Content-Length: 84534 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:Marina_Movsisyan/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B26

Մասնակից:Marina Movsisyan/Ավազարկղ6 - Վիքիպեդիա Jump to content

Մասնակից:Marina Movsisyan/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերներ Պանտոն
Դիմանկար
Պանտոնի լուսանկարը Էրլինգ Մանդելմանի կողմից

Վերներ Պանտոնը (անգլ.՝ Verner Panton, 1926 թվական Փետրվարի 13 - 1998 թվական Սեպտեմբերի 5) համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ կահույքի և ինտերիերի դիզայներներից մեկը Դանիայում։ Իր կարիերայի ընթացքում նա ստեղծել է նորարարական և ֆուտուրիստական նմուշներ տարբեր նյութերում, հատկապես պլաստմասսայում, վառ և էկզոտիկ գույներով: Նրա ոճը 1960-ականների ոճ էր, բայց ժողովրդականությունը վերականգնեց 20-րդ դարի վերջին: 2004 թվականի դրությամբ Պանտոնի կահույքի ամենահայտնի մոդելները դեռևս արտադրության մեջ են (մասնավորապես Vitra ընկերությունում):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանտոնն արդեն փորձառու նկարիչ էր Օդենսե քաղաքում, երբ գնում էր Դանիական գեղարվեստի թագավորական ակադեմիա ճարտարապետություն սովորելու Կոպենհագենում, որն ավարտեց 1951 թվականին։ Իր կարիերայի առաջին երկու տարիների ընթացքում ՝ 1950–1952 թվականներին, նա աշխատել է մեկ այլ դանիացի ճարտարապետի՝ Առնե Յակոբսենի կահույքի դիզայնի ճարտարապետական պրակտիկայում: Պանտոնը հայտնվել է «հանճար»-ների շարքում և հիմնել է սեփական դիզայներական և ճարտարապետական գրասենյակը։ Նա լավ հայտնի դարձավ իր նորարարական ճարտարապետական առաջարկներով, ներառյալ ծալովի տունը (1955 թվական), ստվարաթուղթ տունը և պլաստիկ տունը (1960 թվական): 1950-ական թվականների վերջին նրա աթոռի դիզայնը դարձել է ոչ ավանդական, առանց ոտքերի կամ տարբերվող մեջքի։ 1960 թվականին Պանտոնը հանդիսանում էր առաջին պլաստիկ աթոռի դիզայները։ Պոլիպրոպ աթոռը մասսայականորեն արտադրվեց և դարձավ նրա ամենահայտնի նմուշը, որը նման է մարդու լեզվի[1]։

Պանտոնի աթոռի տարբերակը 1967 թվական

1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին Վերներ Պանտոնը փորձ կատարեց ամբողջ միջավայրի ձևավորման համար. արմատական և հոգեբանական ինտերիեր, որոնք իր կոր կահույքի, պատերի, տեքստիլի և լուսավորության անսամբլն էին։ Նա, թերևս, առավել հայտնի է մի շարք ինտերիերի դիզայնով Բայերի տարեկան արտադրանքի ցուցահանդեսի համար[2], որը անցկացվում է էքսկուրսիոն նավակներում, մեկն այժմ պահպանվում է թանգարանում: Նա հայտնի է նաև Եվրոպայում գտնվող հյուրանոցով, որտեղ օգտագործում էր շրջանաձև նախշեր և գլանաձև կահույք:

Բացի այդ, Պանտոնը լավ հայտնի է Համբուրգում գերմանական հայտնի “Der Spiegel” հրատարակչությունում իր նորարարական դիզայնով:

  • «Կոնե» աթոռ (1958 թվական)
  • «Պանտոն» աթոռ (1967 թվական)
  • «Սիրամարգ» աթոռ
  • Վերներ Պանտոնի «Տէաձև» աթոռ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hoffman, Anna. «Sex and the Sixties: Verner Panton's Pop Fantasia». Apartment Therapy. Վերցված է 28 July 2020-ին.
  2. «Vitra Design Museum». Վերցված է 26 February 2016-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:Marina_Movsisyan/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B26

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy