Հոկենհայմ (գերմ.՝ Hockenheim. German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈhɔkŋ̍haɪm]]] (լսել)), քաղաք ԳերմանիայիԲադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Հռենոս-Նեկար շրջանում, Մանհայմից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ։ Ենթակա է Կարլսռուեի վարչական օկրուգին։ Զբաղեցնում է 34,84 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականիդեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 21 118[2]։ Պաշտոնական կոդը՝ 08 2 26 032:
Քաղաքը բաժանված է 5 վարչական շրջանի։
Հոկենհայմը համբավվել է Հոկենհայմռինգ ավտոմրցարշավարանով, որտեղ 1970-ից մինչև 2019 թվականը ներառյալ, ոչ մեծ ընդհատումներով, անց են կացվել Ֆորմուլա-1 դասի ավտոմրցարշավների Գերմանիայի Գրան պրի փուլի մրցումները։