Content-Length: 157737 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A5%D5%B5%D5%B4%D5%BD_%D4%B4%D5%A5%D5%B5%D5%BE%D5%AB%D5%A4_%D5%8E%D5%A5%D5%B6%D5%BD

Ջեյմս Դեյվիդ Վենս - Վիքիպեդիա Jump to content

Ջեյմս Դեյվիդ Վենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Դեյվիդ Վենս
JD Vance
Դրոշ
Դրոշ
ԱՄՆ սենատոր
Նախագահ Ջո Բայդեն
Փոխնախագահ Քամալա Հարիս
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Միդլթաունի ավագ դպրոց (2003), Օհայո նահանգի համալսարան (2009) և Եյլի իրավունքի դպրոց (2013)
Գիտական աստիճան՝ Իրավագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ գրող, ֆինանսիստ, հեռուստամեկնաբան և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն[1][2]
Ծննդյան օր օգոստոսի 2, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր Միդլթաուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ James Donald Bowman
Ամուսին Ուշա Վենս[3]
 
Կայք՝ jdvance.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջեյմս Դեյվիդ «Ջեյ Դի» Վենս (անգլ.՝ James David "JD" Vance, օգոստոսի 2, 1984(1984-08-02), Միդլթաուն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, գրող, քաղաքական գործիչ, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ, փոխնախագահի թեկնածու:

Վենսը հաղթել է 2022 թվականին Օհայոյում կայացած Միացյալ Նահանգների Սենատի ընտրություններում՝ հաղթելով դեմոկրատ թեկնածու Թիմ Ռայանին։

2016 թվականի ընտրություններում դեմ է եղել Դոնալդ Թրամփի թեկնածությանը, սակայն դարձել է Թրամփի աջակիցը նրա նախագահությունից ի վեր[4]:

Վենսը ունի ազգային պահպանողական գաղափարներ[5], նա իրեն ներկայացնում է որպես հետլիբերալ աջերի անդամ[6]։ Նա դեմ է աբորտի իրավունքին, նույնասեռական ամուսնություններին և Ուկրաինային տրամադրվող շարունակական ռազմական օգնությանը, քանի որ կարծում է, որ առաջին հերթին պետք է կենտրոնանալ հարավային սահմանի ամրապնդման և անօրինական ներգաղթի դեմ պայքարի, ինչպես նաև Չինաստանի դեմ պայքարի վրա[7]: Վենսը նաև անզավակության բացահայտ քննադատ է[8][9]:

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրան մեծացրել են տատիկն ու պապիկը, քանի որ ծնողներն ամուսնալուծվել էին, իսկ մայրը բուժվում էր թմրամոլությունից:

Ավագ դպրոցից հետո անցել է ԱՄՆ ռազմուժի ծովային հետևակի շարքերը, իսկ զինվորական ծառայությունից հետո՝ ընդունվել ու ավարտել է Օհայոյի պետական համալսարանը և Եյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատել է Սան Ֆրանցիսկոյում՝ Սիլիկոնային հովտի ձեռնարկատեր Փիթեր Թիելի համար, ով այնուհետև 10 միլիոն դոլար է նվիրաբերել՝ աջակցելով, որպեսզի Վենսը ընտրվի ԱՄՆ Սենատոր:[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. López-Arias C. J.D. Vance, el católico «hillbilly» bautizado ante Rod Dreher, rumbo al Senado con el apoyo de Trumpov (իսպ.) — 2022.
  2. J.D. Vance Becomes Catholic | The American Conservative — 2021.
  3. https://americankahani.com/lead-stories/meet-usha-chilukuri-vance-the-indian-american-wife-of-ohios-gop-senate-primary-winner-j-d-vance/
  4. «Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024-08-14-ին. Վերցված է 2024-08-14-ին.
  5. Orr, James (2024-07-16). «JD Vance's nomination proves Trumpovism is here to stay». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2024-08-14-ին.
  6. Syed, Ismail. «The Rise of JD Vance and the Postliberal Movement». www.thegnosi.com (անգլերեն). Վերցված է 2024-08-14-ին.
  7. «Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Թրամփի թեկնածությունը. նրա փոխնախագահի թեկնածուն կլինի սենատոր Ջեյ Դի Վենսը». Hetq.am. 2024-07-16. Վերցված է 2024-08-14-ին.
  8. Corn, David. «JD Vance attacked AOC for promoting a "sociopathic attitude" about children». Mother Jones (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-14-ին.
  9. Kilgore, Ed (2021-07-26). «J.D. Vance: How About We Give Parents Extra Votes?». Intelligencer (անգլերեն). Վերցված է 2024-08-14-ին.
  10. «Ջեյմս Դևիդ Վենսն է ընտրվել որպես Թրամփի փոխնախագահի թեկնածու». «Ամերիկայի Ձայն». 2024-07-17. Վերցված է 2024-08-14-ին.








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A5%D5%B5%D5%B4%D5%BD_%D4%B4%D5%A5%D5%B5%D5%BE%D5%AB%D5%A4_%D5%8E%D5%A5%D5%B6%D5%BD

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy