Տիգրան 5 (մ. թ. ա. 16, Երուսաղեմ, Roman Palestine - անհայտ), Հայոց թագավոր 5 թվականին։ Հրեաստանի թագավոր Հերովդես I-ի որդի Ալեքսանդրի և Կապադովկիայի Արքելառոս թագավորի դուստր Գլափյուրայի զավակը։ Տիգրան Ե-ին Հայոց արքա է հռչակել Օգոստոս Օկտավիանոս կայսրը՝ ապստամբության ժամանակ սպանված հռոմեական դրածո Արտավազդ Դ-ի փոխարեն։ Սակայն հայ ժողովուրդն ապստամբել է և կրկին գահ է բարձրացրել Էրատոյին։ Գահազրկված Տիգրան Ե-ն փախել է Հռոմ, որտեղ 36 թվականին գլխատվել է Տիբերիոս կայսեր հրամանով։ Տիգրան Ե-ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին նա պատկերված է հայկական ավանդական թագով, իսկ հակառակ երեսին՝ մարտակառքով, ձեռքին դափնեճյուղ։
Դիոն Կասսիոս. Հռոմեական պատմություն, Երևան, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1)։
Հրանտ Արմեն, Անկումն Արտաշեսեան հարստութեան, Բեյրութ, 1967։
Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երևեր հ. 1, Երևան, 1977։
Մանասերյան Ռ., Հայաստանը Արտավազդից մինչև Տրդատ Մեծ, Երևան, 1997։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։