Content-Length: 79061 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D6%80%D5%B8%D5%B4%D5%BA

Տրոմպ - Վիքիպեդիա Jump to content

Տրոմպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրոմպ (ֆրանսերեն՝ trompe), ճարտարապետության մեջ, քարե որմածքով բրգաձև, կոնաձև կամ գնդաձև թաղի մաս կազմող կառուցվածքային տարր, որ հիմնականում ծառայում է գմբեթատակ քառակուսուց գմբեթի շրջանաձև հիմքին անցնելու համար։ Կիրառվում է միաշարք, երկշարք կամ եռաշարք դասավորությամբ։ Ստորին շարքի Տրոմպները տեղադրվում են գմբեթատակ քառակուսու անկյունային մասերում։ Տարածված է եղել Անդրկովկասի, Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի, Եվրոպայի միջնադարյան ճարտյան մեջ (ռուսականում՝ առավելապես 12-րդ դարում)։ Հայ ճարտարապետության մեջ հայտնի է 5-րդ դարից (Ողջաբերդ, Զովունիի Պողոս-Պեարոս), լայն կիրառություն է գտել 6-7-րդ դարերում․ (Օձուն, Պտղնի, Մաստարա, Դայանե և այլն), հարատևել՝ մինչև 10-րդ դար (Վանեվան, Կարսի Առաքելոց, Աանահինի Ս․ Աստվածածին, վերջինում՝ առագաստների հետ միատեղ)։ Նույն նպատակին ծառայող կառուցվածքային հնարք է նաև առա գաստը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D6%80%D5%B8%D5%B4%D5%BA

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy