Content-Length: 553591 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%AB%D5%B6%D5%A4%D5%BD%D5%A5%D5%B5_%D4%B4%D6%87%D5%A5%D5%B6%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF

Լինդսեյ Դևենպորտ - Վիքիպեդիա Jump to content

Լինդսեյ Դևենպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդսեյ Դևենպորտ
անգլ.՝ Lindsay Davenport
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Բնակվելու վայրԼագունա Բիչ և Լոս Անջելես շրջան
Ծննդյան ամսաթիվհունիսի 8, 1976(1976-06-08)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրՊալոս Վերդես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][3][4]
Հասակ189 սանտիմետր սմ
Քաշ79 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1993 թվականի փետրվարի 22
Կարիերայի ավարտ2010 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՌոբերտ Լանսդորպ
Կրեյգ Կարդոն (1994-1995)
Ռոբերտ վան Հոֆ(1995-2003)
Ռիկ Լիչ (2003-?)[5]
Ադամ Պետերսեն (2006-2010)
Պարգևավճար, USD22 166 338
Մենախաղ
Խաղեր Հ/Պ753–194[6]
Տիտղոսներ55 WTA
Ամենաբարձր վարկանիշ1 (1998 թվականի հոկտեմբերի 12)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ(2000)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (1998)
ՈւիմբլդոնՀաղթանակ (1999)
ԱՄՆՀաղթանակ (1998)
Օլիմպիական խաղեր Ոսկի Ատլանտա, 1996
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ387–116[6]
Տիտղոսներ38 WTA, 1 ITF
Ամենաբարձր վարկանիշ1 (1997 թվականի հոկտեմբերի 20)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1996-1999, 2001, 2005)
ՖրանսիաՀաղթանակ (1996)
ՈւիմբլդոնՀաղթանակ (1999)
ԱՄՆՀաղթանակ (1997)
Ավարտել է կարիերան

Լինդսեյ Էնն Դևենպորտ (անգլ.՝ Lindsay Ann Davenport, հունիսի 8, 1976(1976-06-08)[1][2], Պալոս Վերդես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][3][4]), ամերիկացի նախկին թենիսիստուհի, մարզիչ, հեռուստահաղորդավարուհի։ Նա ութ տարբեր անգամներ զբաղեցրել է համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը, այնտեղ մնալով ընդհանուր առմամբ 98 շաբաթ։ Նա հինգ կին թենիսիստուհիներից մեկն է, ով 1975 թվականից ի վեր տարվա վերջին համաշխարհային առաջին հորզոնականն է զբաղեցրել նվազագույնը չորս անգամ (1998, 2001, 2004 և 2005 թվականներ), մյուսներն են՝ Կրիս Էվերտը, Շտեֆի Գրաֆը, Մարտինա Նավրատիլովան և Սերենա Ուիլյամսը։ Նա դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականին է հասել նաև զուգախաղում։

Լինդսեյ Դևենպորտը ընդհանուր առմամբ հաղթանակ է տարել կանանց մենախաղի 55 WTA մրցաշարերում, այդ թվում արժանացել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի երեք տիտղոսների (մեկական անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում, Ուիմբլդոնի մրցաշարում և ԱՄՆ բաց առաջնությունում), 1996 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի և հաղթանակի WTA Ամփոփիչ մրցաշարում։ Նա նաև հաղթանակ է տարել 38 WTA Tour-ի զուգախաղերում, այդ թվում արժանացել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի երեք տիտղոսների (Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ Մերի Ջո Ֆերնանդեսի հետ զույգով, Ուիմբլդոնի մրցաշարում՝ Կորինա Մորարիուի հետ զույգով և ԱՄՆ բաց առաջնությունում՝ Յանա Նովոտնայի հետ զույգով) և հաղթանակ է տարել երեք WTA Ամփոփիչ մրցաշարերում (Մերի Ջո Ֆերնանդեսի, Յանա Նովոտնայի և Նատաշա Զվերևայի հետ համագործակցելով)։

Կարիերայի ընթացքում նա շահել է $ 22 166 338 դոլլար մրցանակային գումար։ Այդ ցուցանիշով նա համարվում է բոլոր ժամանակների կին թենիսիտուհիների շրջանում 8-րդը[7]։ Մինչ 2009 թվականի հունվարը, երբ նրան շրջանցեց Սերենա Ուիլյամսը, նա առաջին տեղն էր զբաղեցնում այդ ցուցանիշով[8]։

Դևենպորտը, իր կարիերայի մեծ մասի ընթացքում, մարզվում էր Ռոբերտ վան Հոֆի հետ։ 2005 թվականին «TENNIS Magazine»-ը նրան շնորհում է վերջին 40 տարիների ընթացքում ականավոր թենիսիստների (տղամարդ կամ կին) ցանկի 29-րդ հորիզոնականը։ 2014 թվականին Լինդսեյ Դևենպորտը ընդգրկվում է Թենիսի փառքի միջազգային սրահում[9]։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդսեյը կրտսերն է Էնն և Ուիննա Դևենպորտների երեք դուստրերից։ Ամբողջ ընտանիքը իրենց կյանքը կապել են վոլեյբոլի հետ՝ հայրը 1960-ական թվականներին ներգրավվել է երկրի ազգային հավաքականի մեջ, որի կազմում, այդ թվում, խաղացել է նաև Օլիմպիական խաղերում, մայրը, շատ ավելի ուշ, գլխավորում էր Հարավային Կալիֆոռնիայի տարածքային ասոցիացիան[10][11]։

Այժմ ամերիկուհին ամուսնացած է, 2003 թվականի ապրիլին նա օրինականացրել է իր հարաբերությունները ևս մեկ նախկին թենիսիստ Ջոնաթան Լիչի հետ (Ռիկ Լիչի եղբոր)։ Այժմ զույգն ունի չորս երեխա՝ որդի Ջագեր Ջոնաթան (ծնվել է 2007 թվականին) և դուստրեր Լորեն Էնդրյուս (ծնվել է 2009 թվականին), Կայա Էմորի (ծնվել է 2012 թվականին) և Հևեն Միշել (ծնվել է 2014 թվականին)[12]։

Ամերիկուհին թենիսում է 5 տարեկանից։ Խաղի ուժեղ բաղադրիչներից են՝ մատուցումը, խաղը ետին գծում, թույլ կողմերից՝ կորտում շարժվելու արագությունը։

Թենիսային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդսեյն արդեն պատանեկան տարիներին առանձնանում էր և ազգային, և համաշխարհային թենիսում։ Արդեն 1991 թվականին նրան է ենթարկվում ավագ պատանիների շրջանում երկրի ազգային առաջնությունը[13], իսկ մեկ տարի անց Դևենպորտը նկատելիորեն ավելացնում նաև միջազգային մակարդակում, հասնելով մի քանի եզրափակիչների Մեծ Սաղավարտում և հաղթելով երեք մրցաշարում։ Շարքի հարդային մրցաշարերից Ավստրալիայում, Նիկոլ Լոնդոնի հետ միասին, նրան է ենթարկվում զուգախաղի մրցաշարը, իսկ ԱՄՆ-ում Լինդսեյին հաջողվում է դառնալ մրցաշարի բացարձակ հաղթող։ Շարժումների ոչ լավագույն կմմրդինացիան, կապված այդ ժամանակվա դեռևս շարունակվող հասունացումով, չէր խանգարում լավ խաղալ նաև շարքի գրունտային մրցաշարերում։ Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղում ամերիկուհին հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ զույգով՝ Չանդա Ռուբինի հետ, խաղում է տիտղոսային խաղում։

Առաջին տարիները համաշխարհային տուրերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան մրցաշարերում հաջողությունները Դևենպորտին թույլ են տալիս արդեն 1991 թվականին մի քանի հանարավորություններ ստանալ մասնակցելու WTA տուրի տնային մրցաշարերում, ինչպես նաև վորձել ուժերը Մեծ Սաղավարտի ամերիկյան մրցաշարի հիմնական ցանցում։ Ամեն ինչ չէր միանգամից ստացվում, սակայն Լինդսեյին հաջողվում է մի քանի հաղթանակներ տանել երկրորդ հարյուրյակի թենսիստուհիների նկատմամբ։ Մեկ տարի անց փորձերը շարունակվում են և մայիսի վերջին Դևենպորտը, աստիճանաբար կուտակելով վարկանիշային միավորներ, կարողանում է բարձրանալ դասակարգման երկրորդ հարյուրյակ և փորձել իրեն Ռոլան Գարոսի ընտրությունում։ Աշնանը նրան ևս մեկ հնարավորություն է ընձեռնվում խաղալու ԱՄՆ բաց առաջնության հիմնական ցանցում, որը հաջողվում է իրականացնել նմանատիպ մրցաշարերում առաջին հաղթանակած խաղով։ 16-ամյա մարզուհին առավելության է հասնում աշխարհի 46-րդ ռակետ Յայուկ Բասուկի նկատմամբ։ 1993 թվականին Դևենպորտը լիովին ուշադրությունը կենտրոնացնում է պրոտուրի մրցաշարերին, առաջին անգամ խաղալով Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում և նկատելիորեն բարելավելով վարկանիշը։ Ինչ-որ տեղ նրա հաջողություններին նպաստում է ցանցը, իսկ ինչ-որ տեղ երիտասարդ տաղանդը իր մեջ ուժ էր գտնում հաղթահարելու տուրի առաջատարներին։ Ինդիան Ուելսում Լինդսեյը կարողանում է հաղթահարել այն ժամանակվա 30-րդ ռակետ Բրենդա Շուլցին, իսկ մեկ շաբաթ անց առաջին հաղթանակն է տանում Թոփ-10-յակի թենիսիստի նկատմամբ՝ Դելրեյ Բիչում պարտության է մատնվում այն ժամանակվա աշխարտի 5-րդ ռակետ Գաբրիելա Սաբատինին։ Արդյունքների որակները արդեն տարվա առաջին կեսին այնքան են բարձրանում, որ ամերիկուհին մտնում և ամրապնդվում է Թոփ-30-յակում, իսկ մայիսի վերջին տիրում է առաջին տիտղոսին՝ շվեյցարական Լյուցերնի գրունտի վրա, եզրափակիչում առավելության հասնելով ավստրալուհի Նիկոլ Պրովիսի նկատմամբ։ Դևենպորտի առաջընթացը նշվում է նաև երկրի հավաքականի ղեկավարության կողմից Ֆեդերացիայի Գավաթում, որը հուլիսին երիտասարդ հայրենակցուհուն հնարավոությւն է տալիս մասնակցելու այ մրցաշարի հանդիպումներին։ Կայուն ելույթները շարունակվում են նաև մրցաշրջանի երկրորդ կեսում, թույլ տալով Դևենպորտին մրցաշրջանն ավարտել դասակարգման առաջին քսանյակում։

Մի քիչ ավելի արագ, քան մենախաղում, աճում էր նաև ամերիկուհու զուգախաղային վարկանիշը։ 1992 թվականի փետրվարին, Կետի Շլյուկբիրի հետ, նա միակ անգամ հաղթում է ITF տուրի մրցաշարում՝ Կի Բիսկեյնում։ Սեպտեսբերին Դևենպորտը նորամուտում է Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ ԱՄՆ բաց առաջնությունում, մինչ որը և որից հետո վաստակվում են երկու կիսաեզրափակիչներ տանը WTA ոչ խոշոր մրցաշարերում, ամեն անգամ խաղալով Չանդա Ռուբինի հետ։ մեկ տարի անց հաջողվում է սկսել կանոնավորապես հաղթել հանդիպումներում նաև առավել խոշոր մրցաշարերում, իսկ մայիսին գալիս է նաև առաջին եզրափակիչը ասոցիացիայի տուրի մրցումներում՝ շվեյցարական Լյուցերնում, Մարիեն Վերդելի հետ, որոշիչ խաղում զիջելով Մերի-Ջո Ֆերնանդես-Հելենա Սուկովա դաշինքին։

