Content-Length: 164532 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A5%D5%B5%D5%B4%D5%BD_%D5%94%D6%80%D5%A1%D6%86%D5%A9

Ջեյմս Քրաֆթ - Վիքիպեդիա Jump to content

Ջեյմս Քրաֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Քրաֆթ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1874(1874-12-11)[1]
ԾննդավայրStevensville, Fort Erie, Regional Municipality of Niagara, Օնտարիո, Կանադա
Մահացել էփետրվարի 16, 1953(1953-02-16)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանMemorial Park Cemetery[2]
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունձեռնարկատեր
 James Lewis Kraft Վիքիպահեստում

Ջեյմս Լյուիս Քրաֆթ (անգլ.՝ James Lewis Kraft, դեկտեմբերի 11, 1874(1874-12-11)[1], Stevensville, Fort Erie, Regional Municipality of Niagara, Օնտարիո, Կանադա - փետրվարի 16, 1953(1953-02-16)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), կանադացի-ամերիկացի ձեռնարկատեր և գյուտարար, Kraft Foods Inc.-ի հիմնադիրը։ Քրաֆթը Միացյալ Նահանգներ ներգաղթել է Կանադայից 1902 թվականին։ Մշակել է պանրի պաստերիզացման արտոնագրման գործընթաց, որը թույլ է տվել այն առաքել երկար հեռավորությունների վրա։ Ի շնորհիվ այս հայտանգործման Քրաֆէը դարձել է առաջինը ում վիճակվել է արտոնագրել հալած պանիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջ. Լ. Քրաֆթը[3] ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 11-ին, Սթիվենսվիլի մոտ, Օնտարիո, Կանադա, որը գտնվում է Ֆորտ Էրիից հյուսիս։ Ծագում էր մենոնիտ[4]ծնողներից՝ Միներվա Ալիս նե Թրիփից (1848–1933) և Ջորջ Ֆրանկլին Կրաֆտից (1842–1914),ով գերմանացի ֆերմեր էր[5]։ Նա ընտանիքում տասնմեկ երեխաներից երկրորդն էր։ Կրաֆթը կրթություն է ստացել Սթիվենսվիլի շրջանում (S.S. No. 9) և աշխատել մոտակայքում գտնվող Ֆորթ Էրիում[6] Ferguson's General խանութում 1901-1902 թվականներին[7]։

Ըստ Քրաֆթի Ուիլի անունով եղբոր դստեր՝ Ռութ Քրաֆթ Անդերսոնի՝ անունը իսկապես ի սկզբանե գրված էր երկու f-ով, բայց Քրաֆթը որոշեց հեռացնել մեկ ֆ, երբ սկսեց իր ընկերության գործունեությունը[8]։

Քրաֆթը ներգաղթել է Բուֆֆալո, Նյու Յորք նահանգ, 1902 թվականին՝ ստանձնելով Շեֆորդի Պանրի ընկերության ( Shefford Cheese Company-ի) քարտուղարի և գանձապահի պաշտոնը[9]։ Չիկագոյում հոգսերի մեջ խրված լինելով՝ Քրաֆթն օգտագործեց իր մնացած 65 դոլար կապիտալը՝ ձի և վագոն վարձելու համար և հիմնեց իր սեփական բիզնեսը[10]՝ պանիրը մեծածախ գներով գնելով և վաճառելով տեղի նպարավաճառներին[11]։

Մեկ տարի անց նա գրել է ընկերոջը.

«Ես հիմա համեմատաբար մեծ բիզնես չունեմ, բայց ես գիտեմ, թե ինչ կարող եմ անել, և հինգ տարուց պակաս ժամանակում ակնկալում եմ ունենալ լավագույն պանրի մեծածախ բիզնեսներից մեկը այս քաղաքում»[6]։ 1907 թվականին նրա բիզնեսը դժվարությունների առաջ է կանգնում, ըստ ավանդության՝ Քրաֆթը որոշում է «Աստծուն գործընկեր դարձնել» իր բիզնեսում։ Հաջորդ տարիների ընթացքում բիզնեսը բարելավվեց։ Նա իր եղբայրներին՝ Չարլզ Հերբերտին, Ֆրեդերիկին, Նորմանին և Ջոն Հենրիին ներգրավեց բիզնեսի մեջ[6]։

1914 թվականին J. L. Kraft & Bros. ընկերությունը, որը հետագայում դարձավ Kraft Foods Inc. բացեց իր առաջին պանրի արտադրությունը Իլինոյս նահանգի Սթոքթոն քաղաքում[12]։ Քրաֆթը մշակել է պանրի պաստերիզացման գործընթաց, որպեսզի այն չկարոցնի իր թարմությունը և հնարավոր լինի առաքել երկար հեռավորությունների վրա[6]։ Վերջինիս գյուտը արտոնագրվել է 1916 թվականին։ Ընկերությունն արագ աճեց՝ 1919թ.-ին՝ ընդլայնվելով Կանադայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Քրաֆթի բիզնեսն մեծ աճ արձանագրեց, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը որոշեց զինված ուժերին սննունդի հետ նաև պանիր տրամադրել։

Քրաֆթը եղել է ընկերության նախագահ 1909 թվականից մինչև իր մահը՝ 1953 թվականը։ Տարիների ընթացքում Քրաֆթը ներկայացրեց բազմաթիվ նորարարական ապրանքներ և օգտագործեց առաջադեմ շուկայավարման մեթոդներ՝ իր ընկերությունը դարձնելով Հյուսիսային Ամերիկայի սննդի առաջատար արտադրողներից մեկը։ Ընկերությունը ներկայացրել է իր Հրաշք մտրակը (Miracle Whip)1933 թվականին Century of Progress համաշխարհային ցուցահանդեսում[13]։

Քրաֆթը նաև մեկ այլ սիրողական զբաղմունք ուներ։ Վերջինս սիրում էր զարդեր պատրաստել[14]։ Նա վերցնում էր չհղկված նեֆրիտ, որը մշակում էր, ձևավորում, փայլեցնում և դնում էր մատանու ակի վրա։ Այնուհետև այդ մատանիները որպես պարգևներ տրվում էր իր ընկերության լավագույն աշխատակիցներին։ Քրաֆթը նույնիսկ գիրք է գրել ոսկերչական իրերի մասին, որը կոչվել է Adventure in Jade: Վերջինս ուներ նեֆրիտի հանքեր Ալյասկայում և Կալիֆորնիայում։ Նա մասնակցում էր Չիկագոյի Հյուսիսային Շոր բապտիստական եկեղեցու հավաքներին[14], ինչպես նաև երիտասարդների կրոնական կրթության ստանալու ուժեղ ջատագով էր[15]։

1920-ականների կեսերին Քրաֆթը սկսեց գոլֆի և թենիսի նորաձև առողջարանային համայնք ստեղծել ծրագիրը Ֆլորիդայի Ուելսում, Կարլ և Բերթա Հինշոուների հետ միասին։ 1929 թվականի հոկտեմբերին ֆոնդային բորսայի արժթղթերի անկումից հետո Քրաֆթի համագործակցությունը դադարեց։ Chalet Suzanne-ը բացվել է 1931 թվականին՝ Մեծ Տնտեսական ճգնաժամի ամենավատ տարում, և այն ժամանակվանից կառավարվում է Հինշոու ընտանիքի հաջորդ սերունդների կողմից։ Չնայած Քրաֆթը դուրս էր եկել համալիրի կառուցապատողների շարքից,բայց 1920-ականների դարաշրջանի «Իսպանական վերածննդի տունը» գույքում շարունակում է կոչվել Քրաֆթի տուն (Kraft House:)

1926 թվականին Kraft Foods-ը բացել է արտադրական գործարան Անտիգոյում[16], Վիսկոնսին[17]։ Այն ժամանակ կար գնացքի երթուղի, որն անցնում էր հյուսիսային անտառներից դեպի Չիկագո, ինչը հեշտացնում էր ինչպես արդյունաբերական բեռնափոխադրումները, այնպես էլ ուղևորատար տրանսպորտային հաղորդակցությունը։ Անտիոհգոն Քրաֆթին հիշեցրեց իր մանկության տունը՝ ծառերը, լճերը, վայրի բնությունը, որ նա որոշեց հող գնել։ Այս որոշմանը հետևում է ընդարձակ կալվածք կառուցելը և այնտեղ իր ամառներն անցկացնելը կնոջ՝ Փոլինի, ընտանիքի և ընկերների հետ։ Kraft Foods-ը կառուցվել է Mashkinosiew լճի եզրին, Անտիգո քաղաքի կենտրոնից ընդամենը 20 մղոն հյուսիս։

Քրաֆթի գերեզմանը Մեմորիալ պարկի գերեզմանատանը

Քրաֆթը Orange Crush ընկերության հիմնադիր և նախագահ Քի Ջեյ Հաուելի մտերիմ ընկերն էր[18]։ Հաուելը, նրա կինը և դուստրը՝ Էննի Ջոն, ամեն ամառ անցկացնում էին Կրաֆթվուդում 1927 թվականից մինչև առնվազն 1934 թվականը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջ. Լ. Քրաֆթը և նրա կինը՝ Փոլինը, ունեին մեկ դուստր՝ Էդիթը (մոտ 1916–2012): Քրաֆթի տունը, որը կառուցվել է 1930 թվականին ճարտարապետ Աբրահամ Էփշտեյնի կողմից, գտնվում է Իլինոյս նահանգի Վիլմետ քաղաքի Քենթերբերի Քորթ 17 հասցեում։ Քրաֆթն ընտանիքի անդամներից ոմանք դեռ ողջ են և ապրում են Իլինոյսում և Օնտարիոյի Ֆորտ Էրիում[7]:Քրաֆթի մի քանի եղբայրներ, այդ թվում՝ Չարլզ Հերբերտը, Ֆրեդերիկը, Նորմանն ու Ջոն Հենրին, եղել են Kraft Foods-ի ղեկավարներ[11]։

Կրաֆթ ընտանիքի ֆերման գտնվում է Բոուեն Ռոուդում Սթիվենսվիլ, Օնտարիո շրջանում, դեռ գոյություն ունի, քանի որ տարածքը մնացել է գյուղատնտեսական արտադրական տարածք։

Քրաֆթը մահացել է 1953 թվականի փետրվարի 16-ին Չիկագոյի Ուեսլի Մեմորիալ հիվանդանոցում։ Նա թաղված է Իլինոյս նահանգի Սկոկի քաղաքի Մեմորիալ պարկի գերեզմանատանը[19]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրաֆթը ծնվել է Ֆորտ Էրիի 3347 Բոուեն Ռոուդի փողոցի տանը. որը հայտնի է որպես Kraft House, այն կառուցվել է Ֆրենսիս Կրաֆթի կողմից մշակված հողի վրա, ով հողը վաճառել է Քրաֆթի հորը՝ Ջորջ Քրաֆթին[20][21]։ Ֆորտ Էրիում կան մի քանի վայրեր, որոնք կրում են Քրաֆթ անունը, բայց ոչ մեկը չի գտնվում Սթիվենսվիլի մոտ, որտեղ ապրում էր Քրաֆթը:Քրաֆթ՝ տարածք Ֆորտ Էրիի հարավ-արևմտյան ծայրում՝ Էրի լճի ափերի երկայնքով Կրաֆթ Դրեյն- կարճ միացնող ջրանցք, որը գտնվում է Քրաֆտում և հոսում է Էրի լիճ՝ Քրեսենթ Քրիք լողափից արևելք։ Kraft Lane և Kraft Road՝ երկու ճանապարհներ, որոնք գտնվում են Քրաֆթի տիրույթների սահմաններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. Find A Grave — 1996.
  3. «James Louis Hoafft discovered in Ontario, Canada Births, 1832-1914». Ancestry.com.
  4. «James L. Kraft».
  5. Ingham, John N. (1983). Biographical Dictionary of American Business Leaders. Greenwood Press. ISBN 9780313213625.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «J.L. KRAFT 1874-1953 — Featured Plaque of the Month, December 2003» (PDF). Ontario Heritage Trust. 2003 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  7. 7,0 7,1 Ferguson, Sarah (2015 թ․ մարտի 30). «Famous cheese maker has Stevensville roots». Fort Erie Times/Niagara This Week. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  8. «An empire began in Stockton 100 years ago». Journal-Standard. 2014 թ․ հունիսի 14. Վերցված է 2023 թ. օգոստոսի 22-ին.
  9. Kraft, James Lewis. «JESUS IS MY ROLE MODEL!». Full Gospel Businessmen's Training. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  10. McLeod, Susanna (2013 թ․ հուլիսի 2). «Kraft, King of Cheese». The Kingston Whig-Standard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  11. 11,0 11,1 «James L. Kraft (1874-1953)». Kraft Foods Group. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  12. Kraft Foods website
  13. Smith, Andrew F., ed. (2007). The Oxford Companion to American Food and Drink. New York, New York: Oxford University Press. էջ 370. ISBN 9780195307962.
  14. 14,0 14,1 Kass, John (2003 թ․ հունվարի 31). «Kraft a jewel to those jaded by big business». Chicago Tribune. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  15. «J.L. Kraft 1874-1953». Read the Plaque. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  16. «Kraftwood | Historical Information & Photos». Kraftwood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  17. «Search the Wisconsin Historical Society's collections». Wisconsin Historical Society. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  18. «Orange Crush--a Soda Pop Developed in Los Angeles». www.metnews.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  19. «Obituary: James Lewis Kraft». Newspapers.com (անգլերեն). Chicago Tribune. 1953 թ․ փետրվարի 19. էջ 20. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  20. «HistoricPlaces.ca - HistoricPlaces.ca».
  21. «Re: Notice of Intention to Designation under the Ontario Heritage Act - 2247 Bowen Road, Town of Fort Erie» (PDF). heritagetrust.on.ca. Ontario Heritage Trust. 2003 թ․ ապրիլի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Քրաֆթ» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A5%D5%B5%D5%B4%D5%BD_%D5%94%D6%80%D5%A1%D6%86%D5%A9

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy