The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բրիուդ (ֆր.՝ Brioude, օքս.՝ Briude), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական հատվածի հարավային մասում[4]՝ Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի Վերին Լուար դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Լուարի վտակ Ալյե գետի ափին՝ երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 410 կիլոմետր դեպի հարավ, մերձակա խոշոր բնակավայրից՝ Կլերմոն-Ֆեռանից 60 կիլոմետր դեպի հարավ-արևելք[5]։ Զբաղեցնում է 13,52 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 6 637[6]։
Քաղաքում պահպանվել են միջնադարյան մի շարք պատմա-մշակութային կառույցներ, որոնցից հիշատակության է արժանի հատկապես Սուրբ Ժուլիանի բազիլիկը՝ Օվեռնի ողջ տարածաշրջանում ամենամեծ քրիստոնեական սրբավայրը։
Պատմություն
Մինչև 2015 թվականը համայնքը գտնվել է Օվեռն երկրամասի կազմում, 2016 թվականի հուլիսի 1-ից ընդգրկվել է Օվերն-Ռոն-Ալպեր միավորյալ երկրամասում[7]։
Ծնունդով բրիուդցի էր ամենաերկար ապրած ֆրանսիացին՝ Լուի դը Կազնավը (1897—2008), ով վախճանվել է 111 տարեկան հասակում:։