Ալեքսանդր Պանտելեև
Ալեքսանդր Պանտելեև | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1874 |
Ծննդավայր | Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1948 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Աշխատավայր | Художественная Лента[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ալեքսանդր Պանտելեև (ռուս.՝ Александр Петрович Пантелеев, հուլիսի 14, 1874, Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - 1948, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային ռեժիսոր, սցենարիստ և դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1874 թվականի հուլիսի 14-ին (այլ տվյալներով՝ 1872 թվականին[2]), Նովոչերկասկում (այլ տվյալներով՝ Ելիզավետինսկայա բնակավայրում)[3]։
Ռեալական ուսումնարանը ավարտելուց հետո ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղից հեռացել է առաջին կուրսn ավարտելուց հետո և ընդունվել է Ալեքսանդրինսկի թատրոնի թատերախումբ։ 1896 թվականին ավարտել է թատրոնին կից դրամատիկական կուրսը և աշխատել է հենց այդ թատերախմբում։
1912-1917 թվականներին եղել է «Ռուսական կինոգործ» ֆիրմայի բեմադրողը, մասնակցել է մոտ 30 (այլ տվյալներով՝ 14[4]) կինոֆիլմերի ստեղծմանը։ Առավել հետաքրքիր համարվում է «Կյանքի ծառը, կամ արյունախում Սյուզաննան», որը գերմանացի լրտեսի/ բուսաբանության դոկտորի մասին է, որն իր զոհերով կերակրում էր հսկայական մարդակեր բույսին։ Այն մեծապես հետաքրքիր էր իր «գլխավոր զվարճանքով» («վամպիր ծառը բուտաֆորային բարդ կառուցվածք է, փափուկ ռեզինե փողրակներով, որոնք ճյուղեր են պատկերում»)[5]։ Այդ ժամանակաշրջանի ոչ մի ֆիլմ չի պահպանվել։
1917 թվականի հոկտեմբերից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել Ալեքսանդրինսկի թատրոնի խորհրդայնացմանը, որտեղ աշխատել է մինչև 1923 թվականը։
1918 թվականին դարձել է Պետրոգրադի կինոկոմիտեի անդամ և դրա կինոստուդիայի առաջատար ռեժիսորը (ավելի ուշ՝ Սևզապկինո)։ 1918 թվականին նկարահանել է առաջին խորհրդային ֆիլմերից մեկը՝ «Խտացումը» (պահպավել է ֆիլմի մի մասը)։
1919-1921 թվականներին դասավանդել է էկրանային արվեստի ինստիտուտում։
1926 թվականին աշխատել է Ադրբեջանի ֆոտո-կինո ղեկավարման Բաքվի կինոստուդիայում։
1927 թվականից եղել է Լենինգրադի շրջիկ թատրոնների դերասան, հազվադեպ նկարահանվել է Լենինգրադի կինոստուդիայի կինոցուցադրություններում։ 1930-ականներին աշխատել է գիտա-հանրամատչելի և ուսումնական կինոյում։
Մահացել է 1948 թվականի հոկտեմբերին Լենինգրադում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Աննա Պանտելեևնան «Սովկինո կինոֆաբրիկայի» դերասանուհին է (այժմ՝ «Լենֆիլմ»)։
- Որդին՝ Յուրի Պանտելեևը խորհրդային ծովակալ էր։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքի հերոս (1933 թվական)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1909 թվական՝ Այս ինչ կրակ է, տեր Աստված, հոր ավագ դուստր լինելը (ֆիլմը չի պահպանվել)
- 1915 թվական՝ Կրքերի փոթորիկը
- 1915 թվական՝ Բարձրաշխարհիկ վեպի գաղտնիքը
- 1915 թվական՝ Դանակների վրա
- 1915 թվական՝ Կյանքի ծառը, կամ արյունախում Սյուզաննան
- 1915 թվական՝ Հանուն անցյալի
- 1915 թվական՝ Հիվանդ կիրքը
- 1916 թվական՝ Մութ Պետրոգրադը
- 1916 թվական՝ Վհուկը
- 1916 թվական՝ Խարդախ կիրքը
- 1917 թվական՝ Անպատիվ մարդը
- 1917 թվական՝ Ճակատագրի վրեժը
- 1917 թվական՝ Եվ բոլոր երազանքների ջախջախումը
- 1918 թվական՝ Խտացումը (Դ․ Պաշկովսկու և Ա․ Դալինովի հետ միասին)
- 1922 թվական՝ Հրաշագործը
- 1922 թվական՝ Անվերջ վիշտը
- 1922 թվական՝ Հեքիաթ այն մասին, թե ինչպես տրեխագործները գիտակցության եկան
- 1922 թվական՝ Սերովբե հայրը
- 1922 թվական՝ Երկրի վրա երջանկություն չկա
- 1923 թվական՝ Հանուն Խորհուրդների իշխանության
- 1925 թվական՝ Դահիճները
- 1925 թվական՝ Լենինգրադի հաշմանդամը
- 1926 թվական՝ Տունդրայի երգը
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1918 թվական՝ Խտացումը (Անատոլի Լունաչարսկու հետ միասին)
- 1922 թվական՝ Երկրի վրա երջանկություն չկա
- 1922 թվական՝ Հեքիաթ այն մասին, թե ինչպես տրեխագործները գիտակցության եկան
- 1925 թվական՝ Լենինգրադի հաշմանդամը
- 1934 թվական՝ Փոխատնկոլմի հետ լուսնի վրա
Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1922 թվական՝ Երկրի վրա երջանկություն չկա՝ Նաումով
- 1923 թվական՝ Դերասանը՝ սենեկասպասավոր
- 1925 թվական՝ Ստեպան Խալտուրինը՝ հյուսն
- 1935 թվական՝ Դուբրովսկի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://wfpp.columbia.edu/pioneer/natalia-bakhareva/
- ↑ 14 июля(չաշխատող հղում)
- ↑ «Архивные дела военнослужащих». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ В. Короткий «Режиссёры и операторы русского игрового кино» - М., 2009, стр. 267-269
- ↑ С. Гинзбург «Кинематография дореволюционной России» - М., 1963, стр. 204-205