1871–1876 թվականներին ուսուցչություն է արել Կազանում իր բացած առաջին ռուս–թաթարական դպրոցում։ Նասիրիի մանկավարժական հայացքները ձևավորվել են Կ․ Ուշինսկու և Լ․ Տոլստոյի ազդեցությամբ։ Առաջին գործերն են «Շարահյուսություն» և մանուկների համար գրված գիտահանրամատչելի «Ժամանց»-ը (երկուսն էլ՝ 1860 թվական)։ Կազմել և տպագրել է թաթարերենի քերականությունը, ուղղագրության կանոնները, մաթեմատիկայի, աշխարհագրության, պատմության և այլ դասագրքեր։ Գրել է «Կազանի թաթարների հավատալիքներն ու ծեսերը․․․» (1880, ռուսերեն), «Կազանի թաթարների ժողովրդական գրականության նմուշներ» (1896 թվական, ռուսերեն), «Կազանի թաթարների հեքիաթները այլ ժողովուրդների հեքիաթների համադրությամբ» (1900 թվական, Պ․ Պոլյակովի հետ) աշխատությունները։ Կազմել է «Թաթար–ռուսերեն բառարան»-ը (1875 թվական)։ Նասիմովի նովելները նպաստել են թաթարական գեղարվեստական արձակի զարգացմանը և լուսավորական ռեալիզմի ձևավորմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182)։