«Ամերիկայի սիրտը»–ի խմբագրումների տարբերություն
չ added Category:Կանադական ֆիլմեր (CatCompleter via en:Category:Canadian films) using HotCat |
|||
Տող 86. | Տող 86. | ||
[[Կատեգորիա:Ֆիլմեր վրեժի մասին]] |
[[Կատեգորիա:Ֆիլմեր վրեժի մասին]] |
||
[[Կատեգորիա:Ֆիլմեր դեռահասների համար]] |
[[Կատեգորիա:Ֆիլմեր դեռահասների համար]] |
||
[[Կատեգորիա:Կանադական ֆիլմեր]] |
17:50, 29 Հուլիսի 2020-ի տարբերակ
Ամերիկայի սիրտը անգլ.՝ Heart of America | |
---|---|
Երկիր | Կանադա ԱՄՆ |
Ժանր | ֆիլմ անչափահասների համար և դրամա[1][2] |
Թեմա | ինքնասպանություն և վրեժ |
Թվական | 2002 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ուվե Բոլ[1][2] |
Պրոդյուսեր | Վոլֆգանգ Հերոլդ |
Սցենարի հեղինակ | Ուվե Բոլ |
Դերակատարներ | Յուրգեն Պրոխնով, Մարիա Կոնչիտա Ալոնսո, Քլինթ Հովարդ, Մայլզ Մեդոուզ, Բրենդան Ֆլեթչեր, Լոխլին Մանրո, Մեյվ Քուինլեն, Պատրիկ Մալդուն և Մայքլ Պարե |
Օպերատոր | Մաթիաս Նոյման |
Պատմվածքի վայր | ԱՄՆ |
Կինոընկերություն | Boll KG |
Տևողություն | 89 րոպե |
«Ամերիկայի սիրտը»(անգլ.՝ Heart of America), ռեժիսոր Ուվե Բոլի 2002 թվականի դրամատիկ ֆիլմը, որը պատմում է դպրոցում հրաձգության հորինված դեպքի մասին:
Սյուժե
Ֆիլմի իրադարձությունները ընթանում են Ռիվերտոն քաղաքում (ԱՄՆ), ամառային արձակուրդի մեկնարկից առաջ` վերջին ուսումնական օրը: Ցուցադրվում է դպրոցի երկու վտարվածների (Դանիել և Բարի) կյանքը, ովքեր երկար տարիներ նվաստացվել են ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցի սահմաններից դուրս: Ինչպես նաև այս դպրոցի ուսուցիչների և այլ աշակերտների ( հղի աղջկա և նրա ընկերոջ, թմրամոլ Դարայի, տնօրենի դուստր`Կարենի և նրա ընկերոջ) պատմությունները: Բայց նրանցից շատերի համար դպրոցի վերջին օրը կդառնա նրանց կյանքի վերջին օրը, քանի որ Դանիելն ու Բերին, ինչպես նաև նրանց միացած թմրամոլ Դարան, որոշում են դպրոցում հրաձգություն կազմակերպել:
Դասի ընթացքում Դանիելը նախ սպանում է ծաղրողներից մեկին ՝ Պոլին, զուգարանում: Այնուհետև նա դպրոցի միջանցքում կրակում է ևս երկու վիրավորողների վրա, ինչպես նաև պատահաբար սպանում է հղի աղջկա ընկերոջը: Այս պահին Դարան, մտնելով դասարան, կրակում է գրականության ուսուցչի և Կարենի վրա: Դրանից հետո միայն նրա դասընկեր Դոնին կարողանում է կանգնեցնել նրան:
Զուգահեռաբար, ցույց է տրվում, որ Բերին որոշել է չմասնակցել գործընթացին ՝ համարելով, որ «իր մասին հայտնելու» այլ եղանակներ էլ կան: Այդժամ տեղի է ունենում ևս մեկ կրակոց (ենթադրաբար Դանիելի ինքնասպանությունը):
Ֆիլմն ավարտվում է լուրերի թողարկումով, որում հաղորդվում է 7 մարդու, այդ թվում ՝ Դանիելի, մահվան և Դարայի կալանքի մասին: Դրանից հետո կադրի ձայնը հաղորդում է Ամերիկայի դպրոցների վրա նման հարձակումների մասին
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Յուրգեն Պրոխնով | դպրոցի տնօրեն Հարոլդ Լուիս |
Մայքլ Պարե | Ուիլ Պրետ |
Պատրիկ Մալդուն | Ռայան Կիրկլենդ |
Քեթթ Թորթոն | Դանիել Լայան |
Էլիզաբեթ Մոս | Ռոբին Ուոլթերս |
Մարիա Կոնչիտա Ալոնսո | Միսսիս Ջոնս |
Քլինթ Հովարդ | Արթի Լյան, Դանիելի հայրը |
Բրենդան Ֆլետչեր | Ռիկի Հերման |
Լոկլին Մանրո | լրագրող |
Մեյվ Քուինլեն | Բեքի Շուլց |
Էլիզաբեթ Ռոզեն | Դարա |
Ուիլ Սանդերսոն | Ֆրենկ Հերման |
Ջ. Մայքլ Գրեյ | Ուեկս Պրեսլի |
Քևին Մանդի | Թոմի Բրունո |
Մեթյու Մաքքոլ | Դոնի |
Ֆիլմի թողարկում
- 2002 թ. սեպտեմբերի 5 - պրեմիերան Գերմանիայում` Օլդենբուրգի միջազգային կինոփառատոնում:
- 2003 թ. փետրվարի 13 - ԱՄՆ-ի թողարկում:
- 2003 թ. մայիսի 17 - ֆիլմի ցուցադրվել է Ֆրանսիայում Կաննի կինոփառատոնում:
- 2003 թ. սեպտեմբերի 11 - ֆիլմը թողարկվել է DVD տարբերակով Գերմանիայում:
- 2005 թ. հունիսի 15 - ֆիլմը թողարկվել է տեսանյութով Հունգարիայում:
- 2007 թ. սեպտեմբերի 29 - ֆիլմի ցուցադրվել է Կանադայում Էդմոնտոնի միջազգային կինոփառատոնում:
Հետաքրքիր փաստեր
- Ֆիլմը նկարահանվել է Վանկուվերում (Կանադա):
Ծանոթագրություններ
|