Jump to content
Յակոբ Յակոբեան (գեղանկարիչ)
Յակոբ Յակոբեան (գեղանկարիչ)
Ծնած է 24 Մայիս 1923(1923-05-24)[1][2]
Ծննդավայր Աղեքսանդրիա, Եգիպտոս[1][2]
Մահացած է 9 Մարտ 2013(2013-03-09)[3] (89 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Ազգութիւն Հայ[1]
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Հայաստան[4]
Կրթութիւն Մելգոնեան Կրթական Հաստատութիւն[1]
Աքատեմի տը լա Կրանտ Շոմիէր[1]
Մասնագիտութնիւն գեղանկարիչ, քաղաքական գործիչ, քանդակագործ
Պարգեւներ Երեւանի պատուաւոր քաղաքացի Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան ԽՍՀՄ պետական մրցանակ? և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ?
Յակոբ Յակոբեան Ուիքիդարանում
Hakob Hakobyan Ուիքիպահեստում
Յակոբ Տիգրան Յակոբեան (24 Մայիս 1923(1923-05-24)[1][2], Աղեքսանդրիա, Եգիպտոս[1][2] - 9 Մարտ 2013(2013-03-09)[3], Երեւան, Հայաստան), գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամաւոր (1967-1971
Յակոբեան իր ժամանակ հայ նկարչութեան հանրաճանաչ, լաւագոյն ներկայացուցիչներէն մէկն է: Մաս կը կազմէ Գառզուի եւ Ժանսէմ-ի սերունդին: Սերունդ մը, որ կը յաջորդէ Մեծ եղեռնին եւ կը կրէ որբութեան կնիքը իր սրտին մէջ:
Յակոբ Տիգրան Յակոբեան ծնած էր Եգիպտոս. աւարտելէ ետք Աղեքսանդրիոյ վարժարանը, յաճախած էր Մելգոնեան վարժարանը: Իր մասնագիտական ուսումը ստացած էր նախ Գահիրէի Գեղարուեստի ակադեմիոյ, ապա Փարիզի Աքատեմի տը լա կրանտ Շոմիէրի ակադեմիոյ մէջ:
Ան կ'ըսէ.-«Ես Աղեքսանդրիա ծնած եմ, 11 տարեկան էի երբ հայրս մահացաւ, ու մեր ընտանիքը ինկաւ նիւթական դժուարութեան մէջ… շա՜տ դժուար: Մայրս մեզ պէտք էր հոգար, քոյր մը եւ եղբայր մը ունէի ինձմէ մեծ: Այդ թուականներուն, երեսունականներուն, կիները չէին աշխատեր, բայց մայրս սկսաւ աշխատիլ: Համոզեցի զինք որ զիս Մելգոնեան կրթական հաստատութիւն գիշերօթիկ դպրոց ղրկեն, այն մտայնութեամբ, որ թէ կրթութիւն կը ստանայի, եւ թէ ալ բեռ մը պակաս կ'ըլլար իրենց համար:[5]։
Այդ ձեւով Մելգոնեան հասայ, եօթը տարի Մելգոնեան մնացի, մէկ ընդմիջումով միայն: Մելգոնեանը չաւարտեցի, կիսատ մնաց, չկրցայ տակէն դուրս գալ, չէի դիմանար առանձնութեան, ընտանիքէս հեռու, յետոյ դպրոցը… աւելի մեղմ ասած, գեթօ մըն էր, թէ ինչ ուզէին այդ պէտք էր ըլլար: Այդ ժամանակ դպրոցը բաւական մեծ տարածութիւն ունէր, փշալարելով… ոչ թէ ուսանողներուն համար, այլ որպէսզի դուրսէն օտարներ չմտնեն ներս, թէեւ Կիպրոսը այնքա՜ն խաղաղ է եւ բարի ժողովուրդ ունի, իսկ դպրոցը քաղաքէն հեռու էր եւ երբ դուրս ելլէինք, երթալու տեղ չկար: Ամայի տարածութիւններ էին: Հիմա այդ Մելգոնեանը քաղաքի կեդրոնն է»:[5]
40 տարեկանին ներգաղթած էր Հայաստան ու մինչեւ իր մահը ստեղծագործած էր հայրենիքին մէջ` դառնալով անոր երախտաւոր զաւակներէն մին:
