Կայա Սկոդելարիո
Կայա Սկոդելարիո անգլ.՝ Kaya Scodelario | |
---|---|
Հասակը | 168 սմ |
Ծնվել է | մարտի 13, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Մեծ Բրիտանիա Լոնդոն |
Կրթություն | Bishop Douglass School? և Arts and Media School Islington? |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիա |
Ազգություն | Անգլիացի |
Կրոն | Քրիստոնյա |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2007 - այժմ |
Ամուսին(ներ) | Բենջամին Ուոքեր |
twitter.com/kscodders | |
Կայա Ռոուզ Սկոդելարիո (անգլ.՝ Kaya Rose Scodelario, մարտի 13, 1992[1], Haywards Heath, Անգլիա), բրիտանացի դերասանուհի։ Հայտնի է դարձել մարմնավորելով Էլիզաբեթ (Էֆֆի) Սթոնեմի կերպարը «Skins» սերիալում։ Նկարահանվել է նաև «Լաբիրինթոսում վազողը» ֆիլմում (Թերեզա), «Մոլեգին հողմերի դարավանդ» (Քեթրին Էրնշո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայա Սկոդելարիո (իրական անունը՝ Կայա Ռոուզ Սկոդելարիո) ծնվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում։ Հայրը՝ անգլիացի Ռոջեր Համֆրի (մահացել է 2010 թվականի նոյեմբերի 22-ին)։ Կայայի մայրը բրազիլուհի է, այդ իսկ պատճառով Կայան հմտորեն տիրապետում է պորտուգալերենին։
Ծնողները բաժանվել են, երբ Կայան դեռ երեխա էր։ Նրան մեծացրել է մայրը, և Կայան վերցրել է մոր ազգանունը։
2007 թվականին Կայան սկսել է դերասանուհու իր կարիերան՝ նկարահանվելով «Skins» երիտասարդական սերիալում։ Նկարահանվելով այս սերիալում՝ Կայան բավականին հայտնի դարձավ, նրան սկսեցին տարբեր ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ անել, դրանցից ամենահայտնին «Տիտանների մարտը» ֆիլմն էր։
Ցանկացել է ստանալ Կիտնիսս Էվերդիի դերը «Քաղցած խաղեր» հայտնի ֆիլմում։ Ի վերջո ստացել է Թերեզայի դերը «Լաբիրինթոսում վազողը» ֆիլմում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Իրական անվանում | Դեր |
---|---|---|---|
2007-2013 | - | Skins | Էֆֆի Ստոնեմ |
2009 | Լուսին | Moon | Իվ |
2010 | Տիտանների մարտ | Clash of the Titans | Պեշետ |
2010 | - | Shank | Տաշա |
2011 | Մոլեգին հողմերի դարավանդ | Wuthering Heights | Քեթրին Էրնշո |
2012 | Իրական սեր | True Love | Քարեն |
2012 | - | Twenty8k | Սալլի Ուիվեր |
2012 | Հիմա ճիշտ ժամանակն է | Now is Good | Զոի |
2013 | - | Southcliffe | Աննա |
2013 | Իրականությունը Էմանուելի մասին | The Truth About Emanuel | Էմանուել |
2014 | Լաբիրինթոսում վազողը (ֆիլմ) | The Maze Runner | Թերեզա Ագնես |
2015 | Վագրի տունը | Tiger House | Կելլի |
2015 | - | A Plea for Grimsby | - |
2015 | Լուսին և արև | The Moon and the Sun | Մարիա-Ժոզոֆինա Դ’Ալամբեր |
2015 | Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով | The Maze Runner: Scorch Trials | Թերեզա Ագնես |
2015 | Դանիացի աղջիկը | The Danish Girl | Էլլեն Օուեգրանտ |
2016 | - | Creation Original | կամեո |
2017 | Կարիբյան ծովի ծովահենները։ Մահացածները հեքիաթներ չեն պատմում | Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales | Կարինա Սմիթ |
2017 | - | The Selection | Մարլի Թեյմս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143018388 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայա Սկոդելարիո» հոդվածին։ |
|