Միխայիլ Տիխոմիրով
Միխայիլ Նիկոլայի Տիխոմիրով (ռուս.՝ Михаил Николаевич Тихомиров, մայիսի 19 (31), 1893[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 2, 1965[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1939), ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Եղբայրը՝ Բորիս Տիխոմիրով (1898-1939), պատմաբան, ենթարկվել է ռեպրեսիաների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1917)։ 1934-ից դասախոսել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետում և այլ բուհերում։ 1935-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ պատմության, ապա սլավոնագիտության ինստիտուտում։ 1953—57-ին՝ ՍՍՀՄ ԳԱ պատմ․ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1956-ից՝ Հնագրական հանձնաժողովի նախագահ։
Գիտնականը մի քանի անգամ այցելել Է Հայաստան, հանդես եկել զեկուցումներով, ղեկավարել աղբյուրագիտական խորհրդակցություններ, ապա և շրջագայել Հայաստանում, եղել տեսարժան վայրերում, ուսումնասիրել նյութական ու հոգևոր մշակույթի հուշարձանները՝ գիտնականներին հաղորդելով իր տպավորությունները։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի 300-ից ավելի ուսումնասիրություններ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Ռուսաստանի և ՍՍՀՄ ժողովուրդների, ինչպես նաև Բյուզանդիայի, Սերբիայի պատմությանը, համասլավոնական խնդիրներին, աղբյուրագիտությանը, հնագրությանը, պատմագրությանը։ «Ռուսաստանը XVI հարյուրամյակում» (1962) ընդհանրացնող աշխատությունը հիմնակազմ ներդրում է պատմական աշխարհագրության մեջ։ Տիխոմիրովը ուսումնասիրել է հին ռուս, քաղաքների («Հին ռուսական քաղաքներ», 1956), XVI—XVII դդ․ ժողովրդական շարժումների («Դասակարգային պայքարը Ռուսաստանում XVII դ․», 1969), ֆեոդալական Ռուսաստանի պետության հիմնարկների («Ռուսական պետությունը XV—XVII դդ․», 1973) պատմությունը։ Գրել է նաև քաղաքների պատմության մասին՝ «Մոսկվան XIV—XV դդ», «Հին Մոսկվան», «Նովգորոդ», «Ցուցակ ռուսական քաղաքների» և այլն։
Տիխոմիրովըհ հետազոտություններ է կատարել ռուսական պետության և իրավունքի պատմության բնագավառում՝ «Ուսումնասիրություն «Ռուսակսւն պրրավդայի», «Ձեռնարկ «Ռուսական Պրավդայի» ուսումնասիրության համար», «1649 թ. Սոբորային օրենսգիրքը»և աայլ աշխատություններ։
Ուսումնասիրություններ է կատարել 10-18-րդ դարերի սկզբնաղբյուրների հավաքման, ուսումնասիրության ու հրատարակման բնագավառում, մշակել է աղբյուրագիտության տեսական հարցեր, կատարել սկզբնաղբյուրների գիտական հրատարակություններ՝ «Համառոտ ակնարկներ Մոսկվայի տարեգրական երկերի մասին», «Ռուսական տարեգրությունների լիակատար ժողովածու» (Հատոր 26), «Վոլոգդա-Պերմյան տարեգրության մասին», «Նովգորոդյան դրամոտաներ բերյոստայի (կեչու կեղևի վերնաշերտը) վրա» և այլն։ 1940 թվականին Միխայիլ Տիխոմիրովը հրատարակել է աղբյուրագիտության բուհական ձեոնարկը, որ առ այսօր միակն է մեր պատմագրության մեջ (երկրորդ հրատարակությունը՝ 1956 թ.)։
Միխայիլ Տիխոմիրովի ղեկավարությամբ ստեղծվել է ՍՍՌՄ ժողովուրդների պատմական գիտության պատմության ակադեմիական հրատարակությունը, որի առաջին հատորն ընդգրկում է 5-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերը։
Նա անմիջականորեն մասնակցել է ու ղեկավարել բազմահատոր գործերի, ժողովածուների ու քրեստոմատիաների կազմելու աշխատանքները, խմբագրել մի շարք պատմագիտական հանդեսներ ու խոշոր պատմաբանների երկեր, այդ թվում Մ. Ն. Պոկրովսկու երկերի չորսհատորյակը, «Մոսկվայի պատմությունը» և այլն։
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիխոմիրովը անհայտ ձեռագրերի հայտնաբերման ու նկարագրման գծով սովետական հնագրագետների ղեկավարն էր։ Նրա գլխավորությամբ է սկսվել ՍՍՀՄ-ում պահպանվող հազվագյուտ ձեռագրերի տեղեկատուի ստեղծումը, 1959-ից Տիխոմիրովը Լեհական ԳԱ-ի իսկական անդամ էր։ 1946 թվականին նա ընտրվել էր ՍՍՌՄ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1953 թվականին՝ ակադեմիկոս։
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով, նաև մեդալներով, ստացել գիտության վաստակավոր գործչի կոչում։
Նա ընտրվել է մի քանի օտարերկրյա ակադեմիաների անդամ, ճանաչվել որպես հին և միջնադարյան Ռուսիայի պատմության խոշորագույն մասնագետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Тихомиров Михаил Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Русская культура X—XVIII вв․, М․, 1968
- Древняя Русь, М․, 1975
- Исследование о Русской Правде, М․—Л․, 1941
- Источниковедение истории СССР, в․ I․ С древнейших времен до конца XVIII в․, М․, 1962
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՍՍՌ ԳԱ թղթակից անդամ Լ․ Խաչիկյան, պատմ․ գիտ․ թեկնածու Վ․ Ոսկանյան «Մ․ Ն․ Տիխոմիրով», պատմաբանասիրական հանդես № 1, 1965, էջ 290-293
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրապարակումներ (ոչ ամբողջական) ցանկ(չաշխատող հղում)
- Կենսագրություն
- Կենսագրություն Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 6)։ |
- Մայիսի 31 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 2 մահեր
- 1965 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս պատմաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