Ուիլյամ Լինդսի Ուինդուսը ծնվել է Լիվերպուլում, սկզբում արվեստ է սովորել Ուիլյամ Դենիելսի (1813—1880) մոտ, այնուհետև շարունակել է կրթությունը Լիվերպուլի ակադեմիայում։ Նրա առաջին նկարը՝ «Սև տղան» անվանմամբ, ստեղծվել է 1844 թվականին կտավի վրա յուղաներկով։ 1850 թվականից սկսած՝ Լոնդոն այցից հետո նա սկսել է իր աշխատանքներում օգտագործել պրեռաֆայելիտների ոճը։ Գեղանկարչության իր նոր ոճը ցուցադրել է 1856 թվականին ԼոնդոնիԳեղարվեստի թագավորական ակադեմիայում «Բերդ Հելեն» աշխատանքում։ Նկարը գրավել է Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և Ջոն Ռասկինի ուշադրությունը, որոնք օգնել են Ուինդուսին՝ դառնալու պատվարժան նկարիչ։