Յակոբեանին նկարչութեան սէրը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ան կ'ըսէ.- «Հինգ տարեկան էի, օր մը հայրս զիս իր գիրկը առաւ եւ թուղթի մը վրայ նապաստակ մը նկարեց: Ես զարմացայ, որովհետեւ առաջին անգամ կը տեսնէի, թէ ինչպէս մարդ բան մը կրնայ նկարել: Առաջին նկարչութիւնն էր որ կը տեսնէի թուղթի վրայ։ Դառնալով ինծի ըսաւ. «Դուն ալ կրնա՞ս նկարել»: Ես ալ առի թուղթը, նկարեցի, զգացուեցաւ: Եւ ես ալ զարմացայ, թէ ինչպէս որ ինքը նկարած էր, ես ալ կրցայ նոյնը ընել: Փաստօրէն առաջին նկարս նկարեցի, եւ հայրս նշմարեց, որ ես որոշ հակում ունիմ նկարչութեան հանդէպ… եւ այդ առնչութեամբ սկսաւ գուրգուրանք ցուցաբերել: Հոնտեղէն սկսաւ նկարելու սէրս»[5]։
Յակոբեանին նկարչութիւնը էապէս գծային է եւ ունի բարձր մակարդակ: Տեւապէս` կատարելութեան ձգտող: Լաւագոյնս կը գործածէ դասական նկարչութեան կանոնները, որոնք հիմնուած են բնութեան յաւիտենական օրէնքներուն վրայ. հեռաւորութիւն, ծաւալներու գործածութիւն, առանց ծանր զանգուածներու մէջ իյնալու` ամուր գծագրութիւն, նուրբ եւ զուսպ, մոխրաւուն գոյներ:
Բնութենէն առնուած տեսարանները կամ երեւոյթները Յակոբեան կը զտէ, կը վերակազմակերպէ, կը յղկէ եւ կու տայ անձնական իր կնիքը իւրաքանչիւր առարկայի` հասցնելով զանոնք բիւրեղացման: Յակոբեան կը սիրէ գոյնի հարթ քսուածքը, սակայն, ի պահանջել հարկին, կը գործածէ նաեւ ստուերը, միշտ պահելով մակերեսի մաքրութիւնն ու թեթեւութիւնը:
Կ՛ուզէ, որ ամէնէն յետին մանրամասնութիւնն անգամ հնազանդի իր օրէնքներուն, պահէ իր տեղն ու կշռոյթը պաստառին վրայ։ Ո՛չ մէկ պատահականութիւն, ո՛չ մէկ զիջում: Կ՛ուզէ, որ իր պաստառները ողողուած ըլլան մեղմ ու ծփացող երանգներով եւ ունենան ապակիի մը թափանցիկութիւնը: Որքան ալ իր էութիւնը կրէ տագնապներ ու յուսախաբութիւններ, ան կ՛ուզէ ըլլալ զուսպ, անխռով եւ ներդաշնակ:
Յակոբեանի արուեստը կ՛իյնայ, յետ Բ. Համաշխարհային պատերազմի Ֆրանսիս Կռիւպերով եւ Պեռնար Պիւֆէյով շարունակուած թշուառապաշտութեան եւ կը յատկանշուի պատերազմի արհաւիրքներէն հալածական, մահուան մղձաւանջով ապրող մարդոց ապրումներով[6]։
Կոչումներ եւ Պատուոյ նախագահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Յակոբ Յակոբեան Հայաստանի Հանրապետութեան դափնեկիր եւ Այնթապ-ի հայրենակցական միութեան պատուոյ նախագահ էր:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
4. Artsy — 2009.
5. 5,0 5,1 5,2 “ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԱՅՆՊԷՍ ԿԸ ՍՏԱՑՈՒԻՆ, ՈՐ ՄԱՐԴԵՐ ԵՆ… ԿԻՆԵՐ ԿԱՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ“, ԿԸ ՅԱՅՏՆԷՐ ՅԱԿՈԲ ՅԱԿՈԲԵԱՆ
6. Յակոբ Յակոբեանի Արուեստը
pFad - Phonifier reborn
Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.
Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.
Alternative Proxies:
Alternative Proxy
pFad Proxy
pFad v3 Proxy
pFad v4 Proxy