«Ամերիկայի սիրտը»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Կանադական անգլերեն ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 93. | Տող 93. | ||
[[Կատեգորիա:Գերմանական անգլերեն ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Գերմանական անգլերեն ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:Կանադական անգլերեն ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Կանադական անգլերեն ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:2000-ականների կանադական ֆիլմեր]] |
|||
[[Կատեգորիա:2000-ականների գերմանական ֆիլմեր]] |
06:15, 18 Ապրիլի 2024-ի տարբերակ
Ամերիկայի սիրտը անգլ.՝ Heart of America | |
---|---|
Երկիր | Կանադա ԱՄՆ |
Ժանր | ֆիլմ անչափահասների համար և դրամա[1][2] |
Թեմա | ինքնասպանություն և վրեժ |
Թվական | 2002 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ուվե Բոլ[1][2] |
Պրոդյուսեր | Վոլֆգանգ Հերոլդ |
Սցենարի հեղինակ | Ուվե Բոլ |
Դերակատարներ | Յուրգեն Պրոխնով, Մարիա Կոնչիտա Ալոնսո, Քլինթ Հովարդ, Մայլզ Մեդոուզ, Բրենդան Ֆլեթչեր, Լոխլին Մանրո, Մեյվ Քուինլեն, Պատրիկ Մալդուն և Մայքլ Պարե |
Օպերատոր | Մաթիաս Նոյման |
Պատմվածքի վայր | ԱՄՆ |
Կինոընկերություն | Boll KG |
Տևողություն | 89 րոպե |
«Ամերիկայի սիրտը»(անգլ.՝ Heart of America), ռեժիսոր Ուվե Բոլի 2002 թվականի դրամատիկ ֆիլմը, որը պատմում է դպրոցում հրաձգության հորինված դեպքի մասին։
Սյուժե
Ֆիլմի իրադարձությունները ընթանում են Ռիվերտոն քաղաքում (ԱՄՆ), ամառային արձակուրդի մեկնարկից առաջ` վերջին ուսումնական օրը։ Ցուցադրվում է դպրոցի երկու վտարվածների (Դանիել և Բարի) կյանքը, ովքեր երկար տարիներ նվաստացվել են ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցի սահմաններից դուրս։ Ինչպես նաև այս դպրոցի ուսուցիչների և այլ աշակերտների ( հղի աղջկա և նրա ընկերոջ, թմրամոլ Դարայի, տնօրենի դուստր`Կարենի և նրա ընկերոջ) պատմությունները։ Բայց նրանցից շատերի համար դպրոցի վերջին օրը կդառնա նրանց կյանքի վերջին օրը, քանի որ Դանիելն ու Բերին, ինչպես նաև նրանց միացած թմրամոլ Դարան, որոշում են դպրոցում հրաձգություն կազմակերպել։
Դասի ընթացքում Դանիելը նախ սպանում է ծաղրողներից մեկին ՝ Պոլին, զուգարանում։ Այնուհետև նա դպրոցի միջանցքում կրակում է ևս երկու վիրավորողների վրա, ինչպես նաև պատահաբար սպանում է հղի աղջկա ընկերոջը։ Այս պահին Դարան, մտնելով դասարան, կրակում է գրականության ուսուցչի և Կարենի վրա։ Դրանից հետո միայն նրա դասընկեր Դոնին կարողանում է կանգնեցնել նրան։
Զուգահեռաբար, ցույց է տրվում, որ Բերին որոշել է չմասնակցել գործընթացին ՝ համարելով, որ «իր մասին հայտնելու» այլ եղանակներ էլ կան։ Այդժամ տեղի է ունենում ևս մեկ կրակոց (ենթադրաբար Դանիելի ինքնասպանությունը)։
Ֆիլմն ավարտվում է լուրերի թողարկումով, որում հաղորդվում է 7 մարդու, այդ թվում ՝ Դանիելի, մահվան և Դարայի կալանքի մասին։ Դրանից հետո կադրի ձայնը հաղորդում է Ամերիկայի դպրոցների վրա նման հարձակումների մասին
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Յուրգեն Պրոխնով | դպրոցի տնօրեն Հարոլդ Լուիս |
Մայքլ Պարե | Ուիլ Պրետ |
Պատրիկ Մալդուն | Ռայան Կիրկլենդ |
Քեթթ Թորթոն | Դանիել Լայան |
Էլիզաբեթ Մոս | Ռոբին Ուոլթերս |
Մարիա Կոնչիտա Ալոնսո | Միսսիս Ջոնս |
Քլինթ Հովարդ | Արթի Լյան, Դանիելի հայրը |
Բրենդան Ֆլետչեր | Ռիկի Հերման |
Լոկլին Մանրո | լրագրող |
Մեյվ Քուինլեն | Բեքի Շուլց |
Էլիզաբեթ Ռոզեն | Դարա |
Ուիլ Սանդերսոն | Ֆրենկ Հերման |
Ջ. Մայքլ Գրեյ | Ուեկս Պրեսլի |
Քևին Մանդի | Թոմի Բրունո |
Մեթյու Մաքքոլ | Դոնի |
Ֆիլմի թողարկում
- 2002 թ. սեպտեմբերի 5 - պրեմիերան Գերմանիայում` Օլդենբուրգի միջազգային կինոփառատոնում։
- 2003 թ. փետրվարի 13 - ԱՄՆ-ի թողարկում։
- 2003 թ. մայիսի 17 - ֆիլմի ցուցադրվել է Ֆրանսիայում Կաննի կինոփառատոնում։
- 2003 թ. սեպտեմբերի 11 - ֆիլմը թողարկվել է DVD տարբերակով Գերմանիայում։
- 2005 թ. հունիսի 15 - ֆիլմը թողարկվել է տեսանյութով Հունգարիայում։
- 2007 թ. սեպտեմբերի 29 - ֆիլմի ցուցադրվել է Կանադայում Էդմոնտոնի միջազգային կինոփառատոնում։
Հետաքրքիր փաստեր
- Ֆիլմը նկարահանվել է Վանկուվերում (Կանադա)։
Ծանոթագրություններ
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2002 դրամա ֆիլմեր
- 2002 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Կանադական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Կանադական անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների կանադական ֆիլմեր
- 2000-ականների գերմանական ֆիլմեր