Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարան
Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարան գերմ.՝ Karl-Franzens-Universität Graz | |
---|---|
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1585 |
Հիմնադրիր | էրցհերցոգ Կառլ II |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ, Եվրոպայի համալսարանների միություն[1], Informationsdienst Wissenschaft?[2], ArXiv[3], ORCID[4], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5], ASEAN European Academic University Network?[6] և Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[7] |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Գրաց[8] |
Հասցե | Universitätsplatz 1-5[8] |
Կայք | uni-graz.at/de/(գերմ.) և uni-graz.at/en/(անգլ.) |
Universität Graz Վիքիպահեստում |
Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարան (հայտնի է նաև՝ Գրացի համալսարան, գերմ.՝ Karl-Franzens-Universität Graz), համալսարան Ավստրիայի Շտիրիա նահանգի Գրաց քաղաքում, համալսարանի կարգավիճակ է ստացել 1585 թվականին։ Հանդիսանում է Ավստրիայի մեծությամբ երկրորդ համալսարանը[9][10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրացի համալսարանը հիմնադրվել է 1585 թվականին էրցհերցոգ Կառլ II-ի կողմից։ Ժամանակագրական առումով հանդիսանում է Ավստրիայի երկրորդ համալսարանը։ Ուսումնական հաստատությունն իր գոյության ժամանակահատվածի մեծ մասում ղեկավարվել է կաթոլիկ եկեղեցու կողմից և փակվել է 1782 թվականին Իոսիֆ II կայսեր կողմից, ով փորձում էր իր վերահսկողությունը հաստատել կրթական հաստատությունների նկատմամբ։ Իոսիֆ II կայսրը համալսարանը վերափոխում է լիցեյի, որը պետք է պատրաստեր սպասավորներ և բժշկական անձնակազմ։ 1827 թվականին Ֆրանց II կայսրը վերականգնում է համալսարանի կարգավիճակը, ինչն էլ հետագայում առիթ է դարձել, որպեսզի նրա անունը արտացոլվի կրթականհաստատության անվանման մեջ։ Վերականգնումից 20 տարի անց համալսարանի գործունեության սկզբունքները վերանայվեցին Վիլհելմ Հումբոլդտի առաջ քաշված գաղափարներին համապատասխան։ Կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետը պահպանվում է՝ դառնալով վեց ֆակուլտետներից մեկը[9]։
Գրացի համալսարանում տարբեր տարիների դասավանդել են աշխարհահռչակ գիտնականներ, պրոֆեսորներ։ Այդպիսիններից է Լյուդվիգ Բոլցմանը, ով երկու անգամ՝ 1869-1873 թվականներին և 1876-1890 թվականներին եղել է համալսարանի պրոֆեսոր։ Այդ տարիներին նա համալսարանում մշակել է իր վիճկագրական ֆիզիկայի տեսությունը։ 1909-1938 թվականներին Գրացի համալսարանում դասավանդել է Նոբելյան դափնեկիր Օտտո Լյովին։ 1936 թվականին Գրացի համալսարանն է ավարտել և հետագայում՝ 1920-1931 թվականներին ու 1937-1938 թվականներին այնտեղ դասավանդել է Նոբելյան Վիկտոր Հեսսը։ 1936 թվականից երկար ժամանակ Գրացի համալսարանի ռեկտորն է եղել Էրվին Շրյոդինգերը։
Գրացի տեխնիկական համալսարանի հետ համատեղ Գրացի համալսարանը մասնակցում է իրականացնում է «NAWI Գրաց» նախագծին, որն շրջանակներում երկու համալսարանների բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողները կրթական գործընթացի և իրենց ուսումնասիրությունների մեծ մասն իրականացնում են համատեղ։ Համատեղ դասընթացներ են անցկացվում ֆիզիկայի, մոլեկուլյար կենսաբանության, հողագիտության, մաթեմատիկայի և այլ մասնագիտությունների գծով[11]։
Գրացի համալսարանը հանդիսանում է եվրոպական Ուտրեխտյան ցանցի անդամ, որը միավորում է Եվրոպայի բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատությունների, կազմակերպում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակումներ և գործողումներ, կենսաթոշակների տրամադրումներ և տեղեկատվության համատեղ օգտագործում[12][13]։
Համալսարանի հռչակավոր պրոֆեսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներում Գրացի համալսարանում դասավանդել են բազմաթիվ հեղինակավոր պրոֆեսորներ։
- Պետեր Պազման - փիլիսոփա, философ, բանախոս, Հունգարիայի պրիմաս։ Համալսարանում դասավանդել է փիլիսոփայություն (1597-1601 թթ.) և աստվածաբանություն (1603-1607 թթ.):
- Վիլհեիմ Հերման Լամորմեն - հակառեֆորմացիայի նշանավոր գործիչ, քարոզիչ և Ֆերդինանդ II կայսեր կարևոր խորհրդական։ Համալսարանում դասավանդել է փիլիսոփայություն (1598-1604 թթ., 1600թ.-ից՝ պրոֆեսոր), աստվածաբանություն (1606-1612թթ.): 1613-1622 թվականներին եղել է Գրացի համալսարանի ռեկտոր։
- Լյուդվիգ Բոլցման - մաթեմատիկական ֆիզիկայի պրոֆեսոր (1869-1873 թթ.), ֆիզիկայի պրոֆեսոր (1876-1890 թթ.):
- Վալտեր Նեռնստ - 1920 թվականի Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, 1886 թվականից՝ պրոֆեսոր։
- Ֆրանց Կսավեր ֆոն Գլուբեկ - գյուղատնտես։
- Ֆրից Պրեգլ - 1923 թվականի Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, 1913-1930 թվականներին եղել է համալսարանի պրոֆեսոր։
- Յուլիուս Վագներ Յաուրեգ - 1927 թվականի Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, 1889-1893 թվականներին եղել է համալսարանի պրոֆեսոր։
- Էրվին Շրյոդինգեր - 1933 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ դափնեկիր, տեսական ֆիզիկայի պրոֆեսոր (1936-1938 թթ.):
- Օտտո Լյովի - 1936 թվականի Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, 1909-1931 թվականներին եղել է համալսարանի պրոֆեսոր։
- Վիկտոր Հեսս - 1936 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ դափնեկիր, ֆիզիկայի պրոֆեսոր (1920-1931 թթ., 1937-1938 թթ.):
- Կառլ ֆոն Ֆրիշ - 1973 թվականի Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, 1946-1950 թվականներին եղել է համալսարանի պրոֆեսոր։
- Հենրիխ Ֆելիքս Շմիդ - սլավոնական բանասիրության պրոֆեսոր (1923-1938 թթ. և 1945-1948 թթ.):
- Ադոլֆ Յարիշ - բժշկական ֆակուլտետի մաշկաբանության և սեռավարակների հիվանդությունների բաժանմունքի պրոֆեսոր, առաջին անգամ նկարագրել է հիվանդի ռեակցիան, որը հետագայում կոչվեց Յարիշ-Գերկսհեյմերի ռեակցիա։
- Լեոպոլդ Պեբալ - քիմիայի պրոֆեսոր։
- Նիկոլա Տեսլա - ֆիզիկոս, ինժեներ, էլեկտրոտեխնիկայի և ռադիոտեխնիկայի ոլորտի գյուտարար։
- Ջոզեֆ Շումպետեր - քաղաքական տնտեսագիտության պրոֆեսոր, 20-րդ դարի նշանավոր տնտեսագետ։
- Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ - իրավագիտության պրիվատ-դոցենտ։
- Էդուարդ Ռիխտեր - ռեկտոր, աշխարհագրության, պատմության, գեղագիտության պրոֆեսոր։
- Ռուդոլֆ Հերնես - աշխարհագրության և հնէաբանության պրոֆեսոր։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրացի համալսարանն ունի հետևյալ ֆակուլտետները[14]՝
- Կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետ,
- Արվեստի և հումանիտար ֆակուլտետ,
- Իրավագիտության ֆակուլտետ,
- Բնական գիտությունների ֆակուլտետ,
- Հասարակական և տնտեսագիտության ֆակուլտետ,
- Էկոլոգիայի, տարածաշրջանային ուսումնասիրությունների և կրթության ֆակուլտետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution35
- ↑ Our Members / Tier 6
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ https://web.archive.org/web/20240430185709/https://asea-uninet.org/about-us/history/
- ↑ https://web.archive.org/web/20231222111205/https://www.kemoe.at/mitgliedschaft/mitglieder
- ↑ 8,0 8,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 9,0 9,1 "University of Graz". Catholic Encyclopedia (New Advent). 1909.(անգլ.)
- ↑ Die Universität im Porträt. Արխիվացված 2017-07-04 Wayback Machine(գերմ.)
- ↑ NAWI Graz, about organisation.(անգլ.)
- ↑ About Utrecht Network. Արխիվացված 2017-12-09 Wayback Machine(անգլ.)
- ↑ Members of Utrecht Network.(անգլ.)
- ↑ Uni Graz schafft Fortschritt - Organisation & Struktur Beginn des Seitenbereichs: Inhalt: (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրացի համալսարանի պաշտոնական կայք:(գերմ.)(անգլ.)
- Video portrait of University of Graz.(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարան» հոդվածին։ |
|