1994-1997 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի անց արդյունքենրի մեկարդակը հավողվում է ոչ միայն հաստատել, այլ նաև նկատելիորեն բարելավել։ Մրցաշրջանի վերջին ամերիկուհին մտնում է դասակարգման Թոփ-10-յակ և ամրապնդվում է այնտեղ։ Հաջողության բաղադրիչներից են դառնում երկու, թեկուզ և ոչ մեծ, տիտղոսները, ինչպես նաև կայուն որակական ելույթները ամենախոշոր մրցաշարերում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում Դևենպորտը կարողանում է երկու անգամ հասնել քառորդ եզրափակիչ, ինչպես նաև իր հաշվին է գրանցում կիսաեզրափակիչ Մայամիի խոշոր մրցաշարում և Նյու Յորքի տուրի ամփոփիչ մրցաշարում։ Փայլուն հաղթանակները այդքան սրընթաց չեն շարունակվում նաև 1995 թվականին։ Լինդսեյը նահանջում է դասակարգման երկրորդ տասնյակ, աստիճանաբար կրկին բարելավելով իր դիրքերը։ Կանոնավորապես խաղալով առավել փորձառու մրցակցուհիների հետ, նա հնարավորություն է ունենում հղկելու կորտում իր գործողությունների թերությունները և ավելացնելու ամենատիտղոսավոր իր մրցակցուհիների հետ հանդիպումների արդյունավետությունը։ Նկատելի հաջողություների շարքը գալիս է 1996 թվականի ամռան երկրորդ կեսին, երբ Դևենպորտը սկզբում հաղթում է Ատլանտայի օլիմպիական մրցաշարում, իսկ այնուհետև, վեցերորդ փորձից, հաղթում է այն ժամանակվա դասակարգման առաջատար Շտեֆի Գրաֆին։ Առաջին մուտքը Մեծ Սաղավարտի, թեկուզ, կիսաեզրափակիչ, այնուամենայնիվ, ստիպված է լինում սպասել ևս մեկ տարի։ Միայն 1997 թվականի աշնանը ամերիկուհին առաջին անգամ կարողանում է հաղթել միանգամից հինգ խաղում ԱՄՆ բաց առաջնության հիմնական ցանցում։ Զուգահեռաբար վաստակված անմիջապես ութ եզրափակիչները տուրի միջին և խոշոր մրցաշարերում (որտեղ կարողանում է տիրել վեց տիտղոսի), թույլ են տալիս ամերիկուհուն զգալիորեն կրճատելու իր ետ մնալը առաջատարներից և մրցաշրջանն ավարտել աշխարհի երրորդ ռակետի կարգավիճակում։

Այդ շրջանում հաջողվում է հասնել զուգախաղի վարկանիշի առաջին հորիզոնականին։ 1994 թվականին, մրցաշրջանի մեծ մասն անց կացնելով Լիզա Ռեյմոնդի հետ միասին, Լինդսեյն առաջին անգամ տարի ավարտում է Թոփ-10-յակում, տիրելով նորամուտային տիտղոսներին ասոցիացիայի մրցումներում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Դևենպորտը և Ռեյմոնդը առաջին անգամ հասնում են Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջում են Ջիջի Ֆերնանդեսին և Նատաշա Զվերևային։ Մեկ տարի անց համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է, սակայն Լիզայի բացթողումները թույլ են տալիս Դևենպորտին առավել հաճախ խաղալ ամենախոշոր մրցաշարերում այլ խաղընկերուհիների հետ միևնույն թիմում։ Այսպես, այդ նույն Ռոլան Գարոսում Դևենպորտը հասնում է մինչև կիսաեզրափակիչ այդ ժամանակ չփայլող Նիկոլ Արենդտի հետ։ Աշնանը Դևենպորտը փորձում է խաղալ Մերի-Ջո Ֆերնանդեսի հետ, իսկ մրցաշրջանի միջնամասում նրա հետ պայմանավորվում է լիակատար համագործակցության մասին։ Այդ քայլը տալիս է բավականին որակական արդյունք։ Դաշինքը հասնում է հինգ եզրափակիչի, որտեղ տիրում է չորս տիտղոսի, այդ թվում երկու անգամ հասնելով մինչև Մեծ Սաղավարտի որոշիչ խաղերին (իսկ Ֆրանսիայի բաց առաջնությունում Դևենպորտին բերելով շարքի մրցաշարերի առաջին տիտղոսը) և հաղթելով Ամփոփիչ մրցաշարում։ Մեկ տարի անց որպես ամերիկուհու հիմնական խաղընկերուհի հանդես է գալիս չեխուհի Յանա Նովոտնան, ում հետ Լինդսեյը շահում է չորս մրցանակի (ներառյալ ԱՄՆ բաց առաջնությունը և Ամփոփիչ մրցաշարը)։ Լինդսեյը նաև մի քանի մրցաշարերի համար վերականգնում է համագործակցությունը Ռեյմոնդի հետ, նրա հետ հասնելով մինչև Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ և մի շարք մրցություններ անց կացնելով Նատաշա Զվերևայի և Մարտինա Հինգիսի հետ, բելառուս մարզուհու հետ պայմանավորվելով մեկ տարի անց լիարժեք մրցաշրջան անց կացնելու մասին։

1998-2000 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի անց դեպի դասակարգման առաջատարություն կատարվում են նաև վերջին քայլերը։ հաղթանակ տանելով Մեծ Սաղավարտի մրցաշարերի երկու տասնյակ հանդիպումներում, ամերիկուհին տարվա վերջին, վերջապես, բավականին պատրաստ է լինում նաև առաջին եզրափակիչին՝ շարքի տնային մրցաշարի կիսաեզրափակիչում առավելության հասնելով Վենուս Ուիլյամսի նկատմամբ, նա այնուհետև շահում է նաև նմանատիպ մրցաշարի առաջին տիտղոսային հանդիպումը, եզրափակիչում առավելության հասնելով Մարտինա Հինգիսի նկատմամբ։ Դևենպորտը դառնում է առաջին ամերիկուհին, ով 1982 թվականին Քրիս Էվերտի հաղթանակից հետո կարողանում է հաղթել ՆՄԻ բաց առաջնությունում[14]

Շվեյցարուհին, այնուամենայնիվ, ռևանշ է վերցնում տարվա վերջին, երբ Դևենպորտին պարտության է մատնում նրա կարիերայում երկրորդ տուրի ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում, սակայն միայն կրճապում է ամերիկուհուց դասակարգման տարբերությունը, որի առաջին հորիզոնկանաում Դևենպորտը հաստատվում է հոկտեմբերի կեսերին։ Ընդհանուր առմամբ, 1998 թվականի մրցաշրջանը Դևենպորտին բերում է տասը եզրափակիչ, որտեղ նրան հաջողվում է շահել վեց տիտղոս (ընդ որում հինե հանդիպումներում երեք անգամ հաղթելով շվեյցարուհուն)։ Հաջորդ մրցաշրջանին ուժերի հարաբերակցությունը քիչ փոփոխության է ենթարկվում, ամերիկուհին և շվեյցարուհին կրկին գլխավորում են տարվա ընթացքում դասակարգման վարկանիշը, սակայն այս անգամ Մարտինան առավել կայուն է գտնվում, Լինդսեյից առաջ անցնելով ավելի քան 1000 հաշվարկային միավոր։ Դևենպորտը, սակայն, անց է կացնում բավականին արդյունավետ տարի, նշանավորվելով յոթ տիտղոսներով, որի մեջ մտնում է նաև հաղթանակը Ուիմբլդոնում (որտեղ եզրափակիչում Դևենպորտը ուժեղ է գտնվում Շտեֆի Գրաֆից՝ 6-4, 7-5, որից հետո Գրաֆը շուտով ավարտում է կարիերան) և տիտղոս Ամփոփիչ մրցաշարում (որտեղ Լինդսեյը Հինգիսից ռևանշ է վերցնում նախորդ տարվա պարտության համար)։

Մենախաղի դասակարգման գագաթնակետին հասնելու տարում ամերիկուհին անց է կացնում նաև լավագույն մրցաշրջանը զուգախաղում, Նատաշա Զվերևայի հետ խաղալով տարվա բոլոր հինգ խոշոր մրցաշարերի եզրափակիչներում, սակայն հերթական տիտղոսը նվաճելով միայն Ամփոփիչ մրցաշարում։ Դաշինքի համար փորձաքար է հանդիսանում Մարտինա Հինգիսը, ով նրանց վեց պարտության է մատնում այդ տարվա տիտղոսային մրցաշարերում՝ չորս անգամ Յանա Նովոտնայի հետ զույգով և ևս երկու անգամ Միրիանա Լուչիչի հետ։ Այդ հանդիպումներից հաջողությանը Զվերևան և Դևենպորտը առավել մոտ էին Ուիմբլդոնում, որտեղ նրանք խաղը տանուլ են տալիս միայն երրորդ սեթի ձգձգվող վերջնամասում։ Մեկ տարի անց դաշինքը միասին խաղում է լոկ մի քանի ամիս, շվեյցարուհու հետ իրենց եզրափակիչների շարքը լրացնելով հինգերորդ անընդմեջ պարտությամբ (Ավստրալիայում մարտինան խաղում էր Աննա Կուրնիկովայի հետ զույգով)։ Գարնանը, գրունտային հատվածի շրջանակներում, ամերիկուհին զույգով համարյա չի խաղում և միայն Ռոլան Գարոսում պայմանավորվում է Մարի Պիրսի հետ համատեղ ելույթների մասին, այնտեղ հասնելով մինչև կիսաեզրափակիչ։ Խոտածածկի մրցաշրջանում Լինդսեյը կրկին վերադառնում է ավելի հաճախակի ելույթների, համագործակցության համար ընտրելով ավելի երիտասարդ, քան ինքը, հայրենակցուհի Կորինա Մորարիուին։ Արդեն առաջին համատեղ մրցաշարը Դևենպորտին վերջապես թույլ է տալիս ոչ միայն հասնել մինչև Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ, այլ նաև հաղթել տիտղոսային խաղում, հաղթանակ տանելով Ելենա Տատարկովա-Մարիան դե Սվարդտ դաշինքին։ Հետագայում զույգի արդյունքները ավելի համեստ էին, սակայն տարվա վերջին զույգը կարողանում է բավականին միավորներ վաստակել, որպեսզի հանդես գա եզրափակիչ մրցաշարում, այնտեղ հասնելով մինչև կիսաեզրափակիչ։ Օգոստոսին Կորինային և Լինդսեյին հաջողվում է ևս մեկ նշանակալից արդյունք՝ Սան Դիեգոյի եզրափակիչում նրանք պրոտուրում, նմանատիպ խաղերում միակ պարտությանն են մատնում Ուիլյամս քույրերին։

2000 թվականին ամերիկուհին և շվեյցարուհին շարունակում են իրենց պայքարը դասակարգման աղյուսակի վերնամասում, մի քանի անգամ փոխարինելով միմյանց։ Մարտինան, սակայն, կրկին ավելի կայուն էր, մրցաշրջանն ավարտելով զգալի առավելությամբ։

Դևենպորտը մրցաշրջանի սկսում է Սիդնեյի մրցաշարի մենախաղի եզրափակիչում Ամելի Մորեսմոյի նկատմամբ հաղթանակով։

Նրա հաջորդ մրցաշարը լինում է Ավստրալիայի բաց առաջնությունը, որի մենախաղում նա հաղթանակ է տանում՝ մրցակցուհիներին չզիջելով ոչ մի սեթ։ «Դասակարգված» լինելով 2-րդ համար տակ, Դևենպորտը եզրափակիչում հաղթանակ է տանում № 1 դասակարգված Մարտինա Հինգիսի նկատմամբ՝ 6-1, 7-5[15]: Նա և Կորինա Մորարիուն զուգախաղում պարտություն են կրում կիսաեզրափակիչում՝ զիջելով Հինգիսին և Մարի Պիրսին[15]։ Ինդիան Ուելսի մրցաշարում Դևենպորտը կրկին հաղթանակ է տանում Հինգիսի նկատմամբ և Մորարիուի հպետ միասին շահում է զուգախաղի տիտղոսը՝ եզրափակիչ խաղում առավելության հասնելով Նատաշա Զվերևա-Աննա Կուրնիկովա զույգի նկատմամբ։ Հինգիսը ռոանշ է վերցնում Մայամիի մրցաշարի եզրափակիչում։ Լինդսեյը Ինդիան Ուելսի և Մելբուրնի խոշոր մրցաշարերի տիտղոսներից հետո չի կարողանում պահպանել տեմպը, առողջության հետ կապված խնդիրների պատճառով, բաց թողնելով մրցաշրջանի համարյա ամբողջ գրունտային մասը (որի ընթացքում մասնակցում է միայն երկու մրցաշարում, որտեղ կարողանում է հաղթանակ տանել մեկ խաղում)։ Հետագայում արդյունքները աստիճանաբար վերադառնում են պիկային մակարդակի, սակայն ամերիկուհին ևս մի քանի անգամ մրցաշարերը լքում էր ժամանակից շուտ՝ բժշկական ցուցումների պատճառով, ավարտին չհասցնելով Կանադայի խոշոր մրցաշարը և Սիդնեյի Օլիմպիադան։ Երկու եզրափակիչները Մեծ Սաղավարտի մրցաշարերում՝ Ուիմբլդոնում և ԱՄՆ բաց առաջնությունում, Դևենպորտին թույլ են տալիս զգալիորեն կրճատել շվեյցարուհուց ետ մնալը և բարձրանալու դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Այդ մրցաշրջանում զուգախաղում շարունակվում է համագործակցությունը Մորարիուի հետ, սակայն խաղընկերուհին ընդամենը մի քանի ամիս է կարողանում խաղալ, իսկ առանց նրա Լինդսեյը այլևս չուներ նախկին շարժառիթները այդ դասակարգում շատ մրցաշարերի մասնակցելու։ Համատեղ կարճ ժամանակահատվածը նրան բերում է կիսաեզրափակիչ Ավստրալիայի բաց առաջնությունում և տիտղոս Ինդիանա Ուելսի խոշոր մրցաշարում, որտեղ կիսաեզրփակիչում հազվադեպ հաղթանակ է տոնվում Մարտինա Հինգիսի նկատմամբ, ով խաղում էր Մարի Պիրսի հետ զույգով։ Առանց Մորարիուի Դևենպորտը մինչև տարվա վերջը հասնում է մեկ եզրափակիչի՝ Աննա Կուրնիկովայի հետ, զիջելով Սան Դիեգոյի մրցաշարի եզրափակիչում։

2001-2003 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ մրցաշրջանում դասակարգման առաջատար խումբը փոխում է իր կազմը՝ Հինգիսը նկատելիորեն նվազեցնում է իր արդյունքները և հոկտեմբերի վերջին հրաժեշտ է տալիս առաջին հորիզոնականին, արդյունքում իջնելով մինչև 4-րդ հորիզոնական։ Լինդսեյը, չնայած որ անց է կացնում շատ կայուն մրցաշրջան, տարվա ընթացքում ոլ մի անգամ չզիջելով քառորդ եզրափակիչից շուտ, կրկին ենթարկվում է վնասվածքների, որն իրեն արժանանում է ամբողջ գրունտային մասին և հրաժարման Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչից։ Նախկին առաջատարների անհաջողությունները այլ թենիսիտների թույլ են տալիս մոտենալու առաջատարների խմբին, որտեղ մնացածներից ավելի արդյունավետ են լինում ևս երկու ամերիկուհիներ՝ Ջենիֆեր Կապրիատին և Վենուս Ուիլյամսը, երկուսով վերցնելով բոլոր չորս տիտղոսնեը Մեծ Սաղավարտի շարքի այդ մրցաշրջանի մրցաշարերում։ Կապրիատին նաև աշնանը դառնում է առաջին թենիսիտուհին 237 շաբաթվա ընթացքում, ով կարողանում է Դևենպորտ-Հինգիս դուետին գահընկեց անել դասկարգման աղյուսակի առաջին հորիզոնականից։ Լինդսեյը, սակայն, իրեն է վերադարձնում առաջին հորիզոնականը ըրացույցային տարվա արդյունքներով, գրունտում և Մեծ Սաղավարտի մրցաշարերում կորուստները ետ բերելով կանոնավոր առաջնության երկու ավագ դասակարգերի մրցաշարերում մեծ կայունությամբ։

Վնասվածքի բուժումը, որը խորացվել էր Մյունխենի ամփոփիչ մրցաշարում, ձգձգվում է և Դևենպորտը շարք է վերադառնում միայն 2002 թվականի հուլիսին։ Արագ վերագտնելով նախկին խաղային մարզավիճակը, ամերիկուհին կարողանում է մինչև տարվա վերջը հասնել չորս եզրափակիչների (սակայն նրանցից և ոչ մեկը նրան տիտղոս չի բերում) և ամփոփիչ 12-րդ հորիզոնականը վարկանիշային աղյուսակում, որը նրան թույլ է տալիս յոթերորդ անգամ անընդմեջ խաղալ Ամփոփիչ մրցաշարում։ Միակ մասնակցությունը Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում, ավարտվում է կիսաեզրափակիչում, որտեղ Դևենպորտը չի կարողանում հաջողության հասնել այն ժամանակվա վարկանիշային առաջատար Սերենա Ուիլյմսի նկատմամբ՝ 3-6,5-7: Մեկ տարի անց նման լուրջ բացթողումներ արդեն չկային, սակայն բժշկական պատճառներով հրաժարումները ժամանակ առ ժամանակ շարունակվում էին, ինչը ազդում է մարզավիճակի ձեռք բերման գործընթացի և այդ մրցաշրջանում ամերիկուհու արդյունավետության վրա։ Դևենպորտը տարին սկսում է որպես մարզիչ ներգրավելով Ռիկ Լիչին[16]։ Նա դուրս է գալիս Սիդնեյի մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվում է Կիմ Կլեյստերսին։ Այնուհետև նա հասնում է Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան, որտեղ պարտվում է Ժյուստին Էնենին։ Դրան հետևում են Տոկիոյի մրցաշարի տիտղոսը և Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակիչը, որտեղ կրկին պարտություն է կրում Կիմ Կլեյստերսից։ Տարվա մյուս Մեծ Սաղավարտի մրցաշարերում նա պարտություն է կրում Ֆրանսիայի բաց առաջնությունում, հասնում է Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ և ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչ խաղերում սայթաքում է նաև Ամելիա Այլենդի, Ֆլորիդայի, Լոս Անջելեսի և Նյու Հեյվենի մրցաշարերում։

Արդյունքում, Դևենպորտը կարողանում է հասնել վարկանիշային աղյուսակի 5-րդ հորիզոնական, սակայն ավելի քան երկու անգամ զիջում է բելգիական թենիսիտուհիների զույգին, ովքեր փոքր տարբերությամբ գլխավորում էին աղյուսակը։ Ինքը՝ տարին, բերում է վեց եզրափակիչ, սակայն միայն մեկ շահած տիտղոսային խաղ, իսկ Մեծ Սաղավարտի լավագույն մրցաշարը կրկին դառնում է ԱՄՆ բաց առաջնությունը, որտեղ ամերիկուհին յոթ տարվա ընթացքում վեցերորդ անգամ հսանում է մինչև կիսաեզրափակիչ փուլ, այս անգամ զիջելով Կիմ Կլեյստերսին՝ 2-6,3-6:

Այդ ժամանակահատվածում զուգախաղային ելույթները նկատելիորեն պակասեցնում են իրենց ինտենսիվությունը։ Երեք տարվա ընթացքում Դևենպորտը մասնակցում է Մեծ Սաղավարտի միայն չորս մրցաշարերում, երեք անգամ դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ և մեկ անգամ խաղալով տիտղոսային խաղում (կրկին Մորարիուի հետ, այս անգամ Ավստրալիայում)։ Կորինան, սակայն, չէր առանձնանում ամուր առողջությամբ և 2001 թվականի աշնանը, երբ Լինդսեյի մոտ անհրաժեշտություն է առաջանում ակտիվորեն խաղալու զուգախաղերում, նրա խաղընկերուհին է դառնում Լիզա Ռեյմոնդը, որի հետ վերածնված միությունը բերում է ինը եզրափակիչ, որտեղ շահվում են վեց տիտղոսներ։ 2003 թվականին ամերիկուհիները նույնիսկ միասին խաղում են լիարժեք մրցաշրջան, ինչը Լինդսեյին թույլ է տալիս չորս տարվա ընթացքում առաջին անգամ տարին եզրափակել Թոփ-10-յակում։ Դևենպորտի և Լիզա Ռեյմոնդի համագործակցությունը բերում է կիսաեզրափակիչներ Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նրանք պարտվում են Վենուս Ուիլյամսին և Սերենա Ուիլյամսին, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ պարտվում են Կիմ Կլեյստերս-Աի Սուգիյամա զույգին։ Զույգի հաղթանակների շարքում են լինում Ինդիանա Ուելսի մրցաշարը (եզրափակիչում առավելության են հասնում Կլեյստերս-Սուգիյամա զույգի նկատմամբ), Ամելիա Այլենդը (հաղթանակ Պաոլա Սուարես-Վիրխինիա Ռուանո Պասկուալ զույգի նկատմամբ) և Իսթբորնը (հաղթանակ Ջենիֆեր Կապրիատի-Մագու Սերնա զույգի նկատմամբ)։

2004-2006 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Դևենպորտը իրեն է վերադարձնում առաջատարությունը վարկանիշային աղյուսակում, օգտվելով իր նախորդ տարվա մրցակիցներից մի մասի վնասվածքներով և առաջատարների խմբում նոր սերունդի ոչ բավարար կայունությամբ։ Նախկին մրցակցուհիներ Ժյուստին Էնենը, Կիմ Կլեյստերսը և Ուիլյամս քույրերը այդ ընթացքում հիմնականում բուժվում էին և հեռու էին իրենց լավագույն մարզավիճակից, իսկ մի քանի ռուսաստանցիներ, ովքեր այդ մրցաշրջանում ընդգրկվում են առաջատար խումբ, չավազանց անկայուն էին որոշիչ խաղերում, թանկարժեք միավորներ կորցնելով նույնիսկ փավականին ցածր վարկանիշով մրցակցուհիների հետ խաղերում։ Անդյունքում, հաջող կազմելով իր մրցաշրջանային օրացույցը (այդ թվում հրաժարվելով Օլիմպիական խաղերում մասնակցությունից), Լինդսեյը հոկտեմբերի կեսերին կարողանում է կրկին բարձրանալ դասակարգման աղյուսակի վերին հորիզոնական։ Սեփական ուժերի նկատմամբ աստիճանաբար վերադարձող հավատը անդրադառնում են այդ մրցաշրջանում ամերիկուհու եզրափակիչների արդյունքներ վրա, որտեղ նա յոթ հաղթանակ է տանում ինը տիտղոսային հանդիպումներում։ Մեծ Սաղավարտի մրցաշարում հաջողվում է անց կացնել չորս տարվա ընթացքում լավագույն մրցաշրջանը, սակայն լավագույն արդյունքները դառնում են միայն երկու կիսաեզրափակիչները և երեք անգամ ամերիկուհին զիջում էր մրցաշարի ապագա հաղթողին։

Մեկ տարի անց Դևենպորտը պահպանում է իր առաջատար դիրքերը, միայն մի քանի անգամ, կարճ ժամկետով, այն զիջելով Մարիա Շարապովային։ Մրցաշրջանը նրան բերում է տաս եզրափակիչներ, որտեղ նա շահում է վեց տիտղոս։ Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ այդ ցուցակի մեջ ընդգրկվում են նաև երկու տիտղոսային հանդիպումներ Մեծ Սաղավարտի մրցաշարերում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնում, որտեղ Դևենպորտը որոշիչ սեթերում զիջում է սկզբում մեկ (Սերենա Ուիլյամս՝ 2-6, 6-3, 6-0), հետո մյուս Ուիլյամ քույրին (Վենուս Ուիլյամս՝ 6-4, 6-7(4-7), 7-9)։ Մրցաշրջանը, սակայն, պարունակում էր ոչ միայն մարզական հաջողություն-անհաջողություններ, ամռանը զգացնել է տալիս մեջքի հետ կապված խնդիրները, որի պատճառով ստիպված է լինում բաց թողնել մի քանի շաբաթ։ 2006 թվականին խնդիրները խորանում են՝ մրցաշրջանի մեկնարկում խաղալով երեք մրցաշարերում, Դևենպորտը մի քանի ամսով լքում է պրոտուրը, բաց թողնելով մրցաշրջանի գրունտային և խոտածածկի հատվածը։ Շարք վերադառնալով օգոստոսին, ամերիկուհին մինչև մրցաշրջան ավարտը մասնակցում է հինգ մրցաշարի, հասնելով մեկ եզրափակիչի՝ Նյու Հեյվենում, որը չի կարողանում ավարտին հասցնել ուսի շրջանում ցավերի պատճառով։

Այդ շրջանում զուգախաղային ելույթները ավելի են պակասեցնում իրենց հաճախականությունը, իսկ որպես Դևենպորտի հիմնական խաղընկերուհիներ հանդես են գալիս այն նույն Ռեյմոնդը և Մորարիուն, որոնց հետ համագործակցությունը բերում են ևս մի քանի եզրափակիչներ պրոտուրի մրցաշարերում, ներառյալ վերջին տիտղոսային հանդիպումը Մեծ Սաղավարտի մրցաշարերում՝ 2005 թվականի Դևենպորտի համար առավել հաջող Ավստրալիայի բաց առաջնությունում, սակայն Մելբուրնի նաև վեցերորդ եզափակիչը կրկին ավարտվում է պարտությամբ։

Վերջին տարիները խաղացողի կարգավիճակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի սկզբին Դևենպորտը ևս մեկ դադար է վերցնում ելույթներում, հունիսի սկզբին ծննդաբերելով իր առաջնեկին՝ որդի Ջագեր Ջոնաթանին, իսկ արդեն օգոստոսին վերադառնալով ելույթներին, սկզբում զուգախաղում, իսկ այնուհետև նաև մենախաղում, որտեղ աշնանը խաղում է երեք ոչ մեծ մրցաշարերում, նրանցից երկուսում արժանանում է տիտղոսի, իսկ մեկում պարտվում է եզրափակիչում։ 2008 թվականին ելույթները շարունակվում են։ Դևենպորտը հաղթանակ է տանում ևս երկու ոչ մեծ մրցաշարերում, իսկ մարտին հասնում է հայրենիքում երկու սուպերմրցաշարերի՝ Ինդիանա Ուելսի և Մայամիի, քառորդ եզրափակիչ և չորրորդ շրջան, սակայն աստիճանաբար նորից իրենց մասին հիշեցնում են առողջության հետ կապված տարբեր խնդիրներ[17] և ապրիլի կեսերին ելույթներում հերթական դադարը վերցնելով ամերիկուհին մինչև մրցաշրջանի վերջը խաղում է միայն մենախաղի երկու մրցաշարում՝ Ուիմբլդոն (երկրորդ շրջան) և ԱՄՆ բաց առաջնություն (երրորդ շրջան), որից հետո գործնականում ավարտում է իր խաղային կարիերան մենախաղում։

