Պավել Զագրեբելնի
Պավել Զագրեբելնի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1924[1] |
Ծննդավայր | Սոլոշինո, Կոբելյակի շրջան, Poltava Okruha, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | փետրվարի 3, 2009[2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և սցենարիստ |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Q12101010? |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Պավել Զագրեբելնի Վիքիքաղվածքում | |
Pavlo Zahrebelnyi (writer) Վիքիպահեստում |
Պավել Զագրեբելնի (ուկրաիներեն՝ Загребельний Павло Архипович, օգոստոսի 25, 1924[1], Սոլոշինո, Կոբելյակի շրջան, Poltava Okruha, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 3, 2009[2], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, Ուկրաինայի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1980), Շևչենկոյի մրցանակի դափնեկիր, ԽՄԿԿ անդամ (1960)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Զագրեբելնին ծնվել է Կոբելյակի շրջանի Սոլոշինո գյուղում, գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելով՝ 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ։
Մասնակցել է Կիևի պաշտպանության համար մղվող մարտերին։ Այնուհետև ավարտել է Կիևի երկրորդ հրետանային ռազմական ուսումնարանը, կրկին եղել է գործող բանակում, վիրավոր վիճակում գերի է ընկել։ 1945 թվականին աշխատել է Արևմտյան Գերմանիայի խորհրդային միսիայում։ 1951 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի համալսարանը, այնուհետև տասը տարի խմբագրական աշխատանք է կատարել Դնեպրոպետրովսկի մարզային թերթում, «Օտչիզնա» ամսագրում, 1961-1963 թվականներին եղել է «Լիտերատուրնա Ուկրաինա» թերթի խմբագիրը։ 1964-1971 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարի պաշտոնը, 1979-1986 թվականներին ղեկավարել է գրողների միությունը։ Եղել է ՈւԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր[3]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել տուբերկուլյոզից 2009 թվականին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրվել սկսել է 1949 թվականից։ Լույս են տեսել վեպերի, վիպակների, պատմվածքների ու նովելների ժողովածուներ։
- «Կախովսկյան պատմվածքներ»։
- «Տափաստանային ծաղիկներ», 1955։
- «Ծովափնյա նովելներ», 1958։
- «Վազք», 1976։
Կիևի Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիան 1965 թվականին Զագրեբելնու սցենարով նկարահանել է «Հրթիռները չպետք է թռչեն» կինոնկարը։
Պիեսներ
- «Ո՞վ է թեր։ Ո՞վ է դեմ»
- «Երկիրն ինձ ընդառաջ է ելնում»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի հերոս
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (6.4.1985)
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Պատվո նշան» երկու շքանշան
- Բոգդան Խմելնիցկու III կարգի շքանշան (Ուկրաինա)
- Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (Ուկրաինա, 1999 թվական, օգոստոս)
- ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան մրցանակ (1974)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1980)
- Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ (2004 թվական, օգոստոս)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Արխիպ Պանասովիչ (1894-1974 թվականներ)
- Մայրը՝ Վարվառա Կիրիլովնա (1895-1930 թվականներ)
- Կինը՝ Շերբան Էլլա Միխայլովնա (1929)
- Երեխաներ՝ դուստրը Մարինան (1952), որդին՝ Միխայիլ (1957)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Загребельный Павел Архипович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 http://en.for-ua.com/news/2009/02/03/162019.html
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Учора помер патріарх української літератури Павло Загребельний
- Яворівський виділив на похорон Загребельного тисячу гривень
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Զագրեբելնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Զագրեբելնի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Փետրվարի 3 մահեր
- 2009 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Խորհրդային գրողներ
- Ուկրաինացի սցենարիստներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ուկրաինացի արձակագիրներ
- Խորհրդային վիպասաններ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