Content-Length: 168497 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%A1%D5%A3%D5%B8_%D5%84%D5%A1%D5%BB%D5%B8%D6%80%D5%A5

Լագո Մաջորե - Վիքիպեդիա Jump to content

Լագո Մաջորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լագո Մաջորե
Lago Maggiore

Լագո Մաջորե լիճը
46°00′55″ հս․. լ. 8°42′14″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Իտալիա Իտալիա
Շվեյցարիա Շվեյցարիա
Վարչատարածքային բաժանում Պիեմոնտ
Լոմբարդիա
Տիչինո
Հայելու բացարձակ բարձրությունը 193 մ
Ավազանի մակերեսը 212,5 կմ²
Ծավալը 37 կմ³
Ամենամեծ խորությունը 372 մ
Միջին խորությունը 177 մ
Ջրահավաքի մակերեսը 6599 կմ²
Թափվող գետերը Վերզասկա
Սկիզբ առնող գետերը Տիչինո
Լագո Մաջորե (Շվեյցարիա)##
Լագո Մաջորե (Շվեյցարիա)
Վիքիպահեստում

Լագո Մաջորե (իտալ.՝ Lago Maggiore [ˈlaːɡo madˈdʒoːre] — «մեծ լիճ»), լիճ Շվեյցարիայի և Իտալիայի սահմանին։ Լճի շվեյցարական մասը գտնվում է Տիչինո կանտոնում, իսկ իտալական մասը՝ Պիեմոնտ և Լոմբարդիա մարզերում։ Լագո Մաջորեի ջրագիծը համարվում է Շվեյցարիայի ամենացածր կետը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լագո Մաջորե լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում, Լոմբարդյան Ալպերի արևմտյան հատվածում, ծովի մակարդակից 193 մ բարձրության վրա։ Մակերեսը 212,5 կմ² է, երկարությունը՝ 66 կմ, լայնությունը՝ մինչև 10 կմ, խորությունը՝ մինչև 372 մ։ Գերիշխող քամիներն են՝ տրամոնտանա (առավոտյան) լճի կողմից և ինվերնա (երեկոյան) դեպի լիճը։

Տեղումներն առատ են մայիսին և սակավ են ձմռան ամիսներին[1][2][3]։

Լագո Մաջորեի միջով հոսում է Տիչինո նավարկելի գետը, որը Պո գետի ձախ վտակն է։ Լճում ջրի մակարդակի տատանումները կազմում են տարեկան մոտ 4 մ, առավելագույն բարձրության հասնում է հունիս-հուլիս ամիսներին։ Լիճը ձմռանը չի սառչում։ Կլիման լճի մոտակայքում բավականին մեղմ է, ինչի շնորհիվ ափերի մոտ կան բազմաթիվ հանգստավայրեր՝ Լոկարնո, Ասկոնա, Կանոբիո, Սթրեզա և այլն։

Զարգացած է նավագնացությունը, ձկնորսությունը (կարմրախայտ, պերկես), զբոսաշրջություն, ջրային սպորտ։

Լճի մեջ է թափվում Վերզասկա գետը։ Լճի ափին է գտնվում Լոկառնո քաղաքը։

Անվանումը բառացի նշանակում է «մեծ լիճ»․ Lago՝ «լիճ», maggiore՝ «մեծ»։ Հայտնի է նաև Վերբանո անունով[4]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի մոտ է գտնվում Սանտա Կատերինա դել Սասո մայր տաճարը։

Համայնապատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լագո Մաջորեի տեսարանը Իզոլա Մադրեից
Լագո Մաջորեի տեսարանը Իզոլա Մադրեից


Պորտո Վալտրավալիա քաղաքի տեսարանը
Պորտո Վալտրավալիա քաղաքի տեսարանը


Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Francesco Del Priore, Teresio Valsesia, 2000, il Locarnese sott’acqua, Armando Dadò Editore, 2000
  • Emanuele Bolla, Un tuffo negli anni '50
  • Renzo Boccardi, Il Lago Maggiore, Istituto italiano d’arti grafiche, 1931
  • Giampaolo Dossena, I Laghi della Lombardia: Immagini del XIX Secolo Dagli Archivi Alinari, Alinari, 1985
  • Renata Lodari, Giardini e ville del Lago Maggiore : un paesaggio culturale tra Ottocento e Novecento, Centro studi piemontesi, 2002
  • J. Epper, Contributo all’idrografia del Lago Maggiore, 1902
  • F. Vercelotti (a cura di), Elogio del lago Maggiore, 1973
  • Navigazione Lago Maggiore e centenario del piroscafo Piemonte, Andrea Lazzarini editore, 2006

Արտաքին հղում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The history of Lake Maggiore lagomaggioreonline.it. Retrieved 2010-03-12
  2. Lake Maggiore myswitzerland.com. Retrieved 2010-03-12
  3. Lago maggiore - a popular holiday destination in Switzerland as well Արխիվացված 2013-09-23 Wayback Machine travel-swiss.co.uk. Retrieved 2010-03-12
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագո Մաջորե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 467








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%A1%D5%A3%D5%B8_%D5%84%D5%A1%D5%BB%D5%B8%D6%80%D5%A5

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy