Հակոբ Հակոբյան (նկարիչ)
- Այս հոդվածը նկարչի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։
Հակոբ Տիգրանի Հակոբյան (մայիսի 24, 1923[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1][2] - մարտի 9, 2013[3], Երևան, Հայաստան), գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967-1971)։
Հակոբ Հակոբյան | |
---|---|
Հակոբ Հակոբյանն իր արհեստանոցում | |
Ծնվել է | մայիսի 24, 1923[1][2] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[1][2] |
Վախճանվել է | մարտի 9, 2013[3] (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մելքոնյան կրթական հաստատություն (1941)[1] և Գրան–Շոմիե ակադեմիա (1954)[1] |
Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ և քանդակագործ |
Պարգևներ | |
Հակոբ Հակոբյան Վիքիդարանում | |
Hakob Hakobyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1923 թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-1948) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-1954)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 1962 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։
Նկարչական ոճ
խմբագրելՀակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Կինը խոհանոցում» (1959)
- «Սխտորներ» (1961)
- «Վիշտ» (1961) Մանկուց հորը կորցրած, ծանր կյանք ապրած նկարչին մշտապես հուզել է կյանքի հորձանուտում գտնվող, թշվառ, տառապող, ճակատագրի դեմ մաքառող մարդկանց կերպարները։ Աթոռին նստած է մարդը՝ գլուխն առած ափի մեջ։Նա պատկերված է այնպես, որ առաջին հայացքից թվում է, թե գլուխն անջատված է ուսերից։ Երկար դիտում ես ու մտածում ՝ իրավ, միտքն անկարող է օգնել մարդուն ելք գտնելու անելանելի վիճակից։
- «Դերձակը» (1959)։ Կարի մեքենաի առջև, ասես մեքենաին ձուլված անձը հայցքը մտախոհ հառել է հեռուն, խորհում է իր դժվար կյանքի մասին, որն սկսվել ու ավարտվելու է այդ մեքենայով։
- «Գարուն» (1969)
- «Անդորր» (1970)
- «Մալիշկա գյուղը» (1970)
- «Ջրանցքի մոտ» (1972)
- «Իմ արվեստանոցը» (1983)
- «Սումգայիթ» (1989)
- «Գործիքներ» (1998)
- «Հանրապետության հրապարակ» (2001)
- «Բուժքույրը» (2003)
- «Վիրուսներ» (2003)
- «Դեր Զորում զոհված մեծ հորս՝ Սարգիս Եսայանի հիշատակին» (2004)
Մրցանակներ
խմբագրելՏպագրություններ
խմբագրելՀ. Հակոբյան, Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս. հոդվածներ, հարցազրույցներ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Երևան, Սարգիս Խաչենց, 2006.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Հակոբյանի նկարները Արխիվացված 2007-10-26 Wayback Machine Հայաստանի Ազգային Պատկերասրահում
- Հակոբ Հակոբյանի կենսագրությունը և նկարներից նմուշներ (անգլ.), (ռուս.)
- Հակոբ Հակոբյանի կենսագրությունը և նկարների թանգարան Արխիվացված 2006-10-01 Wayback Machine (անգլ.)
- Հարցազրույց Հակոբ Հակոբյանի հետ «Armenian Reporter» թերթում Արխիվացված 2011-10-05 Wayback Machine (անգլ.)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Հակոբյան (նկարիչ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Հակոբյան (նկարիչ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 72)։ |