Content-Length: 111905 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%AB%D5%A6%D5%B4

Ֆանատիզմ - Վիքիպեդիա Jump to content

Ֆանատիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժեն Դելակրուա, «Տանժերի ֆանատիկոսները», Մինեապոլիսի գեղարվեստի ինստիտուտ

Ֆանատիզմ (հունարեն՝ Φανατισμός, լատին․՝ fanatismusլատին․՝ fanaticus-ից, «ֆանատիկ»լատին․՝ fanum-ից «տաճար»[1]) կամ մոլեռանդություն, կույր, անվերապահ հետևում համոզմունքներին, հատկապես կրոնա-փիլիսոփայական շրջանում, ազգային և քաղաքական ոլորտներում. ծայրահեղության հասած կապվածություն ինչ-որ գաղափարների, հավատալիքների կամ տեսակետների, սովորաբար համադրվում են օտար հայացքների և համոզմունքների անհանդուրժողականության հետ։ Սեփական համոզմունքների ընկալման քննադատության բացակայություն։ Ֆանատիկ՝ ֆանատիկ մարդ (ուղիղ և փոխաբերական իմաստներով)։

Ֆանատիզմի (մոլեռանդության) ընկալումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանատիզմը, ինչպես հուզական արտահայտում, բնութագրվում է չափից դուրս մղումով, ոգևորումով, մոլեգնությամբ, իր (ավելի հաճախ ծայրահեղ կրոնական կամ քաղաքական) համոզմունքների կույր հավատով, սեփական պաշտամունքի և նրա հետևորդների, «հանձին իրեն», առավելությամբ և բացառիկությամբ։

Կրոնական ֆանատիզմի դրսևորում աղանդավորականների մոտ

Ըստ ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանայի՝ «Ֆանատիզմի էությունը կայանում է ջանքերի կրկնապատկման մեջ, երբ մոռացված է նպատակը»[2]. ըստ Ուինսթոն Չերչիլի՝ «ֆանատիկը նա է, ով ի վիճակի չէ փոխել իր որոշումը և երբեք չի փոխի թեման»։ Այս երկու բնորոշումներն էլ նախատեսում են ծայրահեղ խիստ պահանջների ներկայացման և անհանդուրժողականություն որևէ շեղումների հանդեպ։

Ֆանատիկի և երկրպագուի տարբերությունն այն է, որ ֆանատիկի պահելաձևը դիտարկվում է որպես ընդունված սոցիալական նորմերի խախտում այն դեպքում, երբ երկրպագուն այդ նորմերը չի խախտում (չնայած որ պահելաձևը կարող է տարօրինակ թվալ)[3]։ Երկրպագուներին և ֆանատիկներին միավորում է նրանց ամենակուլ ցանկությունը, սերը այս կան գործունեության ոլորտի, զբաղմունքի, հակվածության, մարդու նկատմամբ։

Այսպես կոչված տարօրինակ մարդիկ ֆանատիկներից տարբերվում են նրանով, որ գաղափարները, որոնց նրանք դավանում են և զբաղմունքները, որոնցով նրանք զբաղվում են, սովորաբար անվնաս են, բայց խիստ տարբերվում են համընդհանուր պատկերացումներից կամ շրջապատող մարդկանց կենսակերպի սովորական պահվածքից։ Ինչը վերաբերում է ֆանատիկներին, ապա նրանց երկրպագության առարկան կամ հետաքրքրություններն իրենք իրենցով կարող են դիտարկվել որպես «նորմալ», և միայն մոլեռանդության աստիճանը շրջապատողներին թվում է չափից ավելի կամ «ոչ նորմալ»։

Ֆանատիզմի դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանատիզմի միասնական դասակարգումը բացակայում է։ Գոյություն ունեցող դասակարգումներում էլ օգտագործվում են համակարգման տարբեր սկզբունքներ և նրանցից յուրաքանչյուրը գործածվում է կախված հետազոտության նպատակից։ Ֆանատիզմը դասակարգվում է հետևյալ հատկություններով՝

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Օտար լեզուների բառարան, 18-րդ հրատ., — Մ։ Русский язык, 1989. — էջ՝ 531
  2. Santayana, George. Life of Reason: Reason in Common Sense. (New York: Charles Scribner’s Sons)
  3. Thorne, Scott; Bruner, Gordon C. (2006). «An exploratory investigation of the characteristics of consumer fanaticism». Qualitative Market Research: An International Journal. 9 (1): 51–72. doi:10.1108/13522750610640558. ISSN 1352-2752. Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին. Վերցված է 2014-11-29-ին.
Ընթերցե՛ք «ֆանատիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%AB%D5%A6%D5%B4

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy