«Folklore» (անգլ. թարգմանաբար՝ «Ֆոլկլոր»), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի ութերորդ ստուդիական ալբոմ։ Այն թողարկվել է 2020 թվականի հուլիսի 24-ին Republic Records լեյբլի միջոցով՝ Սվիֆթի յոթերորդ՝ «Lover» (2019) ստուդիական ալբոմի թողարկումից տասնմեկ ամիս անց։ Ալբոմը ձայնագրվել է մեկուսացման մեջ COVID-19 համավարակի ժամանակ՝ Աարոն Դեսների, նրա վաղեմի համահեղինակ Ջեք Անտոնոֆի և հենց Սվիֆթի պրոդյուսերությամբ։ «Folklore» ալբոմի մասին հայտարարվել է սոցցանցերում իր թողարկումից մի քանի ժամ առաջ։
«Folklore» ալբոմը գրվել և ձայնագրվել է մեկուսացման մեջ COVID-19 համավարակի ժամանակ[12]։ Սվիֆթը «ներդրել է [իր] բոլոր քմահաճույքները, երազանքները, մտավախությունները և մտորումները» ալբոմի մեջ` համագործակցելով իր որոշ «երաժշտական հերոսների» հետ[13]։ Ապրիլի վերջին Սվիֆթը դիմել է ամերիկյան՝ The National ինդի ռոք խմբի կիթառահար Աարոն Դեսներին, որպեսզի վերջինս հեռակա կերպով երգեր գրի նրա համար։ Դեսներն աշխատել է Սվիֆթի հետ ալբոմի տասնվեց երգերից տասնմեկի վրա, մինչդեռ մնացած՝ 5 երգերը Սվիֆթը գրել է Ջեք Անտոնոֆի, Ուիլյամ Բոուերիի և Bon Iver-ի հետ[14]։ Դեսները նշել է, որ «կարծում էի, որ որոշ ժամանակ կպահանջվի երգելու գաղափարների համար» և «ոչ մի ակնկալիք չունեի այն մասին, թե ինչ կարող ենք անել հեռակա», բայց հաճելիորեն զարմացած էր, որ «երաժշտության փոխանակումից մի քանի ժամ անց իմ հեռախոսի վրա գալիս էր Թեյլորի՝ ամբողջությամբ գրված երգով ձայնային հաղորդագրությունը՝ մղումը երբեք չի դադարել»[15]։ Նա մեկնաբանել է. «Այդ երգերում կա շոշափելի մարդասիրություն, ջերմություն և զգացմունքներ, որոնք, հուսով եմ, դուք կսիրեք և որոնց շնորհիվ կհանգստանաք այնպես, ինչպես ես»[16]։
Ալբոմն անակնկալ թողարկում էր, որի մասին Սվիֆթը հայտարարել էր սոցիալական ցանցերում դրա թողարկումից մի քանի ժամ առաջ՝ 2020 թվականի հուլիսի 24-ի կեսգիշերին.[17][18][19][20][21]: Այն հաջորդել է երգչուհու յոթերորդ՝ «Lover» (2019) ստուդիական ալբոմին։ Դրա հետ մեկտեղ թողարկվել են նաև 8 սահմանափակ հրատարակությամբ դելյուքս CD-ներ և վինիլներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր շապիկ և լուսանկարների հավաքածուներ ունի[22]։
«Folklore»-ը ինդի ֆոլք, էլեկրտո ֆոլք[23] և չեյմբեր փոփ[23] ալբոմ է էլեկտրոնիկայի տարրերով[21]՝ ի տարբերություն Սվիֆթի նախորդ թողարկումների, որոնք հիմնականում ժամանակակից փոփ ձայներ էին ներառում[23]։
«Folklore»-ը Սվիֆթի առաջին ալբոմն է, որի թողարկման ժամանակ Սվիֆթը զերծ է մնացել ավանդական գովազդից՝ դրա փոխարեն անսպասելի թողարկելով այն, քանի որ «[նրա] ինտուիցիան ասում է [նրան], որ եթե դուք ինչ-որ բան եք սիրում, ապա պետք է ազատ արձակեք թողարկեք այն»[24]։ Սվիֆթն առաջին անգամ հայտարարել է ալբոմի մասին իր թվիթթերյան կայքէջում թվային թողարկումից 16 ժամ առաջ[25]։ «Cardigan» երգը թողարկվել է որպես սինգլ՝ pop և adult pop ռադիո ձևաչափերով, ուղեկցվելով երաժշտական տեսահոլովակով, որի ռեժիսորը Սվիֆթն է, իսկ պրոդյուսերը՝ Ջիլ Հարդինը[18][26][27]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑"Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202031 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved August 3, 2020.
↑«Top Albums (Week 31, 2020)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)