Ռաշիդ ալ-Սոհլ
Ռաշիդ ալ-Սոհլ արաբ․՝ رشيد الصلح | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1926 |
Ծննդավայր | Լիբանան |
Մահացել է | հունիսի 27, 2014 (88 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Լիբանանի վարչապետ |
Ռաշիդ ալ-Սոհլ (արաբ․՝ رشيد الصلح, հունիսի 22, 1926, Լիբանան - հունիսի 27, 2014, Բեյրութ, Լիբանան)[1][2]), լիբանանցի պետական գործիչ, Լիբանանի վարչապետ (1974—1975, 1992)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա պատկանել է երկրի ամենահեղինակավոր սուննի մուսուլման Ալ-Սոլհ ընտանիքին։ Դաստիարակվել է Լիբանանի նախկին վարչապետ՝ Սամի աս-Սոլհի ընտանիքում։ Ավարտել է Սուրբ Հովսեփի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է որպես իրավաբան և դատավոր։
1960 թվականին առաջին անգամ ընտրվել է Բեյրույթի Ազգային ժողովում։ Նա համարվում էր չափավոր քաղաքական գործիչ, որը պաշտպանում էր աշխատավոր դասակարգի շահերը և սերտ համագործակցում էր Քամալ Ջումբլաթի հետ։
1974—1975 թվականներին եղել է Լիբանանի վարչապետը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը սկսվելուց մի քանի շաբաթ անց հրաժարական է տվել[3][4]։ Հրաժարական տալուց առաջ նա մեղադրվել է այդ ժամանակաշրջանի բնորոշ վարչական կոռուպցիայի և նեպոտիզմի մեջ։ Նա հայտարարել է, որ առանց քաղաքական համակարգի կարդինալ փոփոխության երկիրը քաոսի կվերածվի և կկազմալուծվի։
1992 թվականի մայիսին պատերազմի ավարտից հետո նա նորից նշանակվել է կառավարության ղեկավար, որի գլխավոր խնդիրն էր անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Սակայն դրա հետևանքով քրիստոնեական համայնքը նրանց դեմ բողոքեց և նույն տարվա հոկտեմբերին նա պաշտոնաթող եղավ։ Նա քննադատվել է սիրիամետ քաղաքականության համար։ Բեյրութում նրանց կողմից գլխավորվող ցուցակը ընտրություններում նշանակալից ձախողում է ունեցել։ Խորհրդարանական ընտրություններին ցուցակի սուննիներից միայն ինքն է ընտրվել։
1996 թվականին քաղաքականությունից հեռանալու մասին որոշում է ընդունել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Liban: décès de l'ancien Premier ministre Rachid al-Solh - L'Orient-Le Jour». Lorientlejour.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
- ↑ http://www.lorientlejour.com/article/873759/liban-deces-de-lancien-premier-ministre-rachid-al-solh.html.
- ↑ Lebanese Premier Resigns The Telegraph (16 May 1975)
- ↑ Haytham, Yusif (1976 թ․ փետրվար). «Lebanon Explodes: "Battles of Survival"». MERIP Reports. 44: 3–14. JSTOR 3011712.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rachid el-Solh (1926–2014) Արխիվացված 2020-08-15 Wayback Machine
- Former Lebanese PM Rashid al-Solh passes away at 88 (Ya Libnan, 29. Juni 2014)