Content-Length: 103199 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%B8%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4

Իոնացում - Վիքիպեդիա Jump to content

Իոնացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իոնացում, իոնների ու ազատ էլեկտրոնների գոյացումը էլեկտրականապես չեզոք ատոմներից և մոլեկուլներից։ «Իոնացում» տերմինով են արտահայտում ինչպես տարրական ակտը (ատոմի, մոլեկուլի իոնացում), այնպես էլ նման բազում ակտերի համախումբը (գազի, հեղուկի իոնացում)։ Գազի իոնացումը իրագործվում է ուլտրամանուշակագույն, ռենտգենյան և Y-ճառագայթման ազդեցությամբ (ֆոտոիոնացում), էլեկտրոնների, իոնների կամ մեծ արագություն ունեցող ատոմների հարվածներով (հարվածային իոնացում), պինդ մարմնի մակերևույթից ադսորբված ատոմների և մոլեկուլների պոկման դեպքում՝ դրական կամ բացասական իոնների ձևով (մակերևութային իոնացում), բարձր ջերմաստիճանի դեպքում (ջերմային իոնացում)։ Հեղուկում իոնացումը իրագործվում է նույն մեխանիզմով, ինչ և գազերում։ Իոնացված գազերն ու հեղուկները օժտված են էլեկտրահաղորդականությամբ, որն ընկած է իոնացման պրոցեսների բազմազան կիրառությունների հիմքում։ Պինդ մարմնում իոնացմը էլեկտրոնների անցումն է արժեքական գոտուց հաղորդականության գոտի, որի հետևանքով ատոմները փոխարկվում են իոնների։ Իրագործվում է լույսի, էլեկտրական դաշտի ազդեցությամբ, էլեկտրոնների հարվածից, ջերմային շարժումից։ Իոնացումը բնութագրող մեծություններից է իոնացման պոտենցիալը։ Իոնացման հակառակ պրոցեսը էլեկտրոնների և իոնների ռեկոմբինացիան է։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 379








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%B8%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy