Content-Length: 167124 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A5%D6%80%D5%B4%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4

Ֆերմիում - Վիքիպեդիա Jump to content

Ֆերմիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերմիում

Ֆերմիում, քիմիական տարր, քիմիական տարրերի պարբերական համակարգի VII պարբերության, III խմբի քիմիական տարր է, նշանն է Fm, կարգահամարը՝ 100։

Արհեստականորեն ստացված ռադիոակտիվ տարր է, պատկանում է ակտինիդների շարքին։ f տարր է։ Ստացվել են 244—258 զանգվածի թվերով 15 ռադիոակտիվ իզոտոպները։ Առաջինը հայտնաբերվել է 1952 թվականին ամերիկացի ֆիզիկոսներ Ա․ Գիորսոի, Ս․ Թոմպսոնի և Զ․ Հիգինսի կողմից։ Անվանվել է ի պատիվ Էնրիկո Ֆերմիի։ Կշռելի քանակներով չի ստացվել։ Քիմիական հատկություններով նման է եռարժեք ակտինոիդներին, միացություններում ցուցաբերում է +3, երբեմն նաև +2 օքսիդացման աստիճաններ։ Ֆերմիումի իզոտոպներն ստացվում են Th-ը, Ս-ը կամ Pu-ը նեոնի, թթվածնի կամ ածխածնի արագացված միջուկներով ռմբակոծելիս, նաև cf-ը միջուկային ռեակտորում նեյտրոններով ճառագայթելիս։ Ֆերմիումի ստացված հետքային քանակությունները խառնուրդներից անջատում են սորբման և լուծահանման եղանակներով։









ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A5%D6%80%D5%B4%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy