Jump to content

Մատեյ Ղիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատեյ Ղիկա
ռումիներեն՝ Matei Ghica
Դրոշ
Դրոշ
Մոլդովայի իշխան
հունիսի 22, 1753 - փետրվարի 8, 1756
Դրոշ
Դրոշ
Վալախիայի իշխան
սեպտեմբերի 11, 1752 - հունիսի 22, 1753
 
Մասնագիտություն՝ Դրագոման
Ազգություն մոլդովացի
Ծննդյան օր 1728[1]
Վախճանի օր փետրվարի 8 (19), 1756
Դինաստիա Ghica family?
Քաղաքացիություն  Վալախիա
Հայր Գրիգորի II Ղիկա
Մայր Zoe Manaina?

Մատեյ Ղիկա (ռումիներեն՝ Matei Ghica, 1728[1] - փետրվարի 8 (19), 1756), մոլդովացի պետական գործիչ, ֆանարիոտ Ղիկաների իշխանական ընտանիքից, ով 1753-1756 թվականներին ղեկավարել է Մոլդովական իշխանությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատեյ Ղիկան ծնվել է 1728 թվականին։ 1752 թվականի սեպտեմբերի 11-ին դարձել է Վալախիայի իշխան։ Այս պաշտոնում է մնացել ընդամենը մեկ տարի և 1753 թվականի հունիսի 22-ին դարձել է Մոլդովայի իշխան։ Հայտնի է նաև այն փաստը, որ 1755 թվականի դեկտեմբերի 9-ին Մատեյի հրամանով բռնագանձվել են եկեղեցու կալվածքների մեծ մասը՝ այդ թվում և Սուրբ Սավայի վանքի հողերը։

Նրա թագավորանիստը՝ Կալարաշովկան, ներկայումս շարքային գյուղ է Մոլդովայի Հանրապետությունում՝ Մերձնեստրի սահմանի մոտ։ 1622 թվականին ստեղծել է կալարաշների գործակալությունը, որի կրողները Մոլդովայի իշխանությունում ունեին որոշակի արտոնություններ, այդ թվում՝ հարկային արտոնություններ։

1755 թվականին Մատեյ Ղիկան հրաժարվել է Քիշինևի Սուրբ ուրբաթավանքի իր կալվածքներից և այն հանձնել վանական Գալաթին։ Հանձման նամակում նա գրել է այսպես․ «Քիշինևի շուկա, տուն, խանութ, նկուղ…»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեյ Ղիկա» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy