Content-Length: 88440 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%B8%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF

Հրովարտակ - Վիքիպեդիա Jump to content

Հրովարտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրովարտակ (պահլ. fravartak- նամակ, գրություն), 1. թագավորների պաշտոնական գրավոր դիմումները, հայտարարությունները, որոնք պարունակում էին ողջույն, ենթարկման կոչ, հրաման, կարգադրություն (օրինակ, Արշակունյաց Վաղարշակ թագավորների հրովարտակները, Հազկերտի կրոնափոխության հրովարտակները հայերին)։
2. Հասարակական-քաղաքական կամ միջազգային բնույթի կարևոր փաստաթուղթ խարտիա (Ազատությունների մեծ խարտիան, չարտիստների ժողովրդական խարտիան և այլն)։
3. Որևէ կազմակերպության քաղաքական հայացքներ պարունակող դեկլարացիա, հանդիսավոր դիմում։
4. Պետության գլխի կամ իշխանության բարձրագույն մարմնի ակտը՝ ուղղված ժողովրդին՝ քաղ. որևէ խոշոր իրադարձության կապակցությամբ։
5. Օրենքներ, կարգադրություններ և գործարար բնույթի այլ գրավոր ակտեր Ռուսիայում՝ 10-18 դդ.։
6. Այժմ՝ դիվանագիտական ներկայացուցչի լիազորությունը հավաստող հավատարմագիր, ինչպես նաև այս կամ այն անձին պատվավոր կոչում շնորհելու պատվոգիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 633










ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%B8%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy