Ալիսա Սալոմոն
Ալիսա Սալոմոն գերմ.՝ Alice Salomon | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1872[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | օգոստոսի 30, 1948[1][2][3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | HU Berlin |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Մասնագիտություն | սոցիալական բարեփոխիչ, համալսարանի դասախոս, գրող, սոցիալական մանկավարժ, կանանց իրավունքների պաշտպան և տնտեսագետ |
Աշխատավայր | Ալիսա Սալոմոնի անվան համալսարան և Girls and Women Groups for Social Work? |
Ստորագրություն | |
Alice Salomon Վիքիպահեստում |
Ալիսա Սալոմոն (գերմ.՝ Alice Salomon, ապրիլի 19, 1872[1][2][3], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - օգոստոսի 30, 1948[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), գերմանացի հասարակական բարեփոխիչ, սոցիալական աշխատանքի ռահվիրա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիսա Սալոմոնն Ալբերտ և Աննա Սալոմոնների ութ երեխաներից երրորդն էր և երկրորդ դուստրը։ Ինչպես ժամանակի հարուստ ընտանիքների բազմաթիվ աղջիկների, նրան մերժեցին կրթություն ստանալ, չնայած ուսուցիչ դառնալու ցանկությանը։ Այնուամենայնիվ, 1893 թվականին, երբ Սալոմոնը 21 տարեկան դարձավ, նրան հաջողվեց իրականացնել իր երազանքը, որն ինքնակենսագրության մեջ նկարագրել է որպես «կյանքի սկիզբ»։ 1900 թվականին Սալոմոնը միացավ գերմանական կանանց ասոցիացիաների ֆեդերացիային (Bund Deutscher Frauenvereine, BDF)։ Որոշ ժամանակ անց նա դարձավ ֆեդերացիայի նախագահի տեղակալ և մնաց այդ պաշտոնում մինչև 1920 թվականը (նախագահը Գերտրուդ Բաումերն էր)։ Կազմակերպությունն աջակցում էր ընչազուրկ, լքված կամ միայնակ մայրերին և փորձում էր նրանց երեխաներին անօթևան չթողնել։ 1902-1906 թվականներին Սալոմոնը Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմի համալսարանում տնտեսագիտություն էր ուսումնասիրում, չնայած չուներ համապատասխան որակավորում։ Նրա հրապարակումները բավարար եղան համալսարան ընդունվելու համար։ 1908 թվականին Սալոմոնին շնորհվեց դոկտորի կոչում՝ Die Ursachen der ungleichen Entlohnung von Männer-und Frauenarbeit («Կանանց և տղամարդկանց անհավասար վարձատրության պատճառները») դիսերտացիայի համար։ Նույն թվականին նա Բեռլինում հիմնել է Կանանց սոցիալական դպրոցը (Soziale Frauenschule), որը 1932 թվականին վերանվանվել է Ալիս Սալոմոնի դպրոց, և այժմ կոչվում է Ալիսա Սալոմոնի անվան Բեռլինի սոցիալական աշխատանքի և սոցիալական մանկավարժության ինստիտուտ (Alice-Salomon-Fachhochschule für Sozialarbeit und Sozialpädagogik Berlin)[5]։
1909 թվականին Սալոմոնը դառնում է Կանանց միջազգային խորհրդի (Internationalen Frauenbund) քարտուղար։ 1914 թվականին Սալոմոնը հուդայականությունից անցավ լյութերականության։ 1917 թվականին նա նշանակվեց իր կողմից հիմնադրված Գերմանիայի կանանց սոցիալական դպրոցների կոնֆերենցիայի (Konferenz sozialer Frauenschulen Deutschlands) նախագահ։ 1919 թվականին կոնֆերենցիայում ընդգրկված էին տասնվեց դպրոցներ։ 1920 թվականին Սալոմոնը հեռացավ BDF-ից՝ հակասեմական քարոզչության վախի պատճառով։ Հինգ տարի անց նա հիմնադրեց Գերմանիայի կանանց սոցիալական և կրթական աշխատանքների ակադեմիան (Deutsche Akademie für soziale und pädagogische Frauenarbeit), որը ղեկավարում էր Հիլդա Լիոնը։ Այդ հաստատության բանախոսներն էին Ալբերտ Այնշտայնը, Կարլ Գուստավ Յունգը, Հելեն Վեբերը և այլ գիտական գործիչներ։ 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբին այդ կազմակերպությունը հրապարակեց տասներեք մենագրություն՝ այն սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ, որոնց բախվում են Գերմանիայի աղքատ խավի բնակիչները։ Ի պատիվ Ալիս Սալոմոնի 60-ամյակի, նրան շնորհվեց Բեռլինի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում և Պրուսիայի պետական նախարարության արծաթե պետական մեդալ։
Նացիստների վերաբերմունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին իշխանության գալուց հետո ՆՍԳԲԿ-ն Ալիսա Սալոմոնին զրկեց բոլոր պաշտոններից, իսկ վեց տարի անց, երբ նա 65 տարեկան էր, սկսվեց հարցաքննվել գեստապոյի կողմից։ Նրան արտաքսեցին Գերմանիայից, իսկ ավելի ուշ նա ղեկավարեց հրեա վտարանդիների օգնության հանձնաժողովը։ Սալոմոնին զրկեցին Գերմանիայի քաղաքացիությունից և դոկտորի աստիճանից, նա մեկնեց Նյու Յորք և 1944 թվականին ընդունեց ամերիկյան քաղաքացիություն։ Մեկ տարի անց նա ընտրվեց Կանանց միջազգային ֆեդերացիայի և Սոցիալական աշխատանքների դպրոցների միջազգային ասոցիացիայի պատվավոր նախագահ։
1948 թվականին Ալիս Սալոմոնը մահացավ Նյու Յորքում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին Deutsche Bundespost-ը թողարկեց Ալիսա Սալոմոնի պատկերով փոստային նամականիշ։ Բեռլինում նրա անունով են կոչվում համալսարան, այգի և հրապարակ։
Ընտրյալ հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Character is Destiny։ the autobiography of Alice Salomon, edited by Andrew Lees, Ann Arbor։ University of Michigan Press, 2004, ISBN 0472113674
- Charakter ist Schicksal, Lebenserinnerungen, herausgegeben von Rüdiger Baron und Rolf Landwehr, Weinheim und Basel։ Beltz Verlag, 1983 ISBN 3-407-85036-0 (Auszug in։ Lixl-Purcell (Hg) (գերմաներեն)
- Erinnerungen deutsch-jüdischer Frauen 1900 – 1990 Reclam, Lpz. 1992 u.ö. ISBN 3-379-01423-0 S. 120 – 125) (գերմաներեն)
Ընտրյալ մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elga Kern, Führende Frauen Europas, Sammelbuch, München 1927
- Muthesius, Hans, hrsg, Alice Salomon, die Begründerin des sozialen Frauenberufs in Deutschland, ihr Leben und ihr Werk. [von Dora Peyser et al.], Köln, C. Heymann 1958
- Margarete Hecker։ Sozialpädagogische Forschung։ Der Beitrag der Deutschen Akademie für soziale und pädagogische Forschung. In։ Soziale Arbeit. 1984/Nr. 2, S. 106–121
- Joachim Wieler։ Er-Innerung eines zerstörten Lebensabends – Alice Salomon während der NS-Zeit (1933–37) und im Exil (1937–48). Lingbach, Darmstadt 1987, ISBN 3-923982-01-1
- Manfred Berger (Pädagoge)։ Alice Salomon. Pionierin der sozialen Arbeit und der Frauenbewegung. Brandes & Apsel, Frankfurt am Main 1998. ISBN 3-86099-276-7
- Carola Kuhlmann։ Alice Salomon. Ihr Lebenswerk als Beitrag zur Entwicklung der Theorie und Praxis sozialer Arbeit. Deutscher Studienverlag, Weinheim 2000, ISBN 3-89271-927-6
- Gudrun Deuter։ Darstellung und Analyse der Vortragszyklen an der Deutschen Akademie für soziale und pädagogische Frauenarbeit in den Jahren 1925–1932. Bonn 2001 (unveröffentl. Diplomarbeit)
- Norbert Rühle։ Jeanette Schwerin. Ihr Leben, ihr Werk und ihre Bedeutung für die Soziale Arbeit heute, München 2001 (unveröffentlichte Diplomarbeit)
- Anja Schüler։ Frauenbewegung und soziale Reform. Jane Addams und Alice Salomon im transatlantischen Dialog, 1889–1933. Franz Steiner Verlag, Stuttgart 2004, ISBN 3-515-08411-8
- Manfred Berger։ Frauen in sozialer Verantwortung։ Alice Salomon. In։ Unsere Jugend. 2008/Nr. 10, S. 430–433
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Deutsche Nationalbibliothek Record #118605127 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 100-jähriges Jubiläum der Sozialen Frauenschule
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wieler, Joachim. «Alice Salomon biography». Jewish Women's Archive.
- «Alice Salomon Archiv». alice-salomon-archiv.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.
- «socialnet Rezensionen: Manfred Berger: Alice Salomon. Pionierin der sozialen Arbeit und [...]». socialnet.de (գերմաներեն).
- Apin, Nina (2008 թ․ հոկտեմբերի 23). «Der Anfang moderner Sozialarbeit: Die Alice-Salomon-Fachhochschule feiert 100. Geburtstag». taz.de (գերմաներեն).
- «Willkommen auf den Seiten des Alice Salomon Berufskollegs». alice-salomon-berufskolleg.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Սալոմոն» հոդվածին։ |
|