Content-Length: 97503 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B5%D5%A1%D6%80%D5%A4%D5%AC%D5%A1_(%D6%85%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6)

Կյարդլա (օդանավակայան) - Վիքիպեդիա Jump to content

Կյարդլա (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդանավակայանը

Կյարդլա, օդանավակայան Էստոնիայում, Հիյումաա կղզու Կեռդլա քաղաքից 7 կմ արևելք։ Ունի 1520 մ երկարության և 30 մ լայնության ասֆալտապատ թռիչքուղի, որի ուղղությունն է 14/32։ Թռիչքուղին արդիականացվել է 1998 թ․–ին։

Կյարդլա օդանավակայանը բացվել է 1963 թ․–ին։ Հետագա տարիներին գործել է բավականին ակտիվ՝ կանոնավոր թռիչքներ կազմակերպելով դեպի Տալլին, Հաապսալու, Վոռմսի, Կուռեսաառե, Ռիգա, Պյառնու, Վիլյանդի և Տարտու, ինչպես նաև չարտերային չվերթեր տարբեր ուղղություններով։ 1987 թ․–ին ուղևորների հոսքը կազմել է 24335 մարդ, սակայն 1991 թ․–ին կտրուկ նվազել է կապված ԽՍՀՄ փլուզման հետ։ 1995 թ․–ին ուղևորափոխադրումների քանակը կազմել է ընդամենը 727 մարդ։ Օդանավակայանի արդիականացումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է և 2012 թ․–ին արդեն կազմել 9700 մարդ։

Օդանավակայանը, ցավոք, զերծ չի մնացել աղեներից։ 2001 թ․–ի նոյեմբերի 23–ին Տալլինից Կյարդլա ուղղությամբ թռչող Ան-28 ինքնաթիռը 17 ուղևորներով վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով երկու ուղևոր զոհվել են[1]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Упал самолет Таллинн-Кярдла (21.55)». Майя Бурлака. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյարդլա (օդանավակայան)» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B5%D5%A1%D6%80%D5%A4%D5%AC%D5%A1_(%D6%85%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6)

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy