhinagar
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքGandhinagar district?
Մակերես177 կմ²
ԲԾՄ81±1 մետր
Բնակչություն195 891 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ02717-2[1]
Փոստային դասիչ382010
Գանդինագար (Հնդկաստան)##
Գանդինագար (Հնդկաստան)

Գանդինագար (գուջարաթի՝ ગાંધીનગર, անգլ.՝ Gandhinagar), քաղաք Արևմտյան Հնդկաստանում, Գուջարաթ նահանգի վարչական կենտրոն[2][3]։

1960 թվականին հնդկական Բոմբեյ նահանգը բաժանվել է երկու նահանգի՝ Մահարաշտրա և Գուջարաթ։ Սկզբնապես Գուջարաթի մայրաքաղաքն է եղել է Ահմադաբադը, իսկ 1970 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Գանդինագար (հիմնադրվել է 1964 թվականին)՝ տեղակայված Սաբարմատի գետի երկու ափերին։ Քաղաքն իր անվանումը ստացել է Մահաթմա Գանդիի պատվին։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Ահմադաբադից 23 կմ դեպի հյուսիս և Բոմբեյ քաղաքի մոտավորապես 464 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Այն գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա[4]։ Գանդինագարը կանաչ քաղաք է, նրա ընդհանուր տարածքի մոտավորապես 54 %-ը կազմում են ծառերը[5]։

Գանդինագար
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
2.6
 
28
12
 
 
1.1
 
31
14
 
 
1
 
36
19
 
 
0.9
 
40
23
 
 
6
 
42
26
 
 
109
 
38
27
 
 
265
 
33
26
 
 
220
 
32
25
 
 
172
 
33
24
 
 
11
 
36
21
 
 
8.9
 
33
17
 
 
2.6
 
30
13
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով
Աղբյուրը: [6]

Գանդինագարն ունի արևադարձային մուսոնային կլիմա, որում կարելի է հստակ առանձնացնել 3 եղանակ՝ ձմեռ, ամառ և անձրևների սեզոն։ Բացառությամբ անձրևների սեզոնի՝ կլիման հիմնականում տաք է և չոր։ Առավել տաք շրջանը մարտից հունիս ընկած ժամանակաշրջանն է, երբ միջին առավելագույնը կամզում է 36-ից մինչև 42 °C, իսկ նվազագույնը՝ 19-ից մինչև 27 °C: Առավել սառը շրջանը դեկտեմբեր և հունվար ամիսներն են, երբ միջին առավելագույնը կամզում է մոտավորապես 29 °C, իսկ նվազագույնը՝ 14 °C[7]: Տեղումների տարեկան միջին չափաքանակը կազմում է մոտավորապես 803 մմ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 195 891 մարդ, որի 53 %-ը կազմում են կանայք, իսկ 47 %-ը՝ տղամարդիկ։ Գրագիտության միջին մակարդակը կազմում է 77,11 % (82 %-ը տղամարդկանց համար և 73 %-ը կանանց համար)։ Գանդինագարի մոտավորապես 95 %-ը դավանում են հինդուիզմ[8]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում տեղակայված է Գուջարաթ նահանգի խոշորագույն տաճարներից մեկը՝ Ակշարդհամը, որի շինարարությունն ավարտել է 1992 թվականին։ Տաճարն ուշադրություն է գրավել 2002 թվականին, երբ նրա վրա կազմակերպվել է ահաբեկիչների զինված հարձակում[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://timesofindia.indiatimes.com/city/ahmedabad/Change-in-Ahmedabad-Gandhinagar-phone-numbers/articleshow/35900696.cms
  2. «PIN Code: Gandhinagar, Gujarat, India». findpincode.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Change in Ahmedabad, Gandhinagar phone numbers - Times of India». The Times of India. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  4. «Gandhinagar, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. «With 54 % green cover, Gandhinagar India's tree capital». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. IMD Արխիվացված 4 Ապրիլ 2009 Wayback Machine
  7. «Gandhinagar Weather - Records and Averages». Yahoo! Inc. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Census of India 2001: Data from the 2001 Census, including cities, villages and towns (Provisional)». Census Commission of India. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. News — Temple Carnage: Terrorist Attack on Akshardham

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանդինագար» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy