Content-Length: 194113 | pFad | https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6_%D4%BC%D5%A1%D5%B7%D5%A5%D5%BF

Արմին Լաշետ - Վիքիպեդիա Jump to content

Արմին Լաշետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմին Լաշետ
գերմ.՝ Armin Laschet
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1961(1961-02-18)[1][2][3][…] (63 տարեկան)
ԾննդավայրԱախեն, Ախեն, Aachen Government Region[4][5]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2][5]
ԿրթությունԲոննի համալսարան[2], Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[2] և Pius gymnasium Aachen? (1981)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԱխենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան և Rita Süssmuth?[6]
ԱմուսինSusanne Laschet?[7]
Ծնողներմայր՝ Marcella Laschet?[8]
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ, member of the Landtag of North Rhine-Westphalia?, Minister-President of North Rhine-Westphalia?, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Member of the Bundesrat of Germany?, Commissioner for Franco-German Cooperation?, «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսաակցության նախագահ, council member?, Գերմանական Բունդեսթագի անդամ և Member of the Bundesrat of Germany?
ԿուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն[2][5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPizza-Connection, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, K. D. St. V. Ripuaria Bonn? և German Catholic students' society Aenania?
ԵրեխաներJohannes Laschet?
Կայքarmin-laschet.de
Ստորագրություն
Изображение автографа
 Armin Laschet Վիքիպահեստում

Արմին Լաշետ (գերմ.՝ Armin Laschet,փետրվարի 18, 1961(1961-02-18)[1][2][3][…], Աախեն, Ախեն, Aachen Government Region[4][5]),  գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական-դեմոկրատական միություն կուսակցության անդամ, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի վարչապետը (2017 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում Արմին Լաշետը անդամակցել է ՔԴՄ-ին, 1981 թվականին ավարտել է դպրոցը իր հայրենի Ախեն քաղաքում և սկսել է իրավունք ուսումնասիրել Մյունխենի և Բոննի համալսարաններում։ 1986 թվականին սկսել է նաև լրագրողական գործունեությունը, մասնավորապես, աշխատել է որպես Բավարիայի «Bayerischen Fernsehens» հեռուստատեսության լրատվական խմբագրության Բոննի թղթակից։ 1987 թվականին Լաշետը հանձնել է առաջին պետական իրավաբանական քննությունը։ Չորս տարի անց նա դարձել է «KirchenZeitung Aachen» թերթի գլխավոր խմբագիրը, 1995-1999 թվականներին ղեկավարել է «Einhard-Verlag» հրատարակչությունը[14]։

1988-1993 թվականներին եղել է Բունդեսթագի նախագահ Ռիտա Զյուսմութի գիտական խորհրդականը։

1989-2004 թվականներին եղել է Ախենի քաղաքային խորհրդում, 1991 թվականին դարձել է Ախենի ՔԴՄ կազմակերպության փոխնախագահ[15]։

1994-1998 թվականներին եղել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ախենի առաջին ընտրատարածքից։

1999-2005 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։

2001 թվականին գլխավորել է ՔԴՄ-ի ախենյան կազմակերպությունը։

2005-2010 թվականներին եղել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի սերունդների, ընտանիքի, կանանց և ինտեգրման նախարարը։

2008 թվականին մտել է ՔԴՄ ազգային վարչություն։

2010 թվականից Լանդտագի պատգամավոր է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրից։

2010-2012 թվականներին եղել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում ՔԴՄ հողային կազմակերպության նախագահի տեղակալ, 2012 թվականից՝ նախագահ։ 2013 թվականից` Լանդտագի ՔԴՄ խմբակցության նախագահ։

2012 թվականի դեկտեմբերի 5-ից` ՔԴՄ փոխնախագահ։

2017 թվականի մայիսին ՔԴՄ-ն պատմական հաղթանակ է տարել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի հողային ընտրություններում` ստանալով ձայների 34,5 %-ը` ՍԴՀԿ-ի 30,5 %-ի դիմաց (այդ արդյունքը սոցիալ-դեմոկրատների համար վատագույնն է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ տարածաշրջանում, որտեղ նրանք գրեթե միշտ անփոփոխ գերիշխում էին)։ Ավելին՝ 12%-ը ստացել Է ԳՀՀԾ-ն, որը նախորդ ընտրություններում զրկվել էր Բունդեսթագում ներկայացուցչությունից։  Քաղաքական ասպարեզ վերադառնալու հետևանքով հնարավոր է դարձել պահպանողականների «սև-դեղին» կոալիցիան՝ տնտեսական լիբերալներով[16]։

2017 թվականի հունիսի 27-ին Լաշետը ստանձնել է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի վարչապետի պաշտոնը[17]։

2018 թվականի հոկտեմբերի 31-ին՝ հաջորդ ընտրություններում կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարից հրաժարվելու մասին Անգելա Մերկելի հայտարարությունից երկու օր անց, «The Straits Times» թերթը Լաշետին իր հետնորդի հնարավոր փոխզիջումային ֆիգուր է անվանել Մերկելի «թագաժառանգ» Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերի և «անտի-Մերկել» Յենս Շպանի համեմատությամբ[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 European Commission Armin LASCHET — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Armin Laschet (գերմ.) — 1996.
  3. 3,0 3,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  4. 4,0 4,1 4,2 LASCHET, Armin — 1957.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://www.bundesrat.de/SharedDocs/personen/DE/laender-ausgeschieden-mediathek/nw/laschet-armin.html
  6. https://www.spiegel.de/politik/deutschland/armin-laschet-cdu-seine-fuenf-irrtuemer-und-die-folgen-fuer-deutschland-a-9b730413-ebe4-4f66-bac2-f82838aa0c74
  7. https://www.nwzonline.de/politik/personen/susanne-laschet_a_31,2,4282157801.html
  8. 8,0 8,1 Geni(բազմ․) — 2006.
  9. 2020 Armin Laschet
  10. https://www.land.nrw/de/termin/ministerpraesident-armin-laschet-erhaelt-israel-jacobsen-preis-2020-der-union-progressiver
  11. Hohe Auszeichnung der Malteser für Armin Laschet
  12. Auf persönlichen Wunsch des 🇫🇷 Staatspräsidenten wurde Armin Laschet in den Stand eines Kommandeurs der französischen Ehrenlegion erhoben (գերմ.) — 2006.
  13. Armin Laschet erhält Ehrenring des LVR
  14. «Armin Laschet». Themen & personen (գերմաներեն). RTL. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  15. «Armin Laschet» (գերմաներեն). Konrad Adenauer Stiftung. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  16. Анна Розэ (2017 թ․ մայիսի 14). «Что означают итоги земельных выборов в Германии». Российская газета. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  17. «Die Politik und ihre Medien: Armin Laschet macht Funke-Anteilseigner zum Medien-Minister» (գերմաներեն). RT Deutsch. 2017 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  18. «Possible successors» (անգլերեն). The Straits Times. 2018 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Armin Laschet» (անգլերեն). вропейский парламент. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  • «Armin Laschet» (գերմաներեն). Бундесрат. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմին Լաշետ» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6_%D4%BC%D5%A1%D5%B7%D5%A5%D5%BF

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy