ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000 (ընտրական մրցաշար)
2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ Միացյալ Նահանգները և գործող չեմպիոն Մեքսիկան, ինչպես նաև այլ կոնֆեդերացիաներից մրցաշարին հրավիրված հավաքականները՝ Կոլումբիան, Պերուն, Հարավային Կորեան։ Կենտրոնամերիկյան զոնայում երեք ուղեգրեր խաղարկվեցին UNCAF-ի ազգերի գավաթի 1999 թ. խաղարկության արդյունքներով, իսկ մրցաշարում 4-րդ տեղը զբաղեցրած թիմը ստացավ ընտրական անցումային մրցաշարին մասնակցելու իրավունք։ Կարիբյան զոնայում մեկական ուղեգրեր ստացան կարիբյան գավաթի 1998 թ. և 1999 թ. խաղարկություններում հաղթող թիմերը, իսկ երկրորդ տեղ գրաված թիմերը մասնակցեցին անցումային մրցաշարին։ Կանադան նույնպես որակավորվելու էր անցումային մրցաշարի շրջանակներում։
UNCAF-ի ազգերի գավաթ 1999
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Կոստա Ռիկա | 5 | 3 | 0 | 2 | 13 | 3 | +10 | 9 |
2 | Գվատեմալա | 5 | 3 | 1 | 1 | 5 | 2 | +3 | 10 |
3 | Հոնդուրաս | 5 | 4 | 0 | 1 | 11 | 5 | +6 | 12 |
4 | Սալվադոր | 5 | 1 | 1 | 3 | 3 | 9 | -6 | 4 |
5-6 | Նիկարագուա | 2 | 0 | 0 | 2 | 0 | 2 | -2 | 0 |
Բելիզ | 2 | 0 | 0 | 2 | 1 | 12 | -11 | 0 |
Մրցաշարի արդյունքներով Կոստա Ռիկան, Գվատեմալան և Հոնդուրասը ձեռք բերեցին 2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Սալվադորը մասնակցելու էր անցումային մրցաշարին։
Կարիբյան գավաթ 1998
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ճամայկա | 5 | 5 | 0 | 0 | 12 | 4 | +8 | 15 |
2 | Տրինիդադ և Տոբագո | 5 | 4 | 0 | 1 | 18 | 6 | +12 | 12 |
3 | Հայիթի | 5 | 3 | 0 | 2 | 10 | 8 | +2 | 9 |
4 | Անտիգուա և Բարբուդա | 5 | 2 | 0 | 3 | 11 | 9 | +2 | 6 |
5-8 | Մարտինիկա | 3 | 1 | 0 | 2 | 7 | 8 | -1 | 3 |
Կայմաններ | 3 | 1 | 0 | 3 | 2 | 5 | -3 | 3 | |
Նիդերլանդական Անտիլներ | 3 | 0 | 0 | 3 | 2 | 9 | -7 | 0 | |
Դոմինիկա | 3 | 0 | 0 | 3 | 2 | 15 | -13 | 0 |
Մրցաշարում հաղթեց և ուղեգրին տիրացավ Ճամայկան։ Տրինիդադ և Տոբագոն ստացավ անցումային մրցաշարի մասնակցության իրավունք։
Կարիբյան գավաթ 1999
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Տրինիդադ և Տոբագո | 5 | 5 | 0 | 0 | 19 | 4 | +15 | 15 |
2 | Կուբա | 5 | 4 | 0 | 1 | 9 | 3 | +6 | 12 |
3-4 | Ճամայկա | 4 | 2 | 0 | 2 | 7 | 5 | +2 | 6 |
Հայիթի | 4 | 2 | 0 | 2 | 8 | 12 | -4 | 6 | |
5-8 | Բրազիլիա (մինչև 20) | 3 | 1 | 0 | 2 | 8 | 5 | +3 | 3 |
Գրենադա | 3 | 1 | 0 | 2 | 3 | 10 | -7 | 3 | |
Գվադելուպա | 3 | 0 | 0 | 3 | 4 | 10 | -6 | 0 | |
Սենտ Քիթս և Նևիս | 3 | 0 | 0 | 3 | 0 | 9 | -9 | 0 |
Մրցաշարում հաղթեց և ուղեգրին տիրացավ Տրինիդադ և Տոբագոն։ Կուբան ստացավ անցումային մրցաշարի մասնակցության իրավունք։
Ընտրական անցումային մրցաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Տրինիդադ և Տոբագոն հաղթեց 1999 թ. կարիբյան գավաթում, ապա նրա փոխարեն անցումային մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ 1998 թ. կարիբյան գավաթում երրորդ տեղը զբաղեցրած Հայիթին։ Մրցաշարը անցկացվեց 1999 թ. հոկտեմբերի 6-ից մինչև 10-ը ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Կանադա | 3 | 2 | 1 | 0 | 4 | 2 | +2 | 7 |
2 | Հայիթի | 3 | 1 | 1 | 1 | 3 | 3 | 0 | 4 |
3 | Կուբա[1] | 3 | 1 | 1 | 1 | 3 | 2 | +1 | 4 |
4 | Սալվադոր | 3 | 0 | 1 | 2 | 3 | 6 | -3 | 1 |
Հանդիպումների արդյունքները
6 հոկտեմբերի 1999 |
Կանադա | 0 : 0 | Կուբա | Լոս Անջելես, ԱՄՆ |
---|---|---|---|---|
6 հոկտեմբերի 1999 |
Սալվադոր | 1 : 1 | Հայիթի | Լոս Անջելես, ԱՄՆ |
---|---|---|---|---|
8 հոկտեմբերի 1999 |
Սալվադոր | 1 : 2 | Կանադա | Լոս Անջելես, ԱՄՆ |
---|---|---|---|---|
8 հոկտեմբերի 1999 |
Կուբա | 0 : 1 | Հայիթի | Լոս Անջելես, ԱՄՆ |
---|---|---|---|---|
10 հոկտեմբերի 1999 |
Կանադա | 2 : 1 | Հայիթի | Լոս Անջելես, ԱՄՆ |
---|---|---|---|---|
10 հոկտեմբերի 1999 |
Սալվադոր | 1 : 3 | Կուբա | Լոս Անջելես, ԱՄՆ |
---|---|---|---|---|
Կանադան և Հայիթին ստացան եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։
Նայիր նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կուբան բողոքարկեց մրցաշարում տեղերի բաշխման «անձնական հանդիպման» կանոնի օգտագործման դեմ, սակայն դիմումը չբավարարվեց։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 թ. UNCAF-ի ազգերի գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
- 1998 թ. կարիբյան գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
- 1999 թ. կարիբյան գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
- 1999 թ. UNCAF-ի ազգերի գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
- 1998 թ. կարիբյան գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
- 1999 թ. կարիբյան գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
- 2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ընտրական անցումային մրցաշարի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
|