Content-Length: 140123 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A1_%D5%96%D5%AC%D5%B5%D5%B8%D5%A3%D5%A5

Էմիլիա Ֆլյոգե - Վիքիպեդիա Jump to content

Էմիլիա Ֆլյոգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիա Ֆլյոգե
գերմ.՝ Emilie Flöge
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1874(1874-08-30)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էմայիսի 26, 1952(1952-05-26)[1][2][3] (77 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ, մոդել և արվեստի կոլեկցիոներ
Ծնողներհայր՝ Hermann Flöge?
 Emilie Flöge Վիքիպահեստում

Էմիլիա Լուիզա Ֆլյոգե (գերմ.՝ Emilie Louise Flöge, օգոստոսի 30, 1874(1874-08-30)[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - մայիսի 26, 1952(1952-05-26)[1][2][3], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3]), նորաձևության ավստրիացի դիզայներ, գործարար կին։

Նկարիչ Գուստավ Կլիմտի կյանքի ընկերուհին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիան ծնվել է 1874 թվականի օգոստոսի 30-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, կավե ծխամորճեր արտադրող ֆաբրիկայի սեփականատեր Հերման Ֆլյոգեի (1837—1897) ընտանիքում։ Երկու քույր ու մի եղբայր ուներ[4]։ Սկզբում հմտացել է դերձակուհու արհեստի մեջ, 1895 թվականին իր ավագ քրոջ՝ Պաուլինայի հետ դերձակների դպրոց է բացել, պարապմունքներ վարել, 1904 թվականին մյուս քրոջ՝ Հելենի հետ բարձր նորաձևության վարպետի ու հաջողակ գործարար կնոջ համբավ ձեռք բերել, հիմնել նորաձևության Schwestern FlögeՖլյոգե քույրեր») սրահը, դարձել հագուստի հանրաճանաչ մոդելավորող։

Էմիլիայի կյանքի պատմությանն է նվիրված Էլիզաբեթ Հիքեյի «Նկարված համբույր» (անգլ.՝ The Painted Kiss) գիրքը (այս վերնագրում ակնարկվում է Գուստավ Կլիմտի «Համբույր» նկարը (1907–08 թթ.), որտեղ, ինչպես համոզված են արվեստի պատմաբաններից շատերը, նկարիչը որպես սիրահարների՝ պատկերել է իրեն ու Էմիլիային[5]):

Գուստավ Կլիմտի «Համբույր» կտավը (1907-1908 թթ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Wolfgang G. Fisher with Dorothea H. Ewan (1997). "Gustav Klimt and Emilie Floege: An Artist and His Muse," Woman's Art Journal 17:2, p. 42.
  • O'Connor, Anne-Marie (2012). The Lady in Gold, The Extraordinary Tale of Gustav Klimt's Masterpiece, Portrait of Adele Bloch-Bauer, Alfred A. Knopf, New York, 0-307-26564-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hickey, Elizabeth (2005). The Painted Kiss: A Novel, Atria Books, New York, ISBN 0743492609 (Der gemalte Kuss, Bloomsbury, Berlin 2005, ISBN 3827006279).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 99. — ISBN 978-3-9503655-5-9
  4. «Schönheitsideale & Ornamentik - Damen der Gesellschaft». Museum online. 1996. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  5. Alfred Weidinger (art historian and vice director of Belvedere Museum Vienna) in interview in ORF broadcast "Klimt am Attersee", 26 Aug 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիա Ֆլյոգե» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A1_%D5%96%D5%AC%D5%B5%D5%B8%D5%A3%D5%A5

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy