Շամպայն (անգլ.՝ Champagne), պատմական մարզՖրանսիայում, Սեն և Մառնգետերի ավազանում։ Գլխավոր քաղաքը՝ Տրուա։ Միջին դարերում Շամպայն եղել է կոմսություն։ 12—13-րդ դարերում հայտնի էր տոնավաճառներով։ Ֆրանսիայի թագավորական կալվածքներին միանալուց (1284, իսկ վերջնականապես՝ 1361) հետո մինչև 1790 թվականը ունեցել է նահանգի ստատուս։ 17-րդ դարի վերջին Շամպայնում առաջին անգամ կազմակերպվել է փրփրուն գինու՝ շամպայնի արտադրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 447)։