Հալալ
Հալալ (արաբ․՝ حلال[1]), այն ամենը, ինչը կարելի է և թույլատրվում է իսլամում (հարամի հակառակը)։ Հաճախ այս հասկացությունն օգտագործվում է մուսուլմանների համար թույլատրելի և պատշաճ սնունդը նշելու համար[2]։
Տարբեր ձևերով ընդունելի են ցանկալիից (սուննա) չեզոքով (մուբահ) մինչև անցանկալի (մաքրուհե թանզիհի)։ Մուսուլմանական կենցաղում հալալը սովորաբար հասկացվում է որպես կենդանիների միս, որի օգտագործումը չի խախտում իսլամական սննդի արգելքները, բայց ընդհանուր առմամբ հալալը վերաբերում է մարդու կյանքի գրեթե ցանկացած ոլորտին՝ սնունդ, հագուստ, զարդեր, կոսմետիկա և օծանելիք, անձնական հիգիենա, հանգիստ, ժամանց, ֆինանսների ոլորտ, մարդկանց միջև հարաբերություններ, շրջակա միջավայր, կատարված աշխատանք, նրանց ունեցվածքի տնօրինում և այլն։ Հալալի հակառակը հարամն է (արգելված)[3][4]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալալ (حلال) բառի համար տրված են թարգմանության հետևյալ տարբերակները. թույլատրված, օրինական, ամբողջական, անքակտելի, օրինական գործողություն։
Հալալ սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղուրանը հստակ սահմանել է այն մթերքների ցանկը, որոնց օգտագործումը իսլամում խստիվ արգելված է։ Դրանց թվում են սատկած միս (լեշ), խոզի միս և այլ կենդանիներ, որոնք նշված են Ալ-Մաիդա սուրայի երրորդ այաթում (Ճաշ)։
Ձեզ արգելված է [ուտել] կենդանու լեշ, արյուն, խոզի միս, ինչպես նաև այն, ինչ մորթվել է առանց Ալլահի անունը նշելու` խեղդամահ անելով, ծեծելով սպանելով կամ [բարձրությունից] ընկնելիս սատկածը, եթե [իհարկե] չեք սպանել ըստ սահմանված կարգի, [արգելվում է] և այն, ինչը սպանվել է [հեթանոսական] զոհասեղանների վրա։ Արգելվում է նաև կանխատեսել ապագան։ Եվ այս ամենն սրբապղծություն է։ Այսօր նրանք, ովքեր անվերապահ հավատ չունեն, կորցրել են ձեզ ձեր հավատքից հեռացնելու հույսը։ Բայց դուք նրանցից մի վախեցեք, այլ Ինձանից։ Այսօր ես ավարտեցի ձեր կրոնի [ի վերուստ առաքումը], ավարտեցի Իմ ողորմածությունը և հաստատեցի իսլամը` որպես կրոն ձեզ համար։ Եթե ինչ-որ մեկը, տառապելով սովից, և ոչ թե մեղսավորության հակումից, ստիպված կլինի [ուտել արգելվածը], ապա չէ որ Ալլահը ներողամիտ է, ողորմած։ |
Ֆինանսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական ոլորտի հետ կապված «հալալ» տերմինը ենթադրում է հետևյալ հիմնարար սկզբունքների և սահմանափակումների պահպանում․
- վարկի տոկոսների (վաշխառության) արգելում
- մասնակիցների միջև շահույթի և կորուստների ռիսկերի բաժանում
- ռիսկային ներդրումների արգելք
- շարիաթի կողմից արգելված գործունեության, ակտիվների և արտադրության ֆինանսավորման արգելք (պոռնոգրաֆիա, ալկոհոլ, թմրանյութեր և այլն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Definition of HALAL». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Гогиберидзе, 2009, էջ 238
- ↑ Juan Eduardo Campo, ed. (2009). «Halal». Encyclopedia of Islam. Infobase Publishing. էջ 284.
- ↑ Lowry, Joseph E (2006). «Lawful and Unlawful». In Jane Dammen McAuliffe (ed.). Encyclopaedia of the Qurʾān. Brill. doi:10.1163/1875-3922_q3_EQCOM_00107.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալալ» հոդվածին։ |
|