Ֆունես Մորի
Ֆունես Մորի իսպ.՝ Ramiro José Funes Mori | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Ռամիրո Ֆունես Մորի | ||||||||
Ազգությունը | արգենտինացի | ||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 5, 1991[1][2][3][…] (33 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Մենդոսա, Արգենտինա | ||||||||
Հասակ | 185 սմ | ||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Էվերթոն | ||||||||
Համար | 25 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռամիրո Ֆունես Մորի (իսպ.՝ Ramiro José Funes Mori, մարտի 5, 1991[1][2][3][…], Մենդոսա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Հիմնականում հանդես է գալիս կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռիվեր Փլեյթ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆունես Մորին 2008 թվականին միացել է «Ռիվեր Փլեյթ»-ի երիտասարդական թիմին։ Հիմանական կազմում սկսել է հանդես գալ 2011 թվականին[4]։
Նա համարվում է ակումբի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը, քանի որ թիմի հետ հաղթել է 6 տիտղոս, ներառյալ Լիբերտադորեսի գավաթը։ Մորին հիշվում է ոչ միայն իր անցկացրած հանդիպումներով և նվաճած գավաթներով, այլ իր խփած կարևոր գոլերով։
Հինգ մրցաշրջանների արդյունքում Ֆունեսը մասնակցել է 76 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։
«Էվերթոոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆունես Մորին տեղափոխվել է Պրեմիեր լիգան ներկայացնող «Էվերթոն»[5]։ Տրանսֆերն արժեցել է 9.5 միլիոն եվրո։
Իր նորամուտը թիմի կազմում արգենտինացին նշել է սեպտեմբերի 12-ին՝ «Չելսի»-ի դեմ կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով[6]։ Ռամիրոն իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում խփել է 2015 թվականի նոյեմբերին՝ «Բորնմութ»-ի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 3-3 հաշվով։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆունես Մորին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2015 թվականի մարտին՝ Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։
Նա մասնակցել է Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկությանը։ Նա մասնակցել է եզրափակչի շրջանակներում կայացած Չիլիի հավաքականի դեմ հանդիպմանը։ Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով՝ չիլիացիների հաղթանակով։
Իր առաջին միջազգային գոլը Ռամիրոն խփել է 2016 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պերուի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[7]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ռիվեր Փլեյթ | 2011-12 | Պրիմերա B | 19 | 2 | 2 | 0 | — | 0 | 0 | 21 | 2 | |
2012-13 | Պրիմերա | 10 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 10 | 0 | ||
2013-14 | Պրիմերա | 19 | 1 | 2 | 0 | — | 1 | 0 | 22 | 1 | ||
2014 | Պրիմերա | 17 | 2 | 1 | 1 | — | 10 | 1 | 28 | 4 | ||
2015 | Պրիմերա | 11 | 2 | 0 | 0 | — | 16 | 1 | 27 | 3 | ||
Արդյունք | 76 | 7 | 5 | 1 | — | 27 | 2 | 108 | 10 | |||
Էվերթոն | 2015-16 | Պրեմիեր Լիգա | 28 | 4 | 4 | 0 | 5 | 1 | — | 37 | 5 | |
2016-17 | Պրեմիեր Լիգա | 23 | 0 | 1 | 0 | 2 | 0 | — | 26 | 0 | ||
2017-18 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Արդյունք | 51 | 4 | 5 | 0 | 7 | 1 | 27 | 2 | 63 | 5 | ||
Կարիերայի արդյունք | 127 | 11 | 10 | 1 | 7 | 1 | 27 | 2 | 171 | 15 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Արգենտինա | 2015 | 5 | 0 |
2016 | 13 | 1 | |
2017 | 1 | 0 | |
Արդյունք | 19 | 1 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգենտինայի չեմպիոն - 2014
- Լիբերտադորեսի գավաթակիր - 2015
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Funes Mori: Dallas is a part of my life». FIFA. 2016 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Blues Complete £9.5m Mori Deal». Everton F.C. 2015 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Sanghera, Mandeep (2015 թ․ սեպտեմբերի 12). «Everton 3–1 Chelsea». BBC Sport. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Peru 2–2 Argentina: Everton defender Ramiro Funes Mori goes from hero to villain as Edgardo Bauza's side stall». Daily Mail. Reuters. 2016 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆունես Մորի» հոդվածին։ |
|
- Մարտի 5 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արգենտինայում ծնվածներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռիվեր Փլեյթի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