Jump to content

Արգիշտի Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգիշտի Բ
Ծնվել է՝մ.թ.ա. 743-737
Մահացել է՝մոտ մ. թ. ա. 685[1]
ԵրկիրՎանի թագավորություն
միապետ
ՀայրՌուսա Ա[1]
ԵրեխաներՌուսա Բ
Արգիշտի II-ի սեպագիր արձանագրությունը Վիշապաքարի վրա։ Գտնվում է Գառնիի հեթանոսական տաճարի մոտ (Կոտայքի մարզ, Հայաստան), հայտնաբերվել է 1954 թվականին"

Արգիշտի Բ (մ.թ.ա. 8-րդ դար կամ անհայտ[1] - մոտ մ. թ. ա. 685[1]), Վանի թագավորության արքա (մ.թ.ա. 714-685Ռուսա Ա-ի որդին և հաջորդը։

Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արտաբիլ) քաղաքի մոտ, Սավալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ-ն հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։ Մ.թ.ա. 681 թ.-ին նրա մոտ ապաստանել են Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար)։

Այս ժամանակաշրջանում Ուրարտուն կրկին հզորանում է և սկսում պայքարել Ասորեստանի դեմ։ Սարգոնի որդի Սենաքերիբը (Սենեքերիմ) արշավաք է կազմակերպում Ուրարտուի դեմ, այս մասին մենք իմանում ենք նրա թողած մի արձանագրությունից։ Արգիշտին այս ամենը անպատասխան չի թողնում, այլ կրկին արշավանք է կատարում Ասորեստան գրավելով զգալի տարածքներ։

Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին[2]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Б. Б. Пиотровский, Ванское царство (Урарту), М., 1959.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 155-156.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 5
Նախորդող
Ռուսա Ա
Ուրարտական արքա
Արգիշտի Բ

մ.թ.ա. 714-685
Հաջորդող
Ռուսա Բ
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy