Քվեբեկ[5] (անգլ.՝ Quebec, ֆր.՝ Québec ՄՀԼ(ֆր.)։ [ke.bɛk]), Կանադայի 10 նահանգներից մեկը։ Այն իր տարածքով ամենամեծն է Կանադայում և երկրորդը՝ բնակչությամբ։ Նահանգի վարչական կենտրոնը Քվեբեկ քաղաքն է, որի բնակչությունը 735000 է, իսկ նահանգի ամենամեծ քաղաքը Մոնրեալն է։ Ֆրանսիայից դուրս Քվեբեկն ամենամեծ ֆրանսախոս տարածաշրջանն է աշխարհում։