Վլադիմիր Մակովսկի

ռուս նկարի

Վլադիմիր Եգորովիչ Մակովսկի (ռուս.՝ Владимир Егорович Маковский, հունվարի 26 (փետրվարի 7), 1846[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3] - փետրվարի 21, 1920(1920-02-21)[3][4][5][…], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[3]), ռուս նկարիչ։ Ակադեմիկոս (1873), Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1893)։

Վլադիմիր Մակովսկի
ռուս.՝ Владимир Егорович Маковский
Ի ծնեВладимир Маковский
Ծնվել էհունվարի 26 (փետրվարի 7), 1846[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էփետրվարի 21, 1920(1920-02-21)[3][4][5][…] (74 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1866)[6][2]
Մասնագիտություննկարիչ
Ոճսոցիալիստական ռեալիզմ
Ժանրկենցաղային ժանր
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներQ12115028?, Semen Ivkovskyi? և Q120966745?
Պարգևներ
Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն[6]
ՀայրEgor Makovsky?[6]
 Vladimir Makovsky Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1861-1866 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1882-1894 թվականներին՝ դասավանդել նույն ուսումնարանում, 1894-1918 թվականներին՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1895 թվականից՝ ռեկտոր)։ 1872 թվականից Պերեդվիժնիկների ընկերության անդամ։ Իր աշխատանքներում արտացոլել է քաղաքային կենցաղը («Այցելություն աղքատներին», 1874, «Բանկի սնանկացումը», 1881, «Զբոսայգում», 1886-1887), ստեղծել նաև սոցիալ-քննադատական բովանդակությամբ առանձնացող գործեր («Սպասում», 1875, «Դատապարտվածը», 1879), դիմանկարներ։ Մակովսկու հայացքներն առավել արտահայտվել են «Վոլգայի վրա» նկարաշարում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին արձագանքել է քաղաքական քաղաքական կարևոր իրադարձություններին («Կին հեղափոխականի հարցաքննությունը», 1904 և այլն)։ Հայտնի է նաև որպես գրաֆիկ։

Նկարչի «Գյուղացի երեխաներ» (1880), «Քաղաքագետներ» (1884) և այլ աշխատանքներ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Վլադիմիր Մակովսկու որդին է գեղանկարիչ Ալեքսանդր Մակովսկին։

Գրականություն

խմբագրել
  • Друженкова Г. А. Владимир Маковский / Художник-оформитель А. Ф. Серебряков. — М.: Изд-во Академии художеств СССР, 1962. — 136 с. — 42 000 экз. (обл., суперобл.)
  • Журавлёва Е. В. Владимир Маковский. — М.: издательство Искусство, 1971. — 160 с. — 25 000 экз. (в пер., суперобл.)
  • Азаркович В., Гусарова А., Плотникова Евг. ГТГ: Рисунок. Акварель. М., 1966.
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 120. — 454 с.

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մակովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 181  
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy