Մատե Զալկա
Մատե Զալկա հունգ.՝ Zalka Máté | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1896 կամ ապրիլի 23 (մայիսի 5), 1896[1] |
Ծննդավայր | Tunyogmatolcs, Fehérgyarmat District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա |
Վախճանվել է | հունիսի 11, 1937[1] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Ուեսկա |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող և ռազմական գործիչ |
Լեզու | ռուսերեն և հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կուսակցություն | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Máté Zalka Վիքիպահեստում |
Մատե Զալկա (հունգ.՝ Máté Zalka, ի ծնե՝ Բելա Ֆրանկլ, հունգ.՝ Béla Frankl, ապրիլի 23, 1896 կամ ապրիլի 23 (մայիսի 5), 1896[1], Tunyogmatolcs, Fehérgyarmat District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա - հունիսի 11, 1937[1], Ուեսկա), հունգարացի գրող, Ռուսաստանի (1918-1920) և Իսպանիայի (1936-1939) քաղաքացիական պատերազմների մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1896 թվականի ապրիլի 23-ին՝ Հունգարիայի Մատոլչ գյուղում։ 1920 թվականից ընդգրկվել է Կոմունիստական կուսակցության կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ավստրո-հունգարական բանակի կրտսեր սպա, Լուցկի տակ գերվել ռուսական բանակի կողմից։ 1920 թվականից հրամանատարական պաշտոններ է վարել կարմիր բանակում։ 1936 թվականից Իսպանիայում Զալկան գեներալ Պավոլ Լուկաչ անվամբ ղեկավարել է 12-րդ Ինտերնացիոնալ բրիգադը։ Զալկայի պատմվածքները («Հեծելարշավ»՝ 1929 թվական, «Խնձորներ»՝ 1934 թվական) նվիրված են ԽՍՀՄ-ում քաղաքացիական պատերազմի թեմային։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի, հետմահու՝ Իսպանիայի ազատագրության շքանշաններով։
Մահացել է 1937 թվականի հունիսի 11-ին՝ Իսպանիայի Ուեսկա բնակավայրում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատե Զալկա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 651)։ |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Մայիսի 5 ծնունդներ
- Հունիսի 11 մահեր
- 1937 մահեր
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հունգարացի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Հրեա գրողներ
- Խորհրդային գրողներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուս հեղափոխականներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին