Տադեուշ Բրեեր
Տադեուշ Բրեեր լեհ.՝ Tadeusz Breyer | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1874[1] |
Ծննդավայր | Mielec, Subcarpathian Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | մայիսի 15, 1952 (77 տարեկան) |
Վախճանի վայրը | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մայրենի լեզու | լեհերեն |
Ստեղծագործություն(ներ) | Józef Sowiński Monument in Warsaw? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Վարշավայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Tadeusz Breyer Վիքիպահեստում |
Տադեուշ Բրեեր (լեհ.՝ Tadeusz Breyer, հոկտեմբերի 15, 1874[1], Mielec, Subcarpathian Voivodeship, Լեհաստան - մայիսի 15, 1952, Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ քանդակագործ և մեդալագործ, Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1894-1898 թվականներին սովորել է Կրակովի Գեղարվեստի դպրոցում Ալֆրեդ Դաունի ղեկավարությամբ, այնուհետև շարունակել է ուսումը Ֆլորենցիայում[2]։ 1910 թվականից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը Տադեուշ Բրեերը զբաղեցրել է Վարշավայի գեղարվեստի դպրոցի քանդակագործության պրոֆեսորի պաշտոնը, որին վերադարձել է 1923 թվականին։ 1932 թվականին մասնակցել է դպրոցը Գեղարվեստի Ակադեմիա վերափոխելու գործընթացին։ 1937 թվականին Փարիզում կազմակերպված Գեղարվեստի և տեխնիկայի համաշխարհային ցուցահանդեսում ստացել է Ոսկե մեդալ և Գրան-պրի իր կողմից պատրաստված հուշամեդալների շարքի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, որի ընթացքում Տադեուշ Բրեերը կորցրել է իր քանդակագործական ստեղծագործությունները (նրա արվեստանոցը հրդեհվել է 1944 թվականի Վարշավայի ապստամբության ժամանակ), նա շարունակել է մանկավարժական աշխատանքը Վարշավայի գեղարվեստի ակադեմիայում (1945 թվականից մինչև կյանքի վերջը)։ Եղել է «Rzeźba» (1910-1914) կրակովյան ստեղծագործական ասոցիացիայի, ինչպես նաև լեհ նկարիչների «RYTM» միավորման անդամ (1922 թվականից)։
Մահացել է 1952 թվականին Վարշավայում։ Թաղված է Պովոնզկի գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործական վաղ շրջանի աշխատանքներում Բրեերը ստեղծել է խորհրդանշական բնույթի քանդակային կոմպոզիցիաներ, ժամանակաշրջանի ոգուն համապատասխան և Երիտասարդ Լեհաստան նոր ռոմանտիկ մշակութային շարժման ուղղությամբ։ Այնուհետև նա շեղվում է այսպես կոչված նեոդասական ուղղությամբ և նրա քանդակները սկսում են կրել ստատիստիկ և մոնումենտալ բնույթ։ Որպես նկարիչ և մանկավարժ՝ Տադեուշ Բրեերը հանդիսանում է այսպես կոչված Վարշավյան քանդակագործական դպրոցի ստեղծողը՝ հիմնվելով հնադարյան ավանդական քանդակագործության արվեստի նկատմամբ հարգանքի միտումների վրա։ Քանդակագործի ամենահայտնի աշխատանքը՝ 1830 թվականի Լեհական ապստամբության հերոս գեներալ Յուզեֆ Սովինսկու հուշարձանը, բացվել է 1937 թվականին։
Համարվում է հետևյալ քանդակների հեղինակը`
- W otchłani
- Męki szatana
- Chrystus
- Głowa św. Jana
- Posąg Józefa Piłsudskiego
Բացի հուշամեդալների պատրաստումից, Բրեերի ստեղծագործական ժառանգությունը ընդգրկում է նաև մետաղադրամների նախագծումը։
Մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեերը եղել է ականավոր ուսուցիչ։ Նրա սաներից են մի շարք հայտնի քանդակագործներ, այդ թվում` Յուզեֆ Գոսլավսկին, Բազիլի Վոյտովիչը, Ստանիսլավ Հորնո Պոպլավսկին, Մարյան Վնուկի, Ստանիսլավ Սիկորան, Նաթան Ռապոպորտը և այլք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ Aleksandra Melbechowska-Luty: Posągi i ludzie. Rzeźba polska dwudziestolecia międzywojennego. Warszawa: Neriton, 2005, s. 219. ISBN 83-89729-40-7.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Melbechowska Luty, Aleksandra (2005). Posągi i ludzie (in Polish). Warsaw: Neriton. ISBN 83-89729-40-7.
- Słownik artystów polskich i obcych w Polsce działających. Malarze, rzeźbiarze, graficy", t. I, Wrocław 1971.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tadeusz Breyer Արխիվացված 2011-10-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տադեուշ Բրեեր» հոդվածին։ |