Դևենպորտի համար ոչանհաջող է լինում նաև 2008 թվականի մրցաշրջանը զուգախաղերում։ Ռեյմոնդի հետ միասին նա հաղթում է փետրվարին Մեմֆիսի ոչ մեծ մրցաշարում, իսկ օգոստոսին, արդեն Լիզել Հուբերի հետ միասին, մասնակցություն է ունենում Օլիմպիական մրցաշարին, որտեղ քառորդ եզրափակիչում զիջում են Անաբել Մեդինե Գարիգես-Վիրխինիա Ռուանո Պասկուալ զույգին։ Այնուհետը հետևում է մրցաշարերի զգալի բաց թողում, սակայն խաղային կարիերայի ոչ լիարժեք ավարտ։ Հունվարին Դևենպորտը հայտարարում է 2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում մասնակցության մտադրության մասին, վերջ դնելով այն ենթադրություններին, որ նա ավարտում է մարզական կարիերան։ Այնուամենայնիվ, նա հեռանում է մրցաշարից, երբ իմանում է, որ սպասում է երկրորդ երեխային։ 2009 թվականի հունիսի 30-ին հայտարարվում է, որ Դևենպորտը աղջիկ է ունեցել[18]։ Երկրորդ և երրորդ երեխաների ծնունդների միջև ամերիկուհին որոշ ժամանակ ակտիվորեն մասնակցում է ցուցադրական մրցաշարերում, իսկ 2010 թվականի ամռանը նույնիսկ մի քանի մրցաշարերով վերադառնում է պրոտուր։ Սկզբում նա խառը զուգախաղում մասնակցում է Ուիմբլդոնի մրցաշարին, իսկ այնուհետև, Հուբերի հետ միասին, մասնակցում է ԱՄՆ արևելյան ափի ասոցիացիայի մրցաշարերում, որտեղ նույնիսկ կարողանում է հաթղանակ տանել մեկ մրցաշարում՝ վեցերորդ անգամ հաղթելով Սթենֆորդի մրցաշարում։

Մրցաշարեր խառը զուգախաղերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջող ելույթներ ունենալով զուգախաղում, ամերիկուհին չէր մոռանում մասնակցել նաև խառը զուգախաղերի մրցաշարերում, 1992—2010 թվականներին խաղալով Մեծ Սաղավարտի 14 մրցաշարերում, որտեղ վեց անգամ հասնում է մինչև կիսաեզրափակիչ փուլ (որոնցից հինգը բաժին է հասնում շարքի բրիտանական մրցաշարին, իսկ ևս հինգը՝ կանադացի Գրանտ Կոնելի հետ համագործակցությամբ)։ Տիտղոսային խաղին առավել մոտ ամերիկուհին եղել է 1997 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ միակ անգամ նա կարողանում է այդ փուլում հաղթել մեկ սեթ։

Հավաքական և ազգային մրցաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդսեյը ակտիվորեն խաղում էր իր երկրի ազգային հավաքականի կազմում, մասնակցելով բազմաթիվ թիմային և ազգային մրցաշարերում։ Ֆեդերացիայի Գավաթի մրցաշարի խաղերում նա առաջին անգամ մասնակցություն է ունենում իր տասնյոթամյակից քիչ անց և հետագա տասնվեց տարիների ընթացքում այդ մրցաշարում մասնակցում է 36 խաղերի, զիջելով նրանցից միայն երեքում (ամեն անգամ զուգախաղում)։ Ամերիկուհիները այդ ընթացքում հինգ անգամ հասնում են մինչև եզրափակիչ և երեք անգամ շահում են մրցանակը։ 2005 թվականին, գավաթի խաղարկությունում խաղալով երեք տարվա ընթացքում առաջին անգամ, Դևենպորտը դառնում է ԱՄՆ-ի հավաքականի առաջին ներկայացուցիչը, ով մասնակցություն է ունեցել նվազագույնը տաս խաղարկություններում։ Յոթ տարի առաջ Դևենպորտը մասնակցություն է ունեցել ամերիկյան հավաքականի պատմության մեջ այդ մրցաշարի խաղարկությունում ամենախոշոր հաղթանակին՝ Համաշխարհային խմբի քառորդ եզրափակիչի Նիդերլանդների հավաքականի դեմ հանդիպման ժամանակ Դևենպորտը և նրա խաղընկերուհիները եվրոպացիներին հինգ խաղի ընթացքում զիջում են ընդամենը տասնհինգ գեյմ և ոչ մի սեթ։ Նաև, ազգային հավաքականի կազմում ամերիկուհու հաշվին կան խաղեր Հոպմանի գավաթում, որտեղ նա երեք անգամ մասնակցել և շահել է մեկ տիտղոս՝ 2004 թվականին, երբ Լինդսեյը և Ջեյմս Բլեյքը եզրափակիչում հաղթահարում են Սլովակիայի հավաքականին, կոտրելով Դանիելա Հանտուխովայի և Կարոլ Կուչերայի դիմադրությունը խառը զուգախաղի որոշիչ մրցախաղում։

Դևենպորին հաշվին կան նաև երեք մասնակցություն օլիմպիական մրցաշարերում ՝1996 և 2000 թվականներին նա խաղում է մենախաղային մրցաշարում, իսկ 2000 և 2008 թվականներին՝ զուգախաղում։ Առավել հաջողակ էր մրցաշարում նորամուտը։ Ատլանտայում Լինդսեյը վեց խաղերի ընթացքում զիջում է ընդամենը մեկ սեթ և եզրափակիչում առավելության հասնելով Արանչա Սանչես-Վիկարիոյի նկատմամբ ԱՄՆ ազգային հավաքականի համար նվաճում է Օլիմպիական խաղերի այդ ծրագրում երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը։

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր խաղային կարիերայի վերջին տարիներին բազմաթիվ դադարները ամերիկուհուն թույլ են տալիս կանոնավորապես հայտնվել տարբեր անգլալեզու թենիսային հեռարձակումներում, որպես մեկնաբան և փորձագետ[19]։ Այդ գործունեությունը և նախկին խաղային փորձը Դևենպորտին թույլ են տալիս, ժամանակի ընթացքում, իրեն փորձել ևս մեկ բնագավառում՝ 2014 թվականի վերջին նրան իր մարզչական թիմ է ընդգրկում հայրենակցուհի Մեդիսոն Կիզը[20]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևենպորտը ամուսնացած է Morgan Stanley ներդրումային բանկի ղեկավար և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի All-American նախկին թենիսիստ Ջոն Ռիչի հետ (իր նախկին մարզիչ Ռիկ Լիչի եղբայրը)։ Ամուսնությունը կայացել է 2003 թվականի ապրիլի 25-ին Հավայներում[21]։ Դևենպորտը պրոֆեսիոնալ մրցաշարերում ընդմիջում է վերցնում 2006 թվականի վերջին և 2007 թվականի մեծ մասը՝ կապված երեխայի ծնունդի հետ։ 2007 թվականի հունիսի 10-ին նա ունենում է որդի՝ Ջագեր Ջոնաթան, Կալիֆոռնիայի նահանգի Նյուպորտ Բիչում[22][23][24]։ 2009 թվականի հունիսի 27-ին իր դուստր Լորեն Անդրուսի ծնունդը տեղի է ունենում նույն Նյուպորտ Բիչում[25]։ Իր երրորդ երեխային՝ դուստր Կայ Էմորիին Լինսեյն ունենում է 2012 թվականի հունվարի 16-ին[26]։ Զույգի չորրորդ երեխան և երրորդ դուստրը՝ Հեյվեն Միշել, ծնվում է 2014 թվականի հունվարի 6-ին[27]։

Այժմ նա ունի սեփական տուն Կալիֆոռնիա նահանգի Իրվայն քաղաքում[28], ինչպես նաև նույն նահանգի Լագունա Բիչ քաղաքում։

Ելույթները մրցաշարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխարհի նախկին առաջին ռակետ կանանց մենախաղում և զուգախաղում։
  • Մեծ Սաղավարտի վեց մրցաշարերի հաղթող (երեքական անգամ մենախաղում և զուգախաղում)։
  • Օլիմպիական չեմպիոն մենախաղում։
  • WTA Ամփոփիչ մրցաշարի քառակի հաղթող (մեկ անգամ մենախաղում)
  • WTA 93 մրցաշարերի հաղթող (55-ը մենախաղում)
  • Ֆեդերացիայի Գավաթի եռակի (1996, 1999—2000 թվականներ) և Հոպմանի գավաթի հաղթող (2004 թվական) ԱՄՆ ազգային հավաքականի կազմում։
  • Մեծ Սաղավարտի երեք պատանեկան մրցաշարերի հաղթող (մեկ անգամ մենախաղում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 668. — ISBN 978-0-942257-70-0
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 http://espn.go.com/tennis/player/_/id/400/lindsay-davenport
  4. 4,0 4,1 4,2 http://www.sfgate.com/sports/article/Standing-Tall-Lindsay-Davenport-has-run-down-2916991.php
  5. Parsons, John (2003 թ․ հունվարի 10). «Davenport profits from crucial errors». The Telegraph. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. 6,0 6,1 WTA կայքէջ
  7. http://www.wtatennis.com/SEWTATour-Archive/Rankings_Stats/Millionaires.pdf MILLION DOLLAR CLUB
  8. «Serena Williams breaks Sony Ericsson WTA Tour single-season prize money record» (PDF). WTA Tour. 2009 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «Davenport elected to International Tennis Hall of Fame». International Tennis Federation. 2014 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. Ламберт, Пэм (28 сентября 1998). «She's the Top». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 21 сентября 2014-ին.
  11. Кройчик, Рон (21 июля 1999). «Standing Tall / Lindsay Davenport has run down any lingering doubt about her game». San Francisco Chronicle. Վերցված է 20 сентября 2014-ին.
  12. «Линдсэй Дэвенпорт в четвёртый раз стала матерью» (ռուսերեն). gotennis.ru. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  13. «Davenport Earning Her Degree as Pro : Tennis: Murrieta Valley High senior is knocking on the door of top 10 as she readies for Evert Cup» (անգլերեն). Los Angeles Times. 20 февраля 1994. Վերցված է 17 марта 2015-ին.
  14. Springer, Will (1998 թ․ սեպտեմբերի 13). «Davenport Gives Mother Gift: Her First U.S. Open Victory». The Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  15. 15,0 15,1 http://www.wtatennis.com/players/player/1836/title/lindsay-davenport#results
  16. «Davenport's passion is back». The Age. 2003 թ․ հունվարի 12. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  17. «Линдсей Дэвенпорт снялась с «Уимблдона»» (ռուսերեն). sports.ru. 26 июня 2008. Վերցված է 18 марта 2015-ին.
  18. Pregnant Davenport Pulls Out of Aussie Open Արխիվացված 2009-02-02 Wayback Machine SI.com, December 17, 2008
  19. «Профиль Дэвенпорт на сайте Tennis channel» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-03-21-ին. Վերցված է 17 марта 2015-ին.
  20. «Мэдисон Киз в межсезонье будет работать с Линдсэй Дэвенпорт» (ռուսերեն). gotennis.ru. 6 ноября 2014. Վերցված է 17 марта 2015-ին.
  21. DeSimone, Bonnie (2006 թ․ սեպտեմբերի 6). «Last U.S. Open for Lindsay?». ESPN. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
  22. «Lindsay Davenport, TENNIS». Sportsline.com. 2007 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  23. «Davenport gives birth to baby boy». BBC Sport. 2007 թ․ հունիսի 11. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
  24. O'Neill, Munmun (2007 թ․ հունիսի 12). «Tennis Star Lindsay Davenport Has a Boy - Birth, Lindsay Davenport». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  25. Sarkar, Pritha (2009 թ․ հունիսի 28). «Tennis-Davenport gives birth to baby girl». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին. Վերցված է 2016-06-14-ին.
  26. Michaud, Sarah (2012 թ․ հունվարի 17). «Lindsay Davenport Welcomes a Daughter». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  27. «Jon and I happily and safely welcomed our 4th child yesterday». Twitter. 2014 թ․ հունվարի 7. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  28. «Lansner on Real Estate » Blog Archive » Shady Canyon's last lot goes for $1.9 million». Lansner.freedomblogging.com. 2007 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդսեյ Դևենպորտ» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%AB%D5%B6%D5%A4%D5%BD%D5%A5%D5%B5_%D4%B4%D6%87%D5%A5%D5%B6%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy