Content-Length: 307020 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB_%D5%8A%D5%A5%D5%AF

Գրեգորի Փեք - Վիքիպեդիա Jump to content

Գրեգորի Փեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրեգորի Պեկից)
Գրեգորի Փեք
անգլ.՝ Gregory Peck
Հասակը191 սմ
Ծնվել էապրիլի 5, 1916(1916-04-05)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 12, 2003(2003-06-12)[1][4][5][…] (87 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ԳերեզմանCathedral of Our Lady of the Angels
ԿրթությունՍան Դիեգոյի պետական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1939), San Diego High School? և Neighborhood Playhouse թատերական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունկինոդերասան, բնավորության դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և պրոդյուսեր
Ակտիվ շրջան1944-1988
ԺանրերԴրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ծնողներմայր՝ Bernice Mae Ayres?[7]
Ամուսին(ներ)Գրետա Կուկոնեն (1942–55; ամուսնալուծված)
Վերոնիկա Պասանի (1955–2003; մինչև իր մահը)
Երեխա(ներ)Սեսիլիա Պեկ և Stephen Joseph Peck?
Պարգևներ և մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Ազատության նախագահական շքանշան Մշակույթի ազգային շքանշան

Դոնոսիտա պարգև

Մարիան Անդերսոնի պարգև

Օսկար լավագույն դերասանի համար

Golden Globe Award for Best Actor in a Leading Role?

[8]

Henrietta Award

Henrietta Award

«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում

[8]

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ լավագույն արտասահմանցի դերասան անվանակարգի համար

«Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

«Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Դոնոսիտա պարգև

Ոսկե արջ

և

Ջին Հերշոլտի անվան մրցանակ

[9]
gregorypeck.com

Էլդրեդ Գրեգորի Փեք (անգլ.՝ Eldred Gregory Peck, ապրիլի 5, 1916(1916-04-05)[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 12, 2003(2003-06-12)[1][4][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան, 1940-1960-ական թվականների Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը։

«Օսկար» մրցանակի դափնեկիր է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 12-րդ տեղում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլդրեդ Գրեգորի Փեքը ծնվել է 1916 թվականի ապրիլի 5-ին ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Լա Հոյյա քաղաքում, դեղատան աշխատակցի ընտանիքում։ Փեքը 3 տարեկան էր, երբ մայրը հեռացավ ամուսնուց։ Նրա ծնողները կաթոլիկ էին, ծագումով Մեծ Բրիտանիայից։ Հայրը՝ հոր կողմից անգլիացի, մոր կողմից իռլանդացի[10][11], իսկ մայրը հոր կողմից շոտլանդացի, մոր կողմից անգլիացի[12]։ Ըստ որոշ աղբյուրների ունեցել է հայկական ծագում[13][14][15][16]։ Փեքին դաստիարակել է հիմնականում տատը՝ Քեյթ Էյերսը։

Գրեգորի Փեքը սովորել է Լոս Անջելեսի Սենթ Ջո ռազմական ակադեմիայում և Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում։ Նա ինքն էր վճարում ուսման համար, այդ ընթացքում և դրանից հետո աշխատելով որպես դռնապան, մատուցող, ամաններ լվացող, շուկայի վաճառող։ Նաև աշխատել է Ռադիո-սիթիում որպես տոմսավաճառ։

Համալսարանում առարկաներից նրան ամենից շատ հետաքրքրում էին գրականությունը և դերասանական վարպետությունը։ 1939 թվականին ստանում է գիտության բակալավրի կոչում, սակայն որոշում է դերասան դառնալ և մեկնում է Նյու Յորք։

Լուրջ հիվանդությունը պատճառ դարձավ, որ Փեքը ազատվի ծառայությունից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և ստանա նաև հիվանդության թոշակ։

Արդեն առաջին մեծության աստղ լինելով անգամ Գրեգորի Փեքը շարունակում էր ժամանակ առ ժամանակ հանդես գալ իր ծննդավայրում, հոլիվուդյան դերասան Մել Ֆերրերի հետ 1947 թվականին հիմնած Պլեյհաուզ անվանում ունեցող փոքր թատրոնում։ Իսկ կյանքի վերջին տարիներին վարում էր սեփական «Հարցազրույցներ Գրեգորի Փեքի հետ» հեռուստաշոուն, որը մեծ լսարան ուներ ԱՄՆ-ում։

Մահացել է 2003 թվականի հունիսի 12-ին Լոս Անջելեսի իր սեփական տանը 87 տարեկան հասակում։ Թաղված է Լոս Անջելեսի դամբարաններից մեկում։

Ծառայությունից ազատվելուց հետո հիմնականում իր ստացած թոշակի գումարով նա անցնում է դերասանական վարպետության կուրսեր Ստանիսլավսկու մեթոդով։ Մեկ-երկու ներկայացումներում հանդես գալուց հետո Փեքը սկսում է խաղալ նաև Բրոդվեյում, և չնայած նրա մասնակցությամբ ներկայացումները հաջողություն չեն ունենում, սակայն նրան նկատում են որպես տաղանդավոր դերասան և հրավիրում Հոլիվուդ։

1944 թվականին կայանում է նրա նորամուտը կինոյում «Փառքի օրեր» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Թամարա Թումանովան։ Նույն թվականին էկրան բարձրացած «Թագավորությունների բանալին» ֆիլմում կերտած հոգևորականի կերպարի համար առաջադրվում է Օսկարի և ճանաչում է ձեռք բերում։

Գրեգորի Փեքի պահանջարկը որպես դերասան բարձրանում է, քանի որ այդ ժամանակներում շատ Հոլիվուդյան դերասաններ մասնակցում էին պատերազմին։ 1946 թվականին երկրորդ անգամ է ներկայացվում Օսկարի «Եղնիկի ձագը» ֆիլմի համար։

1953 թվականին էկրան է բարձրանում Գրեգորի Փեքի ամենայտնի ֆիլմերից մեկը՝ Օդրի Հեփբերնի մասնակցությամբ «Հռոմեական արձակուրդներ» կատակերգությունը, իսկ 1961-ին «Նավարոնե կղզու հրացանափողերը» մարտաֆիլմը Էնթոնի Քուինի մասնակցությամբ։

1962 թվականի «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմը առավել լայն ճանաչում է բերում Փեքին, իսկ ֆիլմը դառնում է ոչ միայն կինոյի պատմության, այլ նաև ԱՄՆ-ի պատմության կարևոր հասարակական քաղաքական իրադարձություններից մեկը։ Ֆիլմում նկարագրվում էր սևամորթների պայքարը ռասիստական խտրականության դեմ։

Նույն թվականին նկարահանվում է «Վախի հրվանդանը» ֆիլմում, իսկ 1991 թվականին նկարահանվում նաև նույն ֆիլմի Մարտին Սկորսեզեի նկարահանած համանուն ռիմեյքում։ Վերջին ֆիլմում նրա խաղընկներներն էին Հոլիվուդյան հայտնի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Նիկ Նոլթին և Ջեսիկա Լենգը։

1969 թվականին նկարահանվում է դասական դարձած Մակենայի ոսկին վեստեռնում, ուր նրա խաղընկերն էր Օմար Շարիֆը։ Մյուս հայտնի ֆիլմերից կարելի է նշել Ալֆրեդ Հիչքոքի «Կախարդվածը» դետեկտիվ թրիլլերը Ինգրիդ Բերգմանի ընկերակցությամբ, «Ինչպես է նվաճվել Արևմուտքը» էպիկական վեստեռնը, «Օմեն» սարսափ ֆիլմը և նացիստների մասին պատմող Տղաները Բրազիլիայից քաղաքական թրիլլերը։

Մի քանի անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է այդ մրցանակը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի գլխավոր հերոս, փաստաբան Ատիկուս Ֆինչի կերպարի մարմնավորման համար։ Ի դեպ Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում որպես դրական հերոս առաջինը Գրեգորի Փեքի հերոս Ատիկուս Ֆինչն է։

1968 թվականին ստացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակ, 1967 - 1970 թթ. եղել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի նախագահ։

Կինոյում իր գրեթե 50 տարվա աշխատանքի ընթացքում կերտել է մոտ 60 մեծ ու փոքր դերեր, առավել նշանավոր ֆիլմերն են.

տարեթիվ ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1944 Փառքի օրեր Ջեք Թուրներ Թամարա Թումանովա
1945 Թագավորությունների բանալին Ջոզեֆ Լեո Մանկևիչ Թոմաս Միտչել
1945 Կախարդվածը Ալֆրեդ Հիչքոք Ինգրիդ Բերգման
1946 Եղնիկը Կլարենս Բրոուն
1946 Մենամարտ արևի տակ Քինգ Վիդոր Ջոզեֆ Քոթթեն
Ջենիֆեր Ջոնս
Լայոնել Բերիմոր
1947 Ջենտլմենական համաձայնություն Էլիա Կազան Դորոտի ՄակԳուայեր
Սելեստա Հոլմ
1950 Հրաձիգը Հենրի Քինգ
1951 Կապիտան Հորացիո Հորնբլոուեր Ռաուլ Ուոլշ Վիրջինիա Մայո
Քրիստոֆեր Լի
1952 Կիլիմանջարոյի ձյուները Հենրի Քինգ Ավա Գարդներ
Սյուզան Հեյվորդ
1953 Հռոմեական արձակուրդներ Ուիլյամ Ուայլեր Օդրի Հեփբերն
1953 Միլիոն դոլարանոց բանկի տոմսը Ռոնալդ Նիմ
1956 Մոբի Դիկ Ջոն Հյուսթոն Օրսոն Ուելս
1957 Ստեղծելով կնոջը Վինսենթ Մինելլի Լորեն Բեքոլ
1959 Ափին Սթենլի Կրամեր Ֆրեդ Ասթեր
Ավա Գարդներ
Էնթոնի Պերկինս
1961 Նավարոնե կղզու հրացանափողերը Ջեյ Լի Թոմպսոն Էնթոնի Քուին
Դևիդ Նայվեն
1962 Վախի հրվանդանը Ջեյ Լի Թոմպսոն Ռոբերտ Միտչեմ
Մարտին Բոլսամ
1962 Ինչպես է նվաճվել Արևմուտքը Ջոն Ֆորդ
Հենրի Հաթաուեյ
Ռիչարդ Թորփ
Ջորջ Մարշալ
Ջեյմս Ստյուարտ
Սփենսեր Թրեյսի
Ջոն Ուեյն
Էլի Ուոլլակ
Հենրի Ֆոնդա
Լի Ջեյ Կոբբ
Ռիչարդ Ուիդմարկ
Լի Վան Կլիֆ
Ուոլտեր Բրեննան
Դեբի Ռեյնոլդս
Քերոլ Բեյքեր
Կարլ Մոլդեն
1962 Սպանել ծաղրասարյակին Ռոբերտ Մալլիգան Ռոբերտ Դյուվալ
1969 Մակենայի ոսկին Ջեյ Լի Թոմպսոն Օմար Շարիֆ
Էլի Ուոլլակ
Լի Ջեյ Կոբբ
Էնթոնի Քուեյլ
1976 Օմեն Ռիչարդ Դոններ
1978 Տղաները Բրազիլիայից Ֆրանկլին Ջեյ Շեֆներ Լոուրենս Օլիվիե
Ջեյմս Մեյսոն
1991 Ուրիշի փողերը Նորման Ջուիսոն Դենի Դե Վիտո
1991 Վախի հրվանդանը Ջեյ Լի Թոմպսոն Ռոբերտ Դե Նիրո
Ջեսիկա Լենգ
Նիկ Նոլթի
Ռոբերտ Միտչեմ
Մարտին Բոլսամ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=11755&Extra=Y
  5. 5,0 5,1 5,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=14333&Extra=Y
  6. 6,0 6,1 6,2 http://lifeinlegacy.com/2003/WIR20030614.html
  7. 7,0 7,1 Geni(բազմ․) — 2006.
  8. 8,0 8,1 https://www.goldenglobes.com/person/gregory-peck
  9. Gregory Peck Academy Awards Acceptance Speech
  10. Freedland, Michael. Gregory Peck: A Biography. New York: William Morrow and Company. 1980. ISBN 0-688-03619-8 p.10
  11. United States Census records for La Jolla, California 1910
  12. United States Census records for St. Louis, Missouri - 1860, 1870, 1880, 1900, 1910
  13. https://www.geni.com/people/Gregory-Peck/308562816060006485 Armenian ancestry from his paternal grandfather Sam Peck
  14. https://www.classicmoviehub.com/facts-and-trivia/star/gregory-peck/page/2/
  15. https://www.peoples.ru/art/cinema/actor/pek/index1.html Его дедушка по отцовской линии имел армянские корни и эмигрировал из Англии
  16. https://dzen.ru/a/X1KVKXKyvUaXMff0?utm_referer=www.google.com Его дедушка (Пекчян или Ипекчян) по отцовской линии имел армянские корни и эмигрировал из Англии

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fishgall, Gary. Gregory Peck: A Biography. New York: Scribner. 2002. ISBN 0-684-85290-X
  • Freedland, Michael. Gregory Peck: A Biography. New York: William Morrow and Company. 1980. ISBN 0-688-03619-8
  • Haney, Lynn. Gregory Peck: A Charmed Life. New York: Carroll & Graf Publishers. 2004. ISBN 0-7867-1473-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գրեգորի Փեք հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգորի Փեք» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB_%D5%8A%D5%A5%D5%AF

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy