1897-1900 թվականներին սովորել է Ժնևիհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1902-1904 թվականներին եղել է Շումենի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության քարտուղար, 1904-1919 թվականներին՝ ԲԲՍԴԿ կազմակերպության ղեկավար, 1919-1923 թվականներին՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության քարտուղար։ Մասնակցել է II Ինտերնացիոնալի Շտուտգարտի (1907 թ.), Կոպենհագենի (1910 թ.) կոնգրեսներին, Ցիմերվալդի միջազգային խորհրդային կոնֆերանսին (1915 թ.)։ 1921 թվականից՝ ԿԻԳԿ, 1922 թվականից՝ ԿԻԳԿ նախագահության անդամ, 1922-1924 թվականներին՝ ԿԻԳԿ գլխավոր քարտուղար։ Գ. Դիմիտրովի հետ ղեկավարել է 1923 թվականի սեպտեմբերի հակաֆաշիստական ապստամբությունը։ 1923 թվականի հոկտեմբերից ապրել է ԽՍՀՄ-ում։ 1923-1944 թվականներին եղել է Բուլղարիայի կոմկուսի ԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ, 1926-1929 թվականներին՝ ԲԿԿ օրգան «Կոմունիստիչեսկո զնամե» ամսագրի գլխավոր խմբագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) ժամանակ եղել է ֆաշիզմի դեմ Բուլղարիայի դիմադրության կազմակերպիչներից։ 1946-1950 թվականներին եղել է ժողովրդական մեծ ժողովի նախագահ, 1949-1950 թվականներին՝ ԲԺՀ Մինիստրների խորհրդի նախագահ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 509)։