Ամբրոզ Բիրս
Ամբրոզ Գվինեթ Բիրս (անգլ.՝ Ambrose Gwinnett Bierce, հունիսի 24, 1842[1][2][3][…], Մեգս շրջան, Օհայո, ԱՄՆ - ենթդ․ 1914, ենթդ․ Չիուաուա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գրող, լրագրող, հումորային և սարսափ պատմվածքների հեղինակ։
Ամբրոզ Բիրս Ambrose Bierce | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Ambrose Gwinnetter Bierice |
Ծնվել է | հունիսի 24, 1842[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեգս շրջան, Օհայո, ԱՄՆ |
Վախճանվել է | ենթդ․ 1914 |
Վախճանի վայր | ենթդ․ Չիուաուա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Գերեզման | անհայտ |
Գրական անուն | Dod Grile և William Herman |
Մասնագիտություն | գրող, լրագրող, ասացվածքների հեղինակ, բանաստեղծ և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ժանրեր | երգիծանք և սարսափ վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | An Occurrence at Owl Creek Bridge?, The Damned Thing? և The Devil's Dictionary? |
Ամուսին | Mary Ellen Day? |
Կայք | donswaim.com |
Ambrose Bierce Վիքիպահեստում |
Բացի իր սուր քննադատի համբավի, Բիրսը նաև ոգեշնչում էր երիտասարդ գրողներին, ներառյալ բանաստեղծներ Ջորջ Ստերլինգին և Հերման Ջորջ Սչեֆաուերին և ֆանտաստիկ գրող Վիլյամ Չամբերս Մորոուին։ Բիրսը ուները իր ուույն ոճը իր պատմվածքներում։ Նրա պատմվածքները ունեին կտրուկ սկիզբ, մռայլ նկարագրություն, ժամանակին անորոշ հղումներ, սահմանափակ նկարագրություն, անհավանական իրադարձություններ և պատերազմի թեմաներ։
1913 թվականին Բիրսը մեկնեց Մեքսիկա, որպեսզի ականատես լինի Մեքսիկայի հեղափոխությանը։ Նա ըստ ամենայնի ճանապարհորդել է խռովարարների հետ։
Վաղ կյանք
խմբագրելԲիրսը ծնվել է Մեգս շրջանի փայտե խրճիթում Մարկոս Ավրելիուս Բիրսի (1799–1876) և Լաուրա Շերվուդ Բիրսի ընտանիքում[4]: Նա ընտանիքի տասներեք երեխաներից տասներորդն էր, բոլորի անունները սկսվում էր «Ա» տառով։
Նրա ծնողները եղել են աղքատ, բայց գրականության սիրահար, ովքեր ժառանգեցին այդ սերը Բիրսին[4]:
Ռազմական կարիերա
խմբագրելԱմերիկայի քաղաքացիական պատերազմի սկզբում Բիրսը զորակոչվեց Միացյալ բանակի 9-րդ Ինդիանա հետևակային գունդ։ Նա մասնակցեց Արևմտյան Վիրջինիայի գործողությանը և ներկա էր առաջին Ֆիլիպիի ճակատամարտին և արժանացավ և Ռիչ լեռան ճակատամարտից հետո արժանացավ թերթերի ուշադրությանը, քանի որ փրկել էր վիրավոր ընկերոջը կրակի միջից։ 1962 թվականի փետրվարին նրան շնորհվեց լեյտենանտի կոչում և նա ծառայեց Գեներալ Վիլյամ Բաբկոկ Հազենի աշխատակազմում, որպես քարտեզագիր։
Բիրսը կռվել է Շիլոհի ճակատամարտում (ապրիլ 1862), որտեղ ականատես է եղել սարսափելի տեսաանների, ինչը ավելի ուշ նրան ոգեշնչել է մի քանի պատմվածքների։ 1864 թվականին նա գլխային հատվածում լուրջ վիրավորում ստացավ Քենեսո լեռան ճակատամարտում[5] և անցկացրեց ամռան մնացած մասը հիվանդանոցում՝ իր պատրականություններին վերադառնալով սեպտեմբերին։ Նա զորացրվեց բանակից 1865 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 Floyd, 1999, էջ 18
- ↑ «1861–67. The Civil War», The Ambrose Bierce Project (timeline).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոզ Բիրս» հոդվածին։ |