Content-Length: 125931 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BD%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80_%D4%BF%D5%A1%D5%AD%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6

Ասատուր Կախոյան - Վիքիպեդիա Jump to content

Ասատուր Կախոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասատուր Կախոյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1874(1874-02-17)[1]
ԾննդավայրՀաղպատ, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 29, 1937(1937-12-29) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական, լրագրող և պետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ասատուր Ստեփանի Կախոյան (փետրվարի 17, 1874(1874-02-17)[1], Հաղպատ, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 29, 1937(1937-12-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2], կուսակցական ծածկանունը՝ Բանվոր Խեչո), հեղափոխական գործիչ, լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասատուր Կախոյանը ծնվել է Հաղպատ գյուղում։ Կուսակցական ծածկանունը եղել է Բանվոր Խեչո։ Եղել է Կոմկուսի անդամ 1898 թվականից։ Վաղ շրջանից մտել է հեղափոխական շարժման մեջ, գործել Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, Հայաստանում։ 1898 թվականին Թիֆլիսում կազմակերպված հայ բանվորների առաջին մարքսիստական խմբի անդամ էր։ 1900 թվականի սկզբներին Կախոյանի, Հ. Փիլոսյանի, Գ. Կոզիկյանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Բանվոր» ձեռագիր թերթը։

1907 թվականին Բորչալուի գավառից հայտնի բոլշևիկ հեղափոխական Միխա Ցխակայայի հետ ընտրվել է ՌՍԴԲՊ V համագումարի պատգամավոր։ Կոնսպիրացիոն նպատակներով պատվիրակները Լոնդոն են մեկնել փոքր խմբերով։ Ասատուր Կախոյանը համագումար է մեկնել և Թիֆլիս վերադարձել Իոսիֆ Ստալինի հետ։ Լոնդոնոնում Կախոյանը ծանոթացել և հանդիպումներ է ունեցել Վլադիմիր Լենինի հետ։ 

Աշխատակցել է «Բանվորի ձայնը», «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» բոլշևիկյան թերթերին։ Եղել է ՌԱԳԲԿ V (Լոնդոնյան) համագումարի պատգամավոր (վճռական ձայնի իրավունքով)։ Մասնակցել է Անդրկովկասում բոլշևիկյան կազմակերպությունների ստեղծմանը, ռեակցիայից հետո, հեղափոխության վերելքի տարիներին՝ այդ կազմակերպությունների վերականգնմանը։

1920 թվականին եղել է Լոռի-Փամբակի Հեղկոմի նախագահ։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակից հետո ընտրվել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) Հեղկոմի անդամ։ 1923-1926 թվականներին եղել է Վրաստանի կաշեգործների արհմիության նախագահ, 1926 թվականին՝ Հայաստանի կաշվի տրեստի կառավարիչ, 1927 թվականին՝ կաշվի միավորման Անդրկովկասյան բաժանմունքի կառավարչի տեղակալ։

Բազմիցս ընտրվել է Անդրերկրկոմի, Հայաստանի և Վրաստանի Կենտգործկոմների անդամ։

Դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ, անհիմն բռնադատվել է Երևանում և գնդակահարվել, 1955 թվականին (հետմահու) արդարացվել։

  • Կախոյան, Ասատուր Ստեփանի։ Հոդվածներ և հուշեր։ ՍՄԿՊ Կենտկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտ, Հայկական ֆիլիալ - ՀԿՊ կենտկոմին կից պարտիայի պատմության ինստիտուտ։ «Հայպետհրատ», Երևան, 282 էջ[3]։
  • Կախոյան Ասատուր։ Հիշողություններ (ընդհատակյա աշխատանքների շրջանից)։ 1892-1917։ Թիֆլիս։ տպ. «Զարյա Վոստոկա»ի, 1930[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Zarkfoundation - Ասատուր Կախոյան». zarkfoundation.com.
  3. Կախոյան, Ասատուր Ստեփանի (1963). Հոդվածներ և հուշեր. ՍՄԿՊ Կենտկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտ, Հայկական ֆիլիալ - ՀԿՊ կենտկոմին կից պարտիայի պատմության ինստիտուտ. Երևան: Հայպետհրատ.
  4. Կախոյան, Ասատուր (1930). Հիշողություններ (ընդհատակյա աշխատանքների շրջանից)։ 1892-1917. Թիֆլիս: տպ. «Զարյա Վոստոկա»ի.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 187








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BD%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80_%D4%BF%D5%A1%D5%AD%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy