Բուրսա (թուրքերեն՝ Bursa, կամ Պրուսա հուն․՝ Προύσα), խոշոր քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։ Այն իր մեծությամբ չորրորդն է՝ Ստամբուլից, Անկարայից և Իզմիրից հետո։ Բնակչությունը՝ 2 994 521 մարդ (2018

Բնակավայր
Բուրսա
թուրքերեն՝ Bursa
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքԲուրսայի մարզ և Հյուդավենդիգար
Հիմնադրված է202 թ.
Մակերես11 043 կմ²
ԲԾՄ100±1 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն2 994 521 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3 և DAZD?
Հեռախոսային կոդ224
Փոստային դասիչ16000
Պաշտոնական կայքbursa.bel.tr(թուրքերեն)
Բուրսա (Թուրքիա)##
Բուրսա (Թուրքիա)

Բնակչություն

խմբագրել

2000 թվականի մարդահամարի համաձայն Բուրսայի բնակչությունը հասել է 1 194 687-ի, իսկ բնակչության մեծամասնությունը կազմում են թուրքեր։ Մինչ XX դարը տարածված էր քաղաքի հունական անվանումը՝ Պրուսա (հուն․՝ Προύσα, Պրուսա), ինչպես նաև Բրուսա։ Թուրքեր քաղաքին անվանում են նաև Եշիլ Բուրսա (Yeşil Bursa — «Կանաչ Բուրսա»)։

1912 թվականին քաղաքում բնակվում էին՝

Պատմություն

խմբագրել

395 թվականից մինչև 1326 թվականը քաղաքը գտնվել է Բյուզանդական կայսրության կազմում, իսկ 1326 թվականին՝ բյուզանդացիների ջախջախումից հետո, քաղաքն անցել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։

1326-1365 թվականներին եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ Այնուհետև մայրաքաղաք է դարձել Ադրիանապոլիսը, բայց Բուրսան չի կորցրել իր նշանակությունը որպես կայսրության առևտրային և հոգևոր կենտրոն։ Սուլթան Բայազիդ I-ը քաղաքում կառուցել է նախ Յըլդըրըմ Քըլլիեսի մզկիթը, ապա` Մեծ մզկիթը։ 1402 թվականին Մուհամմադ Սուլթան Միրզան հրդեհել է քաղաքը[2]։ Սակայն Բուրսան վերականգնվել է և մնացել կայսրության կենտրոններից մեկն ընդհուպ մինչև Կոստանդնուպոլսի անկումը։ 1487 թվականին նրա բնակչությունը կազմել է 45 հազար մարդ[3]։

Օսմանյան կայսրության օրոք քաղաքը հայտնի էր մետաքսե իրերով։

Քաղաքը մեծապես տուժել է 1855 թվականի փետրվարի 28-ի և ապրիլի 11-ին երկրաշարժերից, ինչպես նաև սարսափելի հրդեհից[4]։

1919-1922 թվականների հույն-թուրքական երկրորդ պատերազմի ընթացքում՝ 1920 թվականի ամռանը, քաղաքը գրավվել է հունական զորքերի կողմից, սակայն վերադարձվել է Թուրքիային 1922 թվականի վերջին։

1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Բուրսան դարձել է Թուրքիայի արդյունաբերական կենտրոններից մեկը։ Դա ուղեկցվել է բնակչության աճով (1927 թվականից 2015 թվականներին քաղաքի բնակչությունը աճել է երեսուն անգամ՝ 61 հազար մարդից հասնելով 1,184 հազարի), ինչի շնորհիվ Բուրսան դարձել է Թուրքիայի չորրորդ քաղաքը բնակչության թվաքանակով։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը համարվում են Ուլուդաղ լեռան լեռնադահուկային հանգստավայրերը, Կանազ մզկիթը, Կանազ դամբարանը, ինչպես նաև կանաչ բուլվարները և այգիները, որոնք տարածված են ամբողջ քաղաքով մեկ։ Բուրսայում քրիստոնեական միակ եկեղեցին վերականգնվել է 2002- 2004 թվականներին՝ քրիստոնյաների կազմակերպած ցույցի արդյունքում[5]։

Տնտեսություն

խմբագրել
  • Oyak-Renault-ի ավտոգործարան
  • TOFAŞ-ի ավտոգործարան
  • Coskunoz ավտոմոբիլային մամուլի սարքավորումների ընկերություն։

Տրանսպորտ

խմբագրել

2002 թվականին քաղաքում բացվել է Բուրսայի մետրոպոլիտենը։ Գոյություն ունի այսպես կոչված «նոստալգիկ տրամվայ», կառուցվում է նաև ժամանակակից տրամվայի գիծ։ Ստամբուլին մոտ գտնվելու պատճառով քաղաքի բնակիչները օգտվում են Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից և Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանից։

Կրթություն

խմբագրել

Բուրսայում կան երկու պետական և մեկ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ուլուդաղի համալսարանը, որը հիմնվել է 1975 թվականին, համարվում է քաղաքի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Այս համալսարանը մինչև 1982 թվականը կոչվում էր «Բուրսայի համալսարան», ուր կրթություն էր ստանում մոտ 47 000 ուսանող։

Տեղական ֆուտբոլային ակումբը՝ «Բուրսասպորը» համարվում է 2009- 2010 թվականներին Թուրքիայի չեմպիոնը։ Ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը Թիմսահ Արենան է, որը կառուցված է կոկորդիլոսի տեսքով[6]։

Անձինք, ովքեր ծնվել են Բուրսայում

խմբագրել
  • Ժանսեմ (իրական անունը Հովհաննես Սեմերջյան, 1920-2013), հայկական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ,
  • Խալիլ Յոնետկեն (1899-1968), թուրք երաժշտագետ, ֆոլկլյորիստ և մանկավարժ։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
  2. Mohammad Habib, Khaliq Ahmad Nizami, A Comprehensive History Of India Vol.-V: The Delhi Sultanat (1970), p. 128
  3. The city in the Islamic world, Volume 1, ed. Salma Khadra Jayyusi, Renata Holod, Attilio Petruccioli, André Raymond, page 362.
  4. «Брусса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Governor’s office orders only church in Bursa be vacated. Արխիվացված 2016-02-21 Wayback Machine(անգլ.)
  6. TİMSAH ARENA | Bursaspor Timsah Arena Stadyumu

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրսա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 628  
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy